Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2014 16:15
Կանխատեսում. Հայկական դրամի կշարունակի թուլանալ
ԱրմԻնֆո. Չնայած այն բանին, որ այսօր դժվար է կանխատեսել Հայաստանի արժույթի շուկայի հետագա իմպուլսները, բայց կարելի է վստահորեն ասել, որ դրամը կշարունակի թուլանալ: Չեմ կարծում, որ այսօր որևէ մեկը կփորձի կանխատեսել, թե մինչև ուր ու մինչև երբ դա կշարունակվի: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է արտահայտել «Քաղաքատնտեսություն» գիտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
Հայաստանի բանկային համակարգում դեկտեմբերի 4-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 443-445 դրամ, մինչդեռ արժույթի մանրածախ շուկայում դոլարը գնահատվել է 443-448 դրամ, եվրոյի փոխարժեքը կազմել է 546-553 դրամ, իսկ շուկայում` 542-560 դրամ: Նշենք, որ դեկտեմբերի 3-ին դոլարի փոխարժեքը կազմել է 442,48 դրամ/դոլար, իսկ եվրոյինը` 545,45 դրամ/եվրո:
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հակառակորդները հատկապես այդ պատճառով էլ արդեն հասցրել հիմնավորել դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի փլուզումը: Կցանկանայի նրանց հարցնել, իսկ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար ԵՏՄ-ին, դրամի փոխարժեքը լիներ կայուն, և դրա շուրջ սպեկուլյացիաներ չլինեին: Ի դեպ, այն փորձագետները, ովքեր դրամի փոխարժեքի փլուզումը կապում են Ռուսաստանի տնտեսության հետ, մասնակիորեն իրավացի են: Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսությանը: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել նաև Ռուսաստանից Հայաստան ուղղվող տրանսֆերտների ծավալների անկումը, որոնք ուղարկում են այնտեղ աշխատող մեր քաղաքացիները».-նմշել է նա:
Այս առումով փորձագետը լիովին բնական է համարում, որ ռուբլու արժեզրկումը և դոլարի նկատամբ փոխարժեքի անկումը բերեց Ռուսաստանից Հայաստան եկող արտարժույթի` դոլարի ծավալների նվազմանը: Նրա հաշվարկներով, այսօր այդ նվազումն արդեն հասել է 30%-ի, ինչն իսկույն զգաց արժութային շուկան Հայաստանում: Այսպիսով, արժույթի շուկայի տատանումների պատճառներից մեկը, ըստ Թևանյանի, տրանսֆերտների անկումն է, ինչի պայմանավորված էր ռուբլու փլուզումով: Դրան է միանում նաև դոլարի նկատմամբ նախատոնական պահանջարկը ներմուծողների կողմից, որոնք պատրաստվում են երկիր ներկրել ապրանքների նոր խմբաքանակներ:
«Բաց թողնելով դրամը` դեպի ազատ նավարկության, իշխանությունները վախենոմ են անվերահսկելի գործընթացներից, և որպես հետևանք` տպավորիչ գնաճից, ինչը կբերի ոչ միայն սոցիալ-տնտեսական, ալ նաև քաղաքական հետևանքների: Արդյունքում, այսօր գործնականում շատ դժվար է հաշվարկել իրական փոխարժեքը: Փոխանակման կետերում ցուցանակի վրա դոլարի փոխարժեքը գրված է` 442 դրամ/դոլար, բայց վաճառվում է 450 դրամով, բանկերը ֆիզիկական անձանց վաճառում են 1000 դոլարից, իսկ իրավաբանական անձանց` 10 հազար դոլարից ոչ ավելի: Այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանություններն առայժմ չեն կարողանում գտնել պրոբլեմի իրական և արդյունավետ լուծումները: Իսկ առևտրային բանկերն էլ իրենց ապահովագրում են, փորձելով նվազեցնել ռիսկերը»,-եզրափակել է Թևանյանը: