Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2014 16:12
ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ իջեցրել է պարտադիր պահուստավորման նորմատիվը և լոմբարդային ռեպոները
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ իջեցրել է պարտադիր պահուստավորման նորմատիվը և կարճաժամկետ դրամային իրացվելիության գործիքի տոկոսադրույքը (լոմբարդային ռեպո): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 23-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 6.75%-ից մինչև 8.5% բարձրացումից հետո տեղի ունեցավ արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվի որոշակի մեղմում` 24%-ից մինչև 20%, իսկ լոմբարդային ռեպոների համար` 21%-ից մինչև 20%:
Աղբյուրի համաձայն, ԿԲ-ն կառավարությունն իրականացնում են գների համատեղ դիտարկումներ և համապատասխան վերահսկողություն, համատեղ իրականացնելով նաև կոորդինացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն` իրավիճակը կաունացնելու համար, ինչն առաջացել է դրամի գերարժեզրկումից հետո, բերելով գների թռիչքներին:
Հաշվի առնելով ստեղծված տնտեսական իրավիճակը և համաշխարհային տնտեսության զարգացման միտումները, ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ֆինանսական կայունությունն ապահովելու համար կշարունակի կիրառել իր զինանոցում ունեցած բոլոր գործիքները:
Նշենք, որ 2014թ. դեկտեմբերի 17-ին Կենտրոնական բանկը գնաց ավելի կոշտ քայլերի՝ կրկնակի բարձրացնելով արտարժույթով ներգրավված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման նորմատիվի պահանջը 12%-ից 24%-ի: Կենտրոնական բանկը սկսեց առևտրային բանկերին տրամադրել իրացվելիություն կարճաժամկետ արժութային սվոփ գործիքների միջոցով՝ փողի ընդհանուր պահանջարկը բավարարելու նպատակով: Ընդ որում, այդ պահուստները պետք է ձևավորվեին ՀՀ դրամով: Դրա հետ մեկտեղ, դրամով տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագոյն չափը կպահպանվի ներգրավված միջոցների 2% մակարդակում: Մինչ ադ, դեկտեմբերի 3-ին ԿԲ լոմբարդային ռեպոները 10.5%-ից բարձրացրեց մինչև 21%, հետագայում մի փոքր մեղմելով դրանք: Իսկ արտարժույթի միջբանկային շուկայում ՀՀ Կենտրոնական բանկը միջամտոմ է դեկտեմբերի 8-ից, արժույթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու, արտարժույթի փոխարժեքի տատանումները մեղմելու և շուկայում ստեղծված իրավիճակը նորմալացնելու նպատակով: Նախատեսվում է, որ ԿԲ աստիճանաբար կփոքրացնի միջամտոթյան ծավալները, մինչև շուկայում դրամի փոխարժեքի հավասարակշռության ձևավորումը: Մասնավորապես, դեկտեմբերի 8-12-ն ամենօրյա միջամտությունների ծավալը կազմել է 6 մլն.դոլար, որից միջամտության ծավալները նվազել են մինչև օրական 4 մլն.դոլար, իսկ այնուհետև` մինչև 2 մլն.դոլար օրական: Դեկտեմբերի 8-26-ը ԿԲ բանկերին վաճառել է 52.7 մլն.դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ դրամի արժեզրկումը կազմել է 45%, հասնելով 570 դրամ/դոլար ցուցանիշին, այնուհետև, 18-20-ը արժեզրկումը կազմել է 25%, իսկ փոխարժեքը նվազել է մինչև 455 դրամ/դոլար, որից հետո, դեկտեմբերի 26-ին, փոխարժեքը կրկին բարձրացել է մինչև 464 դրամ/դոլար: