Ուրբաթ, 16 Հունվարի 2015 19:15
Հունվարի 12-16-ը Հայաստանի միջբանկային արտարժութային շուկայում գործարքների ծավալը կազմել է 56 մլն.դոլար, իսկ բորսան պահպանել է քար լռություն
ԱրմԻնֆո. Հունվարի 12-16-ը Հայաստանի միջբանկային արտարժութային շուկայում գործարքների ծավալը կազմել է 56 մլն.դոլար, իսկ բորսան պահպանել է քար լռություն, ինչը չի փոխում փոխարժեքի աճի տրենդի ուղղությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում հունվարի 12-16-ը արտարժույթով գործարքներ չեն կատարվել, իսկ միջբանկային արտարժութային շուկայում գործարքների ծավալը կազմել է 56 մլն.դոլար, 477.80 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
 Աղբյուրի համաձայն, հունվարի 12-16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103.6 մլն.ԱՄՆ դոլար 475.03 դրամ մեկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 162.5 մլն ԱՄՆ դոլար 475.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7.4 մլն.եվրո, 561.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 16.5 մլն.եվրո 574.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 812.5 մլն. ռուբլի, 7.13 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 140.9 մլն.ռուբլի 7.73 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
2014 թվականի դեկտեմբերի 22-ից միօնչև 2015 թվականի հունվարի 11-ը Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 49.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 72.2 մլն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժույթի շուկայում դիտվել է փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ/դոլարի սահմանագիծը: Ղեկավարվելով արժույթի շուկայի անբարեխիղճ ախորժակները սանձելու նկատառումներով, Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ին ձեռնամուխ եղավ ամենօրյա միջամտություններին: Մասնավորապես, առաջին շաբաթում (դեկտեմբերի 8-12-ը) ԿԲ-ն շուկայում օրական վաճառում էր 6 մլն.դոար, հետագայում նվազեցնելով այդ ծավալները և տարեվերջին զրոյացնելով, մինչև դրամի հավասարակշռված փոխարժեքի ձևավորումը: ՀՀ ԿԲ նման քաղաքականությունն ուղղված էր արժութային շուկայի հավասարակշռությունը վերականգնելուն, արժութային տատանոնմները մեղմմանը և Հայաստան արժութային շուկայում ստեղծված իրավիճակը նորմալացմանը: 
Ընդհանուր առմամբ, ամենօրյա միջամտությունների ընթացքում` դեկտեմբերի 8-27-ը ներառյալ, արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկը մասնակից-բանկերին վաճառել է 54.7 մլն դոլար, ընդ որում, դեկտեմբերի 8-12-ը` օրական 6 մլն.դոլար, իսկ դեկտեմբերի 15-17-ը` օրական 4 մլն.դոլար, դեկտեմբերի 20-ին վաճառել է 1.7 մլն. դոլար, 22-26-ին`1 մլն.դոլար, դեկտեմբերի 23-26-ը` 2 մլն.դոլար: Այդ ընթացքում ինդիկատիվ փոխարժեքը 456,63 դրամից փոփոխվել է մինչև 570,58 դրամ /դոլար, այնուհետև իջել է մինչև 446.76 /դոլար, բայց դեկտեմբերի 27-ին կրկին բարձրացել է մինչև 468.08 դրամ /դոլար, իսկ նվազագույն սահմանային փոխարժեքը` 455 դոլարից մինչև 567,65 դրամ /դոլար, որից հետո իջել է մինչև 445 դրամ / դոլար, բայց դեկտեմբերի 27-ին կրկին բարձրացել մինչև 467.25 դրամ /դոլար: Դրան զուգահեռ, դեկտեմբերի 17-ին ԿԲ խստացրեց արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը` 12%-ից մինչև 24%, ընդ որում, բանկերը «պահուստային» միջոցները ԿԲ-ում ամբողջությամբ կտեղաբաշխեն ՀՀ դրամով: Իսկ մինչ այդ, դեկտեմբերի 3-ին ԿԲ լոմբարդային ռեպորները 10.25%-ից բարձրացրեց մինչև 21%: ԿԲ կուլմինացիոն քայլը դարձավ դեկտեմբերի 23-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը` 6.75%-ից մինչև 8.5%: Դրան զուգահեռ, խստացվեց նաև արտարժոյթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը` նվազեցնոլվ մինչև 20%, իսկ լոմբարդային ռեպորներինը` նույնպես 20%: Դեկտեմբերի սկզբից ԿԲ դոլարային պահանջարկը բավարարելու համար շուկա է դուրս բերել 3-6 ամսին մարման ժամկետով երկարաժամկետ արտարժութային սվոպերը
Նշենք, որ Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվեց 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվեց 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսեց արժեզրկվել: Դեկտեմբերի 27-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմեց 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Բորսայում մեկ տարում իրականացվել է 744.5 մլն.դոլարի արտարժութային գործարք: Ընդ որում, ամենաակտիվ ամիսներն են եղել նոյեմբերը (117 մլն.դոլար) և մարտը (104 մլն.դոլար), իսկ դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 13.6 մլն.դոլար: Տարվա ընթացքում բորսայում արտարժույթի փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկել է մինչև 560 դրամ/դոլար, դեկտեմբերի 27-ին իջնելով մինչև 470 դրամ/դոլար: Ըստ 2015 թվականի հունվարի 16-ի տվյալների, Հայաստանի արտարույթի մանրածախ շուկայում դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ/դոլար, եվրոյինը` 563 դրամ/եվրո, իսկ ռուբլու փոխարժեքը` 7.5 դրամ/ռուբլի: