Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2014 16:41
Դեկտեմբերի 26-ին արտարժույթի միջբանկային շուկայում բանկերն են ԿԲ առաջարկած ողջ ծավալը, այդպես էլ չհայտնվելով արտարժույթի բորսայական հարթակում
ԱրմԻնֆո. Այոօր Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկի կողմից առաջարկված 2 մլն. դոլարը մասնակիցները գնել են ամբողջությամբ, այդպես էլ չհայտնվելով արտարժույթի բորսայական հարթակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանըւ տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքը կազմել է 463.78 դրամ/դոլար, իսկ նվազագույն սահմանային փոխարժեքը կազմել է 463.10 դրամ/դոլար: Դրա հետ մեկտեղ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում գործարքներ չեն իրականացվել:
Ընդհանուր առմամբ, ամենօրյա միջամտությունների ընթացքում` դեկտեմբերի 8-26-ը ներառյալ, արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկը մասնակից-բանկերին վաճառել է 42.7 մլն դոլար, ընդ որում, դեկտեմբերի 8-12-ը` օրական 6 մլն.դոլար, իսկ դեկտեմբերի 15-17-ը` օրական 4 մլն.դոլար, դեկտեմբերի 20-ին վաճառել է 1.7 մլն. դոլար, 22-26-ին`1 մլն.դոլար, դեկտեմբերի 23-26-ը` 2 մլն.դոլար: Այդ ընթացքում ինդիկատիվ փոխարժեքը 456,63 դրամից փոփոխվել է մինչև 570,58 դրամ /դոլար, այնուհետև իջել է մինչև 446.76 /դոլար, բայց այսօր բարձրացել է մինչև 463.78 դրամ /դոլար, իսկ նվազագույն սահմանային փոխարժեքը` 455 դոլարից մինչև 567,65 դրամ /դոլար, որից հետո իջել է մինչև 445 դրամ / դոլար, բայց այսօր բարձրացել է մինչև 463.10 դրամ /դոլար:
Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվել է 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվել 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսել է արժեզրկվել: Մասնավորապես, դեկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ին դրամի փոխարչժեքը դոլարի նկատմամբ կազմել է 464.00 դրամ/դոլար, եվրոն` 567.00 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 20-ին մանրածախ շուկայում այդ փոխարժեքները համապատասխանաբար կազմել են` 455 դրամ / դոլար, 555 դրամ /եվրո և 7.8 դրամ / ռուբլի, դեկտեմբերի 17-ի`570 /դոլարի, 712 դրամ /եվրոյի և 8,6 մլրդ դրամ / ռուբլու համեմատ: Բանկերի օպտիմալ փոխարժեքները դեկտեմբերի 26-ին կազմել է` դոլարի համար – առավելագույն առքը - 460 դրամ / դոլար իսկ նվազագույն վաճառքը - 466 դրամ / դոլար, եվրոյի համար` առավելագույն առքը - 562 դրամ / եվրո, նվազագույն վաճառքը - 569 դրամ /եվրո և ռուբլու համար` առավելագույն առքը – 8.72 դրամ / ռուբլի և նվազագույն վաճառքը – 9.08 դրամ / ռուբլի:
Արտարժույթի միջբանկային շուկայում ՀՀ Կենտրոնական բանկը միջամտոմ է դեկտեմբերի 8-ից, արժույթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու, արտարժույթի փոխարժեքի տատանումները մեղմելու և շուկայում ստեղծված իրավիճակը նորմալացնելու նպատակով: Նախատեսվում է, որ ԿԲ աստիճանաբար կփոքրացնի միջամտոթյան ծավալները, մինչև շուկայում դրամի փոխարժեքի հավասարակշռության ձևավորումը: Մասնավորապես, դեկտեմբերի 8-12-ն ամենօրյա միջամտությունների ծավալը կազմել է 6 մլն.դոլար, որից հետո, որից հետո` 4 մլն.դոլար, իսկ այնուհետև` 2 մլն.դոլար օրական: Դրան զուգահեռ, դեկտեմբերի 17-ին ԿԲ խստացրեց արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը` 12%-ից մինչև 24%, ընդ որում, բանկերը «պահուստային» միջոցները ԿԲ-ում ամբողջությամբ կտեղաբաշխեն ՀՀ դրամով: Իսկ մինչ այդ, դեկտեմբերի 3-ին ԿԲ լոմբարդային ռեպորները 10.25%-ից բարձրացրեց մինչև 21%: ԿԲ կուլմինացիոն քայլը դարձավ դեկտեմբերի 23-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը` 6.75%-ից մինչև 8.5%:
Նշենք, որ մանրածախ արտարժույթի շուկայում դեկտեմբերի 26-ին ժամը 16:30-ին փոխանակման կետերում դոլարի առք/վաճառքի փոխարժեքը կազմել է 459/468 դրամ / դոլար, եվրոն` 557/577 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլին` 8.35 / 9.05 դրամ / ռուբլի: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 26-ը ներառյալ կատարված արտարժութային գործարքների ծավալը կազմել է 406.2 մլն.դոլար, իսկ փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկել է մինչև 560 դրամ / դոլար, որից հետո իջել մինչև 442.44 դրամ /դոլար, իսկ դեկտեմբերի 26-ին աճել է մինչև 463.78 դրամ, /դոլար: Այդ ծավալներից, ի դեպ, 117 մլն.դոլարի գործարքները տեղի են ունեցել միայն նոյեմբերին: Արտարժույթի միջբանկային շուկան դեկտեմբերի 1-5-ը ցուցադրեց աննախադեպ բարձր ցուցանիշ` 59.3 մլն դոլար, որից հետո, սկսած դեկտեմբերի 8-ից, սկսվել են Կենտրոնական բանկի ամենօրյա միջամտությունները: Դեկտեմբերի սկզբից ԿԲ դոլարային պահանջարկը բավարարելու համար շուկա է դուրս բերել 3-6 ամսին մարման ժամկետով երկարաժամկետ արտարժութային սվոպերը: