Չորեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2014 19:58
Մանրածախ ապահովագրության շուկայի ծավալը մեկ տարում կրճատվել է 29.5%, իսկ կորպորատիվ ապահովագրությանը` աճել է 20%
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաների պորտֆելում մանրածախ ապահովագրության մասնաբաժինը 2014 թվականի 9 ամիսներին կազմել է 61% (13.9 մլրդ դրամ), կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը` 39% (8,9 մլրդ դրամ): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, մանրածախ ապահովագրության շուկայի ծավալը մեկ տարում կրճատվել է 29.5%, իսկ կորպորատիվ ապահովագրությանը` աճել է 20%: Մինչև Հայաստանում ԱՊՊԱ, ինչպես նաև բյուջետային աշխատողների պարտադիր բուժապահովագրության ներդրումը մանրածախ և կորպորատիվ ապահովագրությունների հարաբերակցությունը ճիշտ հակառակն էր:
Ըստ Ռենկինգի, բոլոր ապահովագրողների պորտֆելներում էլ գերակշռում է մանրածախը: Ընդ որում ամենամեծ դիսպրապորցիան մանրածախ և կորպորատիվ պորտֆելների միջև արձանագրել է «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ» -79,4%, որի հաջորդում են «ՌԵՍՈ»-ն - 76.5% և «Սիլ Ինշուրանսը» - 75.1%:
Ապահովագրական հատուցումների կառուցվածքում մանրածախ հաճախորդների հատուցումները կազմել են 51,8% կամ 9,3 մլրդ. դրամ, իսկ կորպորատիվինը` 48.2% կամ 8.7 մլրդ.դրամ: Ընդ որում, իրավաբանական անձանց իրականացված հատուցումներն ավելացել են գրեթե 4 անգամ, իսկ ֆիզիկական անձանց գծով` նվազել 14%:
Վերաապահովագրությանն ուղղված ապարովագրական պրեմիաների կառուցվածքում կորպորատիվի մասնաբաժինը կազմել է 91.2% կամ 2.7 մլրդ.դրամ (տարեկան աճը` 49%), իսկ մանրածախինը`8.8% կամ 234,3 մլն դրամ (տարեկան անկումը`10%):
Նշենք, որ ապահովագրական պորտֆելները հաշվարկվել են 6 ապահովագրական ընկերությունների հաշվետվույթունների հիման վրա, առանց «Գարանտ Ինշուրանս» ընկերության, որի ապահովագրական պորտֆելն այս տարվա առաջին եռամսյակից չի հրապարակվում, քանի որ ընկերությունը միավորվել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության հետ: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 30.09.2014 դրությամբ կազմել է 407,6 դրամ /դոլար: