Հինգշաբթի, 15 Հունվարի 2015 16:22
Տնտեսագետ. Հայկական բանկերի խոշորացումը ֆինանսական ռեսուրսների ռացիոնալ բաշխման դեպքում բացասական հետևանքներ չի թողնի
ԱրմԻնֆո. Եթե պետությունը կարողանա ռացիոնալ ձևով բաշխել Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական ռեսուրսները, ապա բանկերի խոշորացման վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի պահանջը բացասական հետևանքներ չի թողնի երկրի տնտեսության վրա: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ԲՀԿ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, մեկնաբանելով բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 2017 թվականի հունվարից 1-ից 30 մլրդ.դրամ սահմանելու մասին ՀՀ ԿԲ որոշումը, որն ուղղված է բանկերի միավորմանը և բանկային հատվածի մասնակիցների խոշորացմանը:
Նրա խոսքով, բանկերի խոշորացումը կբերի նրանց կայունությանը, բայց այդ կայունությունը պետք է տնտեսության վրա անդրադառնա բանկային համակարգի ֆինանսական ռեսուրսների ռացիոնալ բաշխման և արդյունավետ օգտագործման ճանապարհով: «Այդ միջոցները պետք է բաշխվեն այնպես, որպեսզի դա նպաստի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը, հակառակ պարագայում, բանկերի խոշորացումը կունա բացասական հետևանքներ: Մինչ այդ Հայասանում նման քաղաքականություն չի իրականացվել»,-ասել է տնտեսագետը: Նա նաև հավելել է, որ անկախ բանկերի ակտիվների չափերից, նրանց հիմնական խնդիրը կայանում է ռեսուրսների ռացիոնալ և արդյունավետ բաշխման մեջ:
Միևնույն ժամանակ, Բոստանջյանը գտնում է, որ Հայաստանի բանկերի խոշորացումը կբարձրացնի նրանց հնարավորությունները միջազգային ֆինանսական ռեսուրսների ներգրավման առումով: «Ներկայումս Հայաստանի բանկային համակարգը հնարավորություն ունի արտոնյալ վարկեր ներգրավել միայն մի քանի միջազգային ֆինանսական կազմակերպություններից, որոնց շարքում են ՀԲ-ն, ԱՄՀ-ն և ՎԶԵԲ-ը: Իսկ մյուսները (ինստիտուցիոնալ և պորտֆելային ներդրողները – խմբ.) չեն ցանկանում համագործակցել, համարելով, որ Հայաստանի բանկային համակարգը չի կարող լինել կայուն` կապիտալիզացիայի ներկայիս ցածր մակարդակի պատճառով:
Ըստ տնտեսագետի, առնվազն 7 բանկ կօտարվի միավորման ճանապարհով, քանի որ ընդհանուր կապիալի նվազագույն չափը մի քանի անգամ կավելանա (5 մլրդ.դրամից մինչև 30 մլրդ.դրամ – խմբ.): «Բանկային համակարգն ինքնանպատակ չէ, այն, առաջին հերթին, պետք է ծառայի երկրի տնտեսական զարգացմանը: Եթե բանկային համակարգը չի նպաստում տնտեսության զարգացմանը, ուրեմն դրա առկայությունն անիմաստ է դառնում»,-ընդգծել է Բոստանջյանը:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, Բոստանջյանը նշել է, որ բանկերի թվի կտրուկ կրճատումը կբերի մենաշնորհների ուժեղացմանը Հայաստանի բանկային համակարգում: «Մենաշնորհնայնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ – առողջ մրցակցության բացակայություն, իսկ առողջ մրցակցության բացակայությունը – նրանց գործունեության արդյունավետության նվազում»,-նշել է տնտեսագետը: Նա գտնում է, որ մենաշնորհայնության դեպքում բանկերը տոկոսադրույքների, ֆինանսական միջոցների տրամադրման և պորտֆելների ձևավորման ընթացքում կղեկավարվեն սեփական հայեցողությամբ:
Մեկնաբանելով բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն նորմատիվի չափերի վերաբերյալ ԿԲ որոշումը, Վ.Բոստանջյանը նշել է, որ չի հասկանում այդ խստացման իմաստը, ինչպես նաև այն, թե ինչու պետք է բանկերն այդ պահանջը կատարեն կարճ ժամանակահատվածում: «ԿԲ չի բացատրել, թե ինչով է դա պայմանավորված և ինչպիսի նպատակներ է հետապնդում: Ստեղծվում է տպավորույթուն, որ մեգառեգույլատորը ցանկանում է շուկայում թողնել միայն մի քանի ուժեղագույն բանկերի»,-նշել է Վ.Բոստանջյանը:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի մեկից սահմանել է 30 մլրդ ՀՀ դրամ, ներկայումս գործող 5 մլրդ.դրամի փոխարեն: Որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ 2014 թվականի դեկտեմբերի 30-ի նիստում, փոփոխություն կատարելով «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:
Նշենք, որ սա ԿԲ կողմից 2014 թվականին կատարված միակ խստացումը չէր: Այսպես, դեկտեմբերի 17-ին ԿԲ խստացրեց արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը, 12%-ից բարձրացնելով մինչև 24%, ընդ որում, բանկերն այդ «պահուստները» պետք է ԿԲ-ում տեղաբաշխեն ՀՀ դրամով: Մինչ այդ, դեկտեմբերի 3-ին ԿԲ լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները 10.25%-ից բարձրացրել էր մինչ(և 21%: ԿԲ կուլմինացիոն քայլը դարձավ դեկտեմբերի 23-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը` 6.75%-ից մինչև 8.5%, որին զուգահեռ մինչև 20% իջեցվեց նաև արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը և լոմբարդային ռեպորների տոկոսադրույքները: Իսկ դեկտեմբերի սկզբին ԿԲ բավարարեց բանկերի դոլարային պահանջարկը, շուկայում ներարկելով երկարաժամկետ արտարժութային սվոպեր (3-6 ամիս ժամկետով):
Ըստ ԱրմԻֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 499.3 մլրդ.դրամ: Ներկայումս Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ: