Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2014 19:51
Ընթացիկ շաբաթվա մեկնարկը նշանավորվեց դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժեզրկմամբ, իսկ ռեվալվացիայի միտումներ չեն դիտվում
ԱրմԻնֆո. Անցած շաբաթ` նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ (շաբաթվա աճը`20.5%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51.7 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`0.2%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 117.8 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 42.6%), 429.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 133.5 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`22%), 431.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,8 մլն.եվրո, (շաբաթվա անկումը` 11,4%) 533.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 17.7 մլն.եվրո (շաբաթվա աճը` 18%), 540.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 651.9 մլն. ռուբլի, (շաբաթվա անկումը` 15.8%), 9.22 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 248.1 մլն.ռուբլի (շաբաթվա աճը` 75.4%), 9.05 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 17-21-ը բորսայական արտարժութային գործարքները ցուցադրեցին աճող տրենդ, միջբանկային գործարքների` համեմատաբար պասիվ ֆոնի ներքո, ինչի արդյունքում արտարժույթի մանրածախ շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամը նոյեմբերի 24-ին 419 դրամից թռավ մինչև 435 դրամ/դոլար, որի մինչև շաբաթվա վերջ մնաց գրեթե անփոփոխ, միաժամանակ պահպանելով հետագա աճի միտումները: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 45.540 մլն. դոլար (շաբաթվա աճը`ավելի քան 4 անգամ), 434.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է նոյեմբերի 24-ին`31.190 մլն. դոլար, իսկ նվազագույն ծավալը` նոյեմբերի 28-ին`500 հազ.դոլար: Արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 24-28-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 1.7 մլն.դոլար (շաբաթվա անկումը` 74.2%), 435.13 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին երկրորդ եռամսյակում վարկերը աճել են 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կզմել է 57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով մվազելով աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: