Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2014 19:13
Ա.Ջավադյան. ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վաղաժամ վերանայում չի նախատեսում
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վաղաժամ վերանայում չի նախատեսում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, նշելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման հարցը կքննարկվի դեկտեմբերի 24-ին, ԿԲ խորհրդի նիստում:
ԿԲ ղեկավարը նշել է, որ ազգային արժույթի ներկայիս անկայուն պայմաներույմ մեգառեգուլատորը ձեռնպահ է մնում առանցքային տոկոսադրույքի փոփոխությունից, երկու անգամ բարձրացնելով ՌԵՊՈ լոմբարդային դրույքները, մինչև 21%: Մասնավորապես, դեկտեմբերի 3-ին ՌԵՊՈ լոմբարդային դրույքը 10.25%-ից բարձրացվեց մինչև 21%, իսկ մինչ այդ, նոյեմբերի 24-ին, 8.25-ից բարձրացվել էր մինչև 10.25%:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ Խորհրդի նոյեմբերի 11-ի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվեց 6.75% մակարդակում: Վերջին անգամ ԿԲ փոխել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքն օգոստոսի 12-ին, 7%-ից նվազենելով մինչև 6.75%: Ի դեպ, 2014 թվականին այն փոփոխության է ենթարկվել 4 անգամ:
Նշենք, որ Հայաստանի արժույթի մանրածախ շուկայում հոկտեմբերից մինչև օրս դրամի արժեզրկումը Հայաստանում կազմել է մոտ 40%, դեկտեմբերի 17-ին 17:00-ի դրությամբ մազմելով 570 դրամ/դոլար: Դեկտեմբերի 8-ին ԿԲ ձեռնամուխ եղավ արժույթի միջբանկային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու նպատակով ամենօրյա միջամտություններ կատարելու մտադրության իրականացումը, մասնակից-բանկերին օրական վաճառելով 6 մլն.դոլար: Հետագայում, կախված պահանջարկից, միջամտությունների ծավալներն աստիճանաբար կնվազեն, տարեվերջին հասնելով զրոյի: Իսկ դեկտեմբերի 15-17--ին ԿԲ-ն միջբանկային շուկայում կատարած միջամտությունների արդյունքում վաճառել է 4-ական մլն.դոլար: Ընդ որում, ադ ժամանակահատվածում միջին կշռված (ինդիկացված) փոխարժեքը 456.63 դրամից աճել է մինչև 570.58 դրամ/դոլար, իսկ ներքին սահմանային փոխարժեքը` 455 դրամից մինչև 567.65 դրամ/դոլար: ՀՀ դրամաի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ, ՀՀ ԿԲ տվյալներով, դեկտեմբերի 17-ին կազմել է 527.20 դրամ/դոլար, դեկտեմբերի 16-ի` 490.34 դրամ/դոլարի համեմատ: