Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2014 19:11
Կայացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը
ԱրմԻնֆո. Շաբաթ և կիրակի օրերին` նոյեմբերի 29-30 ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի միջև անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցաշարի արդյունքում երրորդ տեղը զբաղեցրեց բանկի Փոքր բիզնեսի վարչության թիմը, երկրորդ տեղը` Մանրածախ վաճառքների բաժնի ապառիկ վարկավորման խմբի թիմը: Մրցաշարի հաղթողն ու ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթակիր դարձավ Բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի և Գործառնական դեպարտամենտի միացյալ թիմը:
Աղբյուրի համաձայն, թիմերին երկրպագելու էին եկել բանկի աշխատակիցները Երևանից ու Հայաստանի շրջաններից: Լավագույն ռմբարկու ճանաչվեց 17 գոլի հեղինակ դարձած Փոքր բիզնեսի վարչության պետ Խաչիկ Ներկարարյանը: Մրցաշարի բոլոր մրցանակակիրները ստացան նվերներ կազմակերպիչներից: