Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2014 17:16
Bussines and Finance Consulting (BFC) շվեցարական ընկերությունը կուսումնասիրի Հայաստանում ագրոապահովագրության շուկայի զարգացման հնարավորությունները
ԱրմԻնֆո. Bussines and Finance Consulting (BFC) շվեցարական ընկերությունը, որը հանդիսանում է միջազգային մի շարք կառույցների գործընկերը, հաջորդ շաբաթ ձեռնամուխ կլինի Հայաստանում ագրոապահովագրության շուկայի զարգացման հնարավորությունների փորձագիտությանը:
Ինչպես հայտնի է դարձել ԱրմԻնֆո գործակալության միջազգային կառույցներին մոտ գտնվող աղբյուրներից, Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ուսումնասիրության վերաբերյալ մրցույթը հայտարարվել էր Գերմանական Զարգացման Բանկի (KfW) կողմից, դեռ տարեսկզբին, որի արժեքը կկազմի 400 հազար եվրո: Հաջորդ շաբաթ մասնագետները կժամանեն Երևան և ձեռնամուխ կլինեն աշխատանքներին:
Ըստ ԱրմԻնֆո-ի տվյալների, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության զարգացման հեռանկարների ուսումնասիրությունը կուղեկցվի Հայաստանի գյուղատնտեսական շրջաններում վարկային ռեսուրսների նկատմամբ մատչելիության ընդլանման ընդհանուր ծրագրի հետ մեկտեղ, որը կիրականացվի ԱՄՆ Միջազգային գործակալության (USAID) միջոցներով:
Նշենք, որ ագրոապահովագրության պրոբլեմն արդիական դարձավ հատկապես վերջին տարիներին, կապված այդ ոլորտի ռիսկերի ավելացման հետ: Ապահովագրական այս դասը գրեթե բացակայում է Հայաստանի ապահովագրողների պորտֆելում, բացառությամբ վերամշակման արտադրության ոլորտում գույքային ապահովագրության առաձին դեպքերի: Պրոբլեմն էապես ազդում է գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ծավալների վրա, այդ թվում նաև ֆերմերական տնտեսությունների, որոնց գերակշռող մեծամասնությունը, ըստ FED (Finance for Economic Development) ծրագրի հետազոտման տվյալների, չեն օգտվում բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ծառայություններից: Երկրի գյուղատնտեսության ոլորտում ֆինանսական կառույցների զարգացման ընդհանուր բլոկում նպատակ է դրվում կիրառել ֆինանսական սպեցիֆիկ գործիքներ, որոնք թույլ են տալիս ավտանգ դարձնել գյուղատնտեսական վարկերը, ինչպես նաև դյուրացնել դեպի վարկային միջոցները գյուղապրանքարտադրողների և գյուղացիական տնտեսությունների մատչելիությունը` գրավային ապահովման դերի և տոկոսադրույքների նվազեցման ճանապարհով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի», 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գյուղատնտեսական վարկերի միագումար պորտֆելը կազմել է 128,9 մլրդ.դրամ (316,2 մլն.դոլար), տարեկան աճը` 19,4%, իսկ տարվա առաջին 9 աիսներին`13,6%: Սակայն, ըստ վերլուծության, ժամկետանց վարկերը գյուղատնտեսության ոլորտի վարկային պորտֆելում կազմել են 8,4%, բացարձակ արտահայտության տարեկան աճով 12,2%: Բանկերը գյուղվարկավորման ոլորտում ակտիվացան միայն 2011 թվականին, որից հետո, նույն տարվա ապրիլին, մեկնարկեց գյուղվարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման պետական ծրագիրը: