ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտշահույթը 2014 թվականի առաջին 9 ամիսներն կազմել է 2.3 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 339,7 մլն դրամի փոխարեն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, միայն ընթացկ տարվա երրորդ եռամսյակում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 724,4 մլն դրամ, 2-րդ եռամսյակի համեմատ աճելով 42.5:
Ըստ Ռենկինգի, 9 ամիսների զուտ շահույթի գծով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը - 747 մլն.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 407,2 մլն.դրամ վնասի համեմատ: Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան» - 670.5 մլն.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73.6 մլն դրամի վնասի համեմատ: Առաջատարների եռյակը եզրափակում է «Գարանտ Ինշուրանսը» - 294 մլն.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 382,2 մլն.դրամ վնասի համեմատ: Այնուհետև հաջորդում են` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը, որի շահույթը կազմել է 292,8 մլն դրամ, տարեկան կտրվածքով աճելով 65.7, ՌԵՍՈ - 219.9 մլն.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 136,9 մլն դրամի համեմատ: Վեցերորդ տեղում է «Նաիրի Ինշուրանսը» - 213,7 մլն. դրամ, տարեկան անկումը`48,3: Տարվա առաջին 9 ամիսները վնասով են փզրափակել`«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ» - 87.5 մլն դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 72 միլիոն դրամ շահույթի համեմատ: Ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 19.2, մինչև 22,5 մլրդ դրամ: Ընդ որում, ապահովագրական հատուցումներն աճել են նույն ժամանակահատվածում`22, 2014-ի հոկտեմբերի 1-ին կազմելով 18 մլրդ դրամ: Միայն երրորդ եռամսյակում ընկերությունները հավաքագրված ապահովագրական պրեմիաների ծավալները մեծացրել են 27, մինչև 6.9 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները նվազեցրել 52, մինչև 4.2 մլրդ դրամ: Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերություններն իրենց գործունեությունն իրականացնում են ապահովագրական 16 դասերով: Բոլոր 16 դասերի լիցենզիա ունի ԻՆԳՈ Արմենիան, որի հաջորդում է Ռոսգոսստրախ Արմենիան - 15-դաս: (Դոլարի հաշվարկային արժեքը 30.09.2014 թվականին կազմել է 407,6 դրամ/դոլար)