Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2014 18:45
Հայաստանում իր նախատիպը չունեցող մոբայլ համակարգը՝ mConverse մոբայլ բանկն այժմ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 18-ին Կոնվերս Բանկը ներկայացրեց Հայաստանում նախատիպը չունեցող մոբայլ համակարգ՝ mConverse մոբայլ բանկը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Կենվերս Բանկ»ՓԲԸ ռազմավարության և բիզնեսի զարգացման ղեկավար Րաֆի Կասսարջյանը: mConverse մոբայլ բանկը հանդիսանում է հայաստանյան շուկայի համար բոլորովին նոր և իր նախադեպը չունեցող էլեկտրոնային կոմերցիոն առաջարկ:
Նրա խոսքով, այն սմարթֆոնի համար նախատեսված առաջին մոբայլ բանկային գործարքներ և մոբայլ առևտուր իրականացնող հավելվածն է Հայաստանում, որի շնորհիվ յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության դիմաց կարելի է վճարել Android կամ IOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսով՝ ազատվելով լրացուցիչ հոգսերից: «mConverse-ի շնորհիվ կարելի է ստուգել հաշվի մնացորդը, կատարել փոխանցումներ, ստուգել արտարժույթի փոխարժեքները, կատարել կոմունալ վճարումներ՝ միայն սմարթֆոնով, կարելի է կատարել վճարումներ ապրանքների ու ծառայությունների դիմաց, ծանոթանալ առևտրի կետերի կողմից առաջարկվող զեղչերին և միանալ լոյալության ծրագրերին»,-նշել է Ր.Կասսարջյանը:
Հավելվածը սմարթֆոնի մեջ տեղադրելուց և համակարգում գրանցվելուց հետո դրանից կարելի է օգտվել ցանկացած համակարգիչի միջոցով: Վաճառակետերը նույնպես կարող են օգտվել mConverse մոբայլ բանկ համակարգից՝ վճարումներն ընդունելու և վճարման հանձնարարականները (payment order) հաճախորդի սմարթֆոնին ուղարկելու համար: Հանձնարարականը կարելի է ուղարկել բջջային հեռախոսահամարով, mConverse-ում յուրաքանչյուր օգտատիրոջ համար գեներացվող QR կոդը սքան անելով կամ NFC անլար կապի միջոցով: Գումարը կփոխանցվի վաճառողի Կոնվերս Բանկում բացված հաշվին՝ վճարման հանձնարարականը գնորդի կողմից հաստատելուց անմիջապես հետո:
mConverse համակարգը կիրառում է վերջին սերնդի շարժական կապի և ինտերնետ անվտանգության ստանդարտները՝ հավասարապես պաշտպանելու գործարք կատարող երկու կողմերին: Այս համակարգը հիմնված է DOOCAT մոբայլ բանկ և մոբայլ առևտուր սպասարկող պլատֆորմի վրա, որը նախագծվել և մշակվել է Technology Center of Excellence /Energize Global Services and Gallery Systems/ ընկերությունների կողմից: Ր.Կաասսարջյանի խոսքով, mConverse համակարգն ճժտված է բարձր անվտանգությամբ: Նախատեսված են հեռախոսի կորստի դեպքում իրականացվող միջոցառումները, մասնավորապես, հաճախորդը կարող է ինտերնետի միջոցով արգելափակել իր աձնական հաշիվը mConverse համակարգում: Հավելվածն ունի մուտքի բառ և գաղտնաբառ, ընդ որում, շարժական հեռախոսի այլ հավելվածներին անցնելիս տեղի է ունենում mConverse համակարգից ավտոմատցված ելք:
Ր. Կասսարջյանը նշել է, որ ծառայությունն ակտիվացնելու համար հաճախորդը պետք է այցելի Կոնվերս Բանկ`նույնականացման ընթացակարգն անցնելու նպատակով: Ներկայումս ծառայությունը գրանցման համար մատչելի է մմաին բանկի գլխամասային գրասենյակում, բայց առաջիկայում բանկի հաճախորդները կարող են այն ակտիվացնել նաև բանկի մասնաճյուղերում, իսկ հետագայում` նաև մարզերում: Ր.Կասսարջյանը նշել է նաև, որ ներկայումս արդեն կան առաջին գրանցված օգտատերերը:
Հիշեցնենք, որ mConverse համակարգից բացի Կոնվերս Բանկը հունիսի 21-22-ը Երևանում ընթացող Форуме Digital Business ամենամյա բանկային համաժողովում ներկայացրեց նաև Visa Virtual Account և eCommerce համակարգ էլեկտրոնային կոմերցիայի պրոդոկտները:
Նշենք, որ Կոնվերս Բանկը հիմնվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են`«Advanced Global Investments» ընկերությունը – 95% և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին – 5%: Բանկն ունի 35 մասնաճյուղ, որոնց մեծ մ,մասը գտնվում է Հայաստանի մարզերում: