Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2014 10:24
ՀՀ ԿԲ նախկին նախագահը 2015 թվականին վարկերի և ավանդների գծով կանխատեսում է բանկային տոկոսադրույքների աճ
ԱրմԻնֆո. ՀՀ դրամի գերարժեզրկումից և Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոադրույքի բարձրացումից հետո բանկային վարկերի և ավանդների տոկոսադրույքները 2015 թվականին կձևավորեն դեպի վեր ընթացող տրենդ: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով, այդ տոկոսադրույքները կաճեն տոնական աժիոտաժից հետո, քանի որ դեկտեմբերը և հունվարը տնտեսական առումով համեմատաբար պասիվ ամիսներ են, այդ թվում նաև բանկային համակագի համար, մանավանդ, որ արտարժույթի շուկայի կայունացման նպատակով ԿԲ կողմից իրականացված միջոցառումները բոլորովին վերջերսն են ընդունվել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը դեկտեմբերի 16-ին առանցքային տոկոսադրույքը 10.5%-ից բարձրացրեց մինչև տարեկան 17%: Որոշումը պայմանավորված էր էապես մեծացած դեվալվացիոն և ինֆլյացիոն ռիսկերի սահմանափակման անհրաժեշտույթունով: Մինչև 2016 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանի Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը կժշգրտի` մինչև առանցքային տոկոսադրույքը: Ռուսաստանյան բանկերն առանցքային տոկոսադրույքի բարձրացմանն արձագանքեցին ավանդների տոկոսադրույքների բարձրացումով` մինչև տարեկան 21%, ինչպես նաև մանրածախ վարկերի թանկացումով:
Նշենք, որ արտարժույթի միջբանկային շուկային ՀՀ Կենտրոնական բանկը միջամտում է դեկտեմբերի 8-ից, արժույթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու, արտարժույթի փոխարժեքի տատանումները մեղմելու և շուկայում ստեղծված իրավիճակը նորմալացնելու նպատակով: Նախատեսվում է, որ ԿԲ միջամտությնա ծավալներն աստիճանաբար կփոքրանան, մինչև շուկայում դրամի փոխարժեքի հավասարակշռության ձևավորումը: Մասնավորապես, դեկտեմբերի 8-12-ն ամենօրյա միջամտությունների ծավալը կազմել է 6 մլն.դոլար, որից հետո այն կազմել է 4 մլն.դոլար, իսկ հետո` 2 մլն. դոլար, հետագայում, մինչև տարեվերջ, միջամտությունների ծավալներն աստիճանաբար հասցնելով զրոյի: Դրան զուգահեռ, դեկտեմբերի 17-ին ԿԲ խստացրեց արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը` 12%-ից մինչև 24%, ընդ որում, բանկերը «պահուստային» միջոցները ԿԲ-ում ամբողջությամբ կտեղաբաշխեն ՀՀ դրամով: Իսկ մինչ այդ, դեկտեմբերի 3-ին ԿԲ լոմբարդային ռեպորները 10.25%-ից բարձրացրեց մինչև 21%: ԿԲ կուլմինացիոն քայլը դարձավ դեկտեմբերի 23-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը` 6.75%-ից մինչև 8.5%: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվել է 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվել 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսել է արժեզրկվել: