Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014 16:28
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն. ՀՀ ԿԲ-ն լիովին տիրապետում է իրավիճակին և նրա միջամտությունից հետո իրավիճակն արժույթի շուկայում շուտով կկայունանա
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը լիովին տիրապետում է իրավիճակին և նրա միջամտությունից հետո իրավիճակն արժույթի շուկայում շուտով կկայունանա: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր նման կարծիք է արտահայտել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա խոսքով, ԿԲ մասնակցությունն արժույթի փոխարժեքի կայունացմանն առայժմ կրում է ժամանակավոր բնույթ, բայց շատ շուտով կփոխվի: Նա ընդգծել է, որ ոչ մի տնտեսագետ չի կարող կանխատեսել արժույթի շուկայի իրավիճակը Նոր տարուց հետո: «Թե Կենտրոնական բանկը, թե ՀՀ կառավարությունը շահագրգռված են, որպեսզի արժույթի կտրուկ տատանումներ չլինեն, որոնք ներկայումս կապված են գլոբալ գործընթացների հետ: Եթե ուշադրություն դարձնեք այլ երկրներին, ապա կտեսնեք, որ այնտեղ էլ են դիտվում ազգային արժույթի արժեզրկման միտումներ: Այդ գործընթքցները դիտվում են անգամ եվրոպական որոշ երկրներում,ինչը վկայում է տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների մասին»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով, Հայաստանից արտահանման ծավալների կրկնապատկման դեպքում երկրի տնտեսության վրա կլիներ այլ ազդեցություն: «Բայց ասեմ, որ արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիաները, ցանկացած պարագայում, մեզ մոտ դրական են: Օրինակ, եթե նախկինում ապրանքաշրջանառության գերակշռող մեծամասնույթունն ընկնում էր ԵՄ և ԱՊՀ երկրներին, այսօր 44%-ը կազմում են այլ երկրները».-ընդգծել է նախարարը, հավելելով, որ դա Հայաստանի տնտեսությանը տալիս է ճկունություն: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում դա իրեց վրա կզգան թե տնտեսությունը, և թե արտահանողները: Նախարարը համաձայնհ չէ այն կարծիքին, որ արժույթի արժեզրկումը բերում է տրանսֆերտների, ներդրումների և արտահանումների ծավալների կրճատմանը: «Հայաստանից արտահանման աճի տեմպերը դանդաղ, բայց, այնուամենայնիվ, աճում են: Մենք ակնկալում ենք աճի ավելի բարձր տեմպեր, բայց կան արտաքին գործոններ, որոնք դրանց վրա ազդում են»,-ասել է նախարարը, ընդգծելով, որ ԿԲ և կառավարության խնդիրը Հայաստանի տնտեսության վրա գլոբալ ազդեցությունների հետևանքների մեղմումն է:
Նշենք, որ Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում դեկտեմբերի 12-ին ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 466.5 դրամ/դոլար: