Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2014 19:34
Տնտեսագետ. Չնայած դրամի փոխարժեքի ճշգրտմանը, ընթացիկ տրանսֆերտները կկորցնեն վճարունակությունը
ԱրմԻնֆո. Հայաստան ուղղվող տրանսֆերտները կկորցնեն իրենց վճարունակությունը, չնայած դրամի փոխարժեքի ճշգրտմանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նա նշել է, որ տրանսֆերտների մեծ մասը գալիս է ռուսական ռուբլիներով, և ներկայումս երկիր են հոսում արժեզրկված ռուբլիներ:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, բանկային համակարգով Հայաստան հոսող ֆիզիկական անձանց ոչ առեւտրային տրանսֆերտները 2014 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել են 1,8 մլրդ.դոլար, տարեկան կտրվածքով կրճատվելով 3.1%: Ռուսաստանից հոսող տրանսֆերտներն ընդհանուր տրանսֆերտների կառուցվածքում կազմել են 1.2 մլրդ.դոլար, տարեկան կտրվածքով նվազելով 4,4%: 2013-ի արդյունքներով, Հայաստան հոսող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 2,3 մլրդ, նախորդ տարվա համեմատ ավելանալով 3.1%: Հոսքերը Ռուսաստանից 2013 թվականին հասել են 1,6 մլրդ.դոլարի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 11.2%:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ՀՀ ԿԲ իրականացրեց դրանի փոխարժեքի ճշգրտում, ինչի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 21-ի համեմատ աճեց 16.6 կետով, հասնելով 435 դրամի, թարմացնելով 8-ամյա մաքսիմումը: ԿԲ իր այդ քայլը բացատրեց հայկական արտահանման մրցունակությանն աջակցելու անհրաժեշտությունով, ապահովելով Հայաստան ուղղվող տրանսֆերտների վճարունակությունը և բարձրացնելով զբաղվածության մակարդակը երկրում:
2014 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի նկատմամն դոլարի միջին փոխարժեքը կազմում է 436.5 դրամ/դոլար, եվրոն կազմել է` 543 դրամ/եվրո, իսկ ռուբլին` 8.6 դրամ/ռուբլի: