Երեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2014 17:49
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ սկսել է դրամական փոխանցումներ է իրականացնել հայաստանյան «Կոնվերս Տրանսֆեր» վճարահաշվարկային համակարգի միջոցով
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ «Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, համակարգը հնարավորություն է տալիս կատարել ԱՊՀ երկրներից և Վրաստանից ստացված փոխանցումների վճարում, ինչպես նաև վճարումներ և փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում: Փոխանցումները վճարվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով: Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը:
Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «SIGUE MONEY TRANSFER», «RIA MONEY TRANSFER» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ձեռք բերեց հայաստանյան Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը, որը հիմնադրվել էր 1998 թվականին: 2008-ի հուլիսին Գազպրոմբանկն իր բաժնեմասը հասցրեց 94.15%-ի, իսկ 2008-ի սեպտեմբերին Ռայֆայզենբանկից գնեց նաև մնացած 5.85%-ը, դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ միանձնյա սեփականատերը: