Երկուշաբթի, 22 Դեկտեմբերի 2014 17:03
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ԿԲ կողմից առաջարկված 2 մլն. դոլարից մասնակիցները գնել են միայն 1 մլն.դոլարը
ԱրմԻնֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկի կողմից առաջարկված 2 մլն. դոլարից մասնակիցները գնել են միայն 1 մլն.դոլարը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանըւ տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքը կազմել է 451.89 / դոլար, իսկ նվազագույն սահմանային փոխարժեքը կազմել է 449.79 դրամ/դոլար: Հատկանշական է, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում այսօր առաջարկը կազմել է 458,89 դրամ / դոլար, սկ պահանջարկի փոխարժեքը` 449.90/դոլար, բայց գործարքները տեղի չեն ունեցել:
Ընդհանուր առմամբ, ամենօրյա միջամտությունների ընթացքում` դեկտեմբերի 8-22-ը ներառյալ, արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկը մասնակից-բանկերին վաճառել է ընդամենը 44.7 մլն դոլար դեկտեմբերի 8-12-ը` օրական 6 մլն.դոլար, իսկ դեկտեմբերի 15-17-ը` օրական 4 մլն.դոլար, դեկտմբերի 20-ին վաճառել է 1.7 մլն.դոլար, իսկ 22-ին` 1 մլն.դոլար: Այս ընթացքում ինդիկատիվ փոխարժեքը 456,63 դրամից փոփոխվել է մինչև 570,58 դրամ /դոլար, այնուհետև իջել է մինչև 446.76 /դոլար, բայց այսօր բարձրացել է մինչև 451,89 դրամ /դոլար, իսկ նվազագույն սահմանային փոխարժեքը` 455 դոլարից մինչև 567,65 դրամ /դոլար, հետո իջել է մինչև 445 դրամ / դոլար, բաց այսօր բարձրացել է մինչև 449,79 դրամ /դոլար:
Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամ դոլարի նկատմամբ հոկտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվել է 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ին արժեվորվել 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսել է աճել: Մասնավորապես, դեկտեմբերի 22-ին, ժամը 16.30-ին դրամի փոխարչժեքը դոլարի նկատմամբ կազմել է 460 դրամ/դոլար, եվրոն` 560 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.25 դրամ /ռուբլի: Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 20-ին մանրածախ շուկայում այդ փոխարժեքները համապատասխանաբար կազմել են` 455 դրամ / դոլար, 555 դրամ /եվրո և 7.8 դրամ / ռուբլի, դեկտեմբերի 17-ի` 570 /դոլար, 712 դրամ /եվրո և 8,6 մլրդ դրամ / ռուբլու համեմատ: Բանկերի օպտիմալ փոխարժեքը դեկտեմբերի 22-ին կազմել է` դոլարի համար – առավելագույն առքը - 455 դրամ / դոլար, նվազագույն վաճառքը - 460 դրամ / դոլար, եվրոյի համար` առավելագույն առքը - 555 դրամ / եվրո, նվազագույն վաճառքը - 567 դրամ /եվրո և ռուբլու համար` առավելագույն առքը - 7,8 դրամ / ռուբլի և նվազագույն վաճառքը - 8.2 դրամ / ռուբլի:
Արտարժույթի միջբանկային շուկայում ՀՀ Կենտրոնական բանկը միջամտոմ է դեկտեմբերի 8-ից, արժույթի շուկկայում հավասարակշռությունը վերականգնելու, արտարժույթի փոխարժեքի տատանումները մեղմելու և շուկայում ստեղծված իրավիճակը նորմալացնելու նպատակով: Նախատեսվում է, որ ԿԲ աստիճանաբար կփոքրացնի միջամտոթյան ծավալները, մինչև շուկայում դրամի փոխարժեքի հավասարակշռության ձևավորումը: Մասնավորապես, դեկտեմբերի 8-12-ն ամենօրյա միջամտությունների ծավալը կազմել է 6 մլն.դոլար, որից հետո, կախված պահանջարկից, տեղի կունենա միջամտությունների ծավալների նվազեցում, տարեվերջին հասցնելով զրոյի:
Նշենք, որ մանրածախ արտարժույթի շուկայում դեկտեմբերի 22-ին ժամը 16:30-ին փոխանակման կետերում դոլարի առք/վաճառքի փոխարժեքը կազմել է 456/463 դրամ / դոլար, եվրոն` 545/575 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլին` 7.85 / 8.65 անալ / 1 ռուբլի: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ կատարված արտարժութային գործարքների ծավալը կազմել է 397.4 մլն.դոլար, իսկ փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից բարձրացել է մինչև 560 դրամ / դոլար, որից հետո իջել մինչև 442.44 դրամ /դոլար, իսկ դեկտեմբերի 20-ին աճել է մինչև 449.9 դրամ, /դոլար: Այդ ծավալներից, ի դեպ, 117 մլն.դոլարի գործարքները տեղի են ունեցել միայն նոյեմբերին: Արտարժույթի միջբանկային շուկան դեկտեմբերի 1-5-ը ցուցադրեց աննախադեպ բարձր ցուցանիշ` 59.3 մլն դոլար, որից հետո, սկսած դեկտեմբերի 8-ից, սկսվել են Կենտրոնական բանկի ամենօրյա միջամտությունները: