Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2014 19:37
Ամերիաբանկը ձեռնամուխ կինի «Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագիրի մասնակիցների ընտրությանը
ԱրմԻնֆո. Մեկնարկել է երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող Ամերիա Սերունդ ծրագիրը, որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Ամերիաբանկի կողմից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագրիը նախատեսված է 20-25 տարեկան նորավարտ երիտասարդների համար, ովքեր ունեն մեծ ցանկություն և պատրաստակամություն կառուցելու իրենց կարիերան բանկային համակարգում:
Աղբյուրի համաձայն, «Ամերիա Սերունդ» ծրագրի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլերից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց: Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կկնքվի ուսնակության պայմանագիր 3 ամիս տևողությամբ, իսկ տեսական և գործնական ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին կներկայացվի աշխատանքի առաջարկ: Նշենք նաև, որ վերապատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմում-հայտը, կցել մոտիվացիոն նամակ, իսկ առավել ստեղծագործ երիտասարդները կարող են պատրատել մոտիվացիոն տեսահոլովակ (մինչ 1 րոպե տևողությամբ) և մինչև 2015թ. հունվարի 18-ը ներառյալ ուղարկել [email protected] հասցեով:
Նշենք նաև, որ նախորդ տարիներին անցկացրած «Ամերիա Սերունդ» երեք ծրագրերի արդյունքում 70 երիտասարդ արդեն աշխատում է Ամերիաբանկի տարբեր ստորաբաժանումներում:
Մանրամասները՝ Ամերիաբանկի պաշտոնական կայքէջի «Ամերիա Սերունդ» բաժնում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների նորարարական և ամբողջական փաթեթ: ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ