Շաբաթ, 20 Դեկտեմբերի 2014 18:08
Ինեկոբանկը ստացավ EBRD հետ ստորագրված 10մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի շրջանակնորում առաջին տրանշը՝ 5մլն. ԱՄՆ դոլարի չափով
ԱրմԻնֆո. Ս.թ. դեկտեմբերի 19-ին Ինեկոբանկը ստացավ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ ստորագրված 10մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի շրջանակնորում առաջին տրանշը՝ 5մլն. ԱՄՆ դոլարի չափով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն ուղղված կլինի էներգարդյունավետ և վերականգնվող էներգիայի ֆինանսավորմանը ինչպես իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տեսքով, այնպես էլ ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման շրջանակներում:
«Արդեն շուրջ 10 տարի է ինչ Ինեկոբանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ՝ այս տարիների ընթացքում ներգրավելով ավելի քան 45մլն. ԱՄՆ դոլարի համարժեք վարկային միջոցներ՝ ուղղված Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության և առևտրի խթանմանը: Նոր վարկային միջոցները կնպաստեն ոչ միայն ՓՄՁ ոլորտի զարգացմանը, այլև այսօր ողջ աշխարհի համար այսքան կարևոր էներգիայի պաշարների սպառման նվազեցմանը», - նշեց Բանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, - «Համագործակցելով շուրջ 30 միջազգային ֆինանսական կառույցների և հիմնադրամերի հետ՝ Ինեկոբանկը 2014թ. ընթացքում արդեն ներգրավել է 33մլն. ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ և մինչ տարվա ավարտը պլանավորվում է ներգրավել ևս 9մլն. ԱՄՆ դոլար, որը կուղղվի միկրո և ՓՄՁ ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այսպիսով միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները տարեվերջին կկազմեն մոտ 140 մլն. ԱՄՆ դոլար», - հավելեց նա:
Հատկանշական է, որ EBRD հետ համատեղ իրականացվող այս ծրագրերի շրջանակներում էներգոարդյունավետությանն ուղղված վարկեր ստացող հաճախորդները հնարավորություն կունենան վարկի գումարի մինչև 15%-ը ետ ստանալ (cashback) ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող գրանտային միջոցների շնորհիվ: Այսպիսով, Ինեկոբանկի նոր էներգոարդյունավետ վարկերի համար սահմանված հատուկ՝ գրավիչ պայմանները հաճախորդներին հնարավորություն կընձեռեն կրճատել և բանկային ծախսերը և էներգիայի սպառման հետ կապված ծախսերը՝ միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը:
Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Ինեկոբանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը` հանդես գալով որպես հուսալի և ազնիվ գործընկեր ու խորհրդատու` միկրո, ՓՄՁ և անհատ հաճախորդների համար: 2014թ. ընթացքում Ինեկոբանկի վարկային պորտֆելը աճել է 23.5%-ով, ավանդների պորտֆելը՝ 19.5%-ով, իսկ ակտիվները՝ 10.8%-ով: