Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2014 16:55
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 ստանդարտների վերահավաստագրումը
ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 ստանդարտների վերահավաստագրումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Որակի կառավարման համակարգի` ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության տարեկան ստուգումն անց է կացրել AB Certification ֆրանսիական աուդիտորական ընկերությունը:
Աղբյուրի համաձայն, Առէկսիմբանկը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: ISO ստանդարտները` այս կամ այն ոլորտում որակի հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների և հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարևորագույն պայմանը: ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով Բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանը: 2014թ. Բանկն հաջողությամբ անցավ ISO 9001:2008 միջազգային ստանդարտների կրկնակի հավաստագրում, իսկ 2012թ. ստացավ «որակի նշան» տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում:
Նշենք, որ ISO-ստանդարտները որակի յուրօրինակ նշաններ են, այս կամ այն ոլորտում, որոնք շնորհվում են գործունեության տարբեր ուղղություններում, հանդիսանալով բիզնեսի կայունության և անվտանգության առանցքային պայմաններից մեկը: