Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2014 14:04
ՀՀ ԿԲ նվազեցրել է համախառն պահուստների բավարարության մակարդակը ներմուծումը ծածկելու համար
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը նվազեցրել է համախառն պահուստների բավարարության մակարդակը` ներմուծումը ծածկելու համար, ընդ որում, նախկին 4,5 ամսից մինչև 4 ամիս: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է Երևանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:
Նրա խոսքով, այդ ցուցանիշը կարող է փոփոխվել, կախված շուկայում տիրող իրավիճակից: Միջազգային պահուստների ծավալը պետք է ապահովի ներմուծման առնվազն երրորդ մասը և այդ առումով Հայաստանի ԿԲ պահուստները բավարար են երկրում ֆինանսական կայունություն ապահովելու համար, ասել է նա:
ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, որ ԿԲ իր միջոցները կենտրոնացնում է փոխարժեքի տատանումները կայունացնելու վրա: Երբ արժույթի փոխարժեքն ամրապնդվում է, ԿԲ գնում է դոլարներ, իսկ արժեզրկման դեպքույմ այն վաճառում, սակայն, այսօր Հայաստանի լրացուցիչ ռիսկերը կապված են արտաքին ցնցումների հետ, մասնավորապես, Ռուսաստանի իրավիճակի հետ: «Այսօր հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ Ռուսաստանը փոփոխություններ է կատարել արժութային քաղաքականության մեջ, ինչի արդյունքում ռուբլին սկսել է մեծ թափերով արժեզրկվել, ինչն էլ անդրադառնում է նաև Հայաստանի արժույթի շուկայի վրա: ՌԴ ԿԲ անցել է լողացող փոխարժեքի քաղաքականությանը և այժմ շուկաները ճշգրտում են ռուբլու իրական փոխարժեքը»,-ասել է Թերեզա Դաբան Սանչեսը: Այդ պարագայում ԱՄՀ-ն պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունը, բայց Հայաստանի ԿԲ առայժմ դրա կարիքը չունի: Մեր կարծիքով, ներկայումս արժույթի փոխարժեքը ճշգրտելու համար Հայաստանն ունի բավակյանաչափ բուֆերներ»,-ասել` նա:
Նշենք, որ Հայաստանի ֆոնդային բորսայում 2014 թվականի հունիս-նոյեմբերի ամիսներին տեղի է ունեցել 393 մլն.դոլարի գործարք: Միայն նոյեմբերին գործարքների ծավալը կազմել է 117 մլն.դոլար: Այդ գործարքների մեջ առյուծի բաժինը պաըկանում է ՀՀ Կենտրոնական բանկին` փոխարժեքի տատանումները զսպելու նպատակով: Դեկտեմբերի 5-ին Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում փոխարժեքը միջին հաշվով կազմել է 445,5 դրամ/դոլար: Ւսկ հունիս-նոյեմբեր ամիսներին դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է գրեթե 10%-ով: