Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2014 18:39
Բրիտանական «The Banker» ամսագրի կողմից Արդշինբանկը ճանաչվեց Հայաստանի 2014 թվականի «Տարվա բանկ»
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 27-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն Լոնդոնում կայացած հեղինակավոր Financial Times-ի «The Banker» ամսագրի կողմից ճանաչվեց Հայաստանի 2014 թ. «Տարվա բանկ»:
«Բանկի նվաճումները, որոնք հաշվի են առնվել «The Banker» ամսագրի կողմից, կրկին ապացուցեցին, որ Բանկը կայուն զարգացման և առաջընթացի ճիշտ ուղի է ընտրել»,-Տարվա բանկ ճանաչվելու կապակցությամբ նշեց «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը., հավելելով, որ ՀՀ բանկային համակարգում Արդշինբանկն առաջատար դիրքեր է ամրապնդել ի շնորհիվ իր հաճախորդների և գործընկերների հետ փոխշահավետ և արդյունավետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և սկզբունքների:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Արդշինբանկը (վերանվանվել է 2014-ի նոյեմբերին) Հայաստանի առաջատար բանկերի եռյակում է գտնվում ընդհանուր կապիտալով, ակտիվներով, վարկայնի ներդրումներով, այդ թվում նաև կորպորատիվ և մանրածախ վարկավորումով, ցպահանջ պարտավորություններով, իսկ ժամկետային ավանդներով, որտեղ առյուծի բաժինը կազմում են բնակչությնա միջոցները, պահպանում է առաջատարի դիրքերը: Բանկն առաջատարների եռյակում է նաև զուտ շահույթով, ինչը թույլ է տալիս առաջատար դիրքեր պահպանել արդյունավետության գործակիցներով (ROA և ROE): Արդշինբակը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի, այդ թվում ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման, հանդիսանալով գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորման պետական ծրագրի ամենաակտըիվ մասնակիցներից մեկը: Արդշինբանկի մեծամասնական բաժնետերն է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն, որի բաժնեմասը կազմում է 97.23%: Հայաստանի բանկային համակարգում գործում է 2003 թվականից:
Նշենք, որ 15 տարի անընդմեջ բրիտանական «The Banker» հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում է ավելի քան 150 երկրի ներկայացուցիչ բանկերի ղեկավարներ: