Ուրբաթ, 5 Դեկտեմբերի 2014 18:25
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 50 մլն.եվրո վարկ
ԱրմԻնֆո. Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 50 մլն.եվրո գումարի վարկ` ՓՄՁ ոլորտի վարկավորման նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԵՆԲ մամուլի ծառայությունից, միջոցները կստանա ՀՀ Կենտրոնական բանկը, հետագայում երկրի տնտեսությունում բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ներարկումներ կատարելու համար: Վարկը կուղղվի ագրոհատվածի, վերամշակման արդյունաբերության և տուրիզմի ոլորտների զարգացմանը:
«Այս վարկը լրացնում է մեր երկարաժամկետ ու արգասաբեր գործունեությունը, և ԵՆԲ դերը կբարձրանա Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ապահովման գործում»,-հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերն էլ իր հերթին է նշել, որ սա ԿԲ միջոցով տրամադրվող առաջին վարկն է: «Մենք հպարտ ենք այս ինովացիոն համագործակցության կապակցությամբ, որը հանդիսանում է Հայաստանի հետ մեր համագործակցության հիմքը»,-ասել է նա:
ԵՆԲ հաղորդագրության մեջ ասված է. «Չնայած Հայաստանի տնտեսությունում ՓՄՁ ոլորտի ընկերությունների մեծ թվին, դրանց մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում, զբաղվածության, արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների առումով գտնվում է ցածր մակարդակի վրա: Մատչելի վարկերի տրամադրումը ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման համար հանդիսանում է առաջնային պայման` ՓՄՁ ոլորտին աջակցելու, ինչպես նաև Հայաստանի տնտեսության աճի տեմպերն արագացնելո համար»:
Նշենք, որ ԵՆԲ մանդատի, ԵՄ սահմաներից դուրս վարկավորման ընթացքում հիմնական շեշտը դրվում է տարածաշրջանային առաջնահերթ հատվածների զարգացման վրա, մասնավորապես, ՓՄՁ ոլորտում: ԵՆԲ ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է 1958 թվականին, Հռոմի պայմանագրով: Բանկի բաժնետերերն են հանդիսանում 27 պետություններ: Բանկի գործունեության հիմնական ուղղություններն աջակցությունն է փոքր և միջին բիզնեսին: Տրամադրում վարկեր և վարկային երաշխիքներ բաժնետեր-երկրների պետական և մասնավոր կազմակերպություններին: Բանկի նպատակը հասարակության ներդաշնակեցնել զարգացմումն է: Հիմնականում գործում է ԵՄ, ԵՆԲ տարածությունում, բայց աշխատում է աշխարհի ավելի քան 150 երկրներում: Միջոցները բաշխվում են հետեւյալ համամասնությամբ` 90% միջոցներն ուղղվում են Եվրոպական Միության երկրների ծրագրերի զարգացմանը, իսկ 10% -ը`ԵՄ-ից դուրս: