Շաբաթ, 20 Դեկտեմբերի 2014 17:26
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիգեն Բարսեղյանը
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիգեն Բարսեղյանը:
Ինչպես հայտնի դարձավ ԱրմԻնֆո գործակալության արժանահավատ աղբյուրներից, բանկի ղեկավար կազմում կլնեն նաև այլ փոփոխություններ` սպասվում է փոխտնորենների պաշտոնների նոր համալրում: Վերջնական կազմը, ամենայան հավանականությամբ, կհաստատվի 2015 թվականի հունվարին:
Վիգեն Անուշավանի Բարսեղյանը Հայաստանի բանկային համակարգում աշխատում է 1994 թվականից: Մինչ այդ աշխատել է Արդշինբանկում և Հայէկոնոմբանկում: 1998 թվականի օգոստոսից մինչև 2008-ի մարտն աշխատել է «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Ակտիվա-պասիվային գործառնությունների բաժնի պետ, Բանկային գործառնությունների և ռեսուրսների կառավարման դեպարտամենտի տնօրեն, Գլխավոր տնօրենի տեղակալ - Բանկային գործառնությունների և ռեսուրսների կառավարման դեպարտամենտի տնօրեն: 01.03.2008 - առ այսօր - «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, Գլխավոր տնօրենի տեղակալ:
Նշենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն 2007 թվականի նոյեմբերին ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետմսերի 80%-ը, իսկ 2008 թվականի սեպտեմբերից հանդիսանում է բանկի միակ սեփականատերը: