Շաբաթ, 17 Հունվարի 2015 13:27

AmRating. Մինչև 2017 թվականը նվազագույն կապիտալ ապահովելու ԿԲ նոր պահանջը փորձություն կդառնա Հայաստանի բանկային համակարգի համար


ԱրմԻնֆո. Մինչև 2017 թվականն ընդհանուր կապիտալի նվազագույն չափի ապահովման ԿԲ նոր պահանջը լուրջ փորձություն կդառնա Հայաստանի շատ բանկերի համար: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել AmRating ազգային վարկանշային գործակալության վերլուծաբանները: Ըստ գործակալության փորձագետների, կարգավորողի կողմից ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը ներկայիս 5 մլրդ դրամից 2017 թվականի հունվարի 1-ին մինչև 30 մլրդ դրամ սահմանումը ոչ միայն կխթանի բանկային շուկայում վաղուց սպասվող միաձուլումների և կլանումների գործընթացը (Mergers and Acquisitions, M&A), այլև, չի բացառվում, որ դաշտից դուրս կբերի շուկայի որոշ թույլ և վտանգավոր մասնակիցների` դրանց հաշվեկշիռներում քողարկված թունավոր ակտիվների մեծ ծավալի առկայության տեսանկյունից:

Վերլուծաբանները նշում են, որ այսօրվա դրությամբ երկրի բանկային համակարգը պայմանականորեն կարելի է բաժանել մասնակիցների 4 խմբի` ինչպես ըստ ակտիվների չափի, այնպես էլ ըստ աշխատանքի արդյունավետության: Ավանդաբար, այդ ցուցակը գլխավորում է տնտեսության վարկատուների ամենաակտիվ հնգյակը, որի ընդհանուր կապիտալի և ակտիվների չափը կազմում է երկրի ողջ բանկային համակարգի միագումար կապիտալի շուրջ 47%-հը և միագումար ակտիվների մոտ 49%-ը: Այդ խաղացողների կապիտալները վաղուց անցել են ՀՀ ԿԲ սահմանած 30 մլրդ դրամ նոր նորմատիվը: Դեռ ավելի քան 5 տարի առաջ ձևավորված անփոփոխ առաջատարների հնգյակում են ACBA- Credit Agricole-ը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի- Հայաստան Բանկը, ՎՏԲ Հայաստան Բանկը, և Ամերիաբանկը: Փորձագետների կարծիքով, տնօրինելով շուկայի գրեթե կեսը և, անհրաժեշտության դեպքում, ունենալով ֆոնդավորման կայուն և բարձր ներուժ, ինչպես կուտակված շահույթի հաշվին, այնպես էլ բաժնետերերի կողմից, այդ հնգյակը հանդես է գալիս որպես համակարգի կայունության յուրօրինակ երաշխավոր, դրանով իսկ ունենալով ռիսկերին հակազդելու հաստատուն մեխանիզմներ` նույնիսկ երկրում հետագա անբարենպաստ տնտեսական կոնյունկտուրայի դեպքում:

Ընդհանուր կապիտալի և ակտիվների չափով միջին բանկերի երկրորդ խումբը զբաղեցնում է համակարգի միագումար ընդհանուր կապիտալի 37%-ը և միագումար ակտիվների 36%-ը: Երկրորդ պայմանական խմբի անդամների շարքին կարելի է դասել Հայբիզնեսբանկը, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը, Կոնվերս Բանկը, Արմսվիսբանկը, Պրոմեթեյ Բանկը, Արարատբանկը, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբը և Յունիբանկը: Այդ բանկերից յուրաքանչյուրն ընդհանուր կապիտալի չափի նոր նորմատիվը կատարելու համար ստիպված է լինելու այն ավելացնել 3-10 մլրդ դրամով: Ինչպես կարծում են վերլուծաբանները, խմբի անդամների ճնշող մեծամասնությունը վայելում է բաժնետերերի աջակցությունը, այդ թվում` ինստիտուցիոնալ և ռազմավարական ներդրողների, ինչը փորք-ինչ հեշտացնում է դրանց հետագա կապիտալիզացման գործընթացը: Սակայն հենց այդ խմբում կարելի է ակնկալել առանձնակի ակտիվություն` միաձուլման կամ երրորդ ու չորրորդ խմբերի ավելի թույլ խաղացողների կլանման ճանապարհով կապիտալի և ակտիվների սիներգիայի միջոցով շուկայում դիրքերի բարելավման նպատակով: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ երկրորդ խմբի որոշ մասնակիցների հաջողվի խոշորանալ օտարերկրյա, ամենայն հավանականությամբ, ռազմավարական ներդրողների ներգրավման հաշվին` ի դեմս «հայկական արմատներով» կազմակերպությունների կողմից վերահսկվող ռուսական բանկերի, ինչը բավականին տարածված նախադեպ է Հայաստանի բանկային համակարգի պատմությունում: Միաձուլումների համատեքստում կարելի է ակնկալել նաև բիզնեսի օպտիմիզացման գործընթաց` միևնույն բաժնետիրոջ կողմից վերահսկմվող տարբեր բանկերի միաձուլման ճանապարհով: Ավելին, անհրաժեշտ է նշել, որ երկրորդ խմբի բանկերից ոմանք վերջին տարիներին պարբերաբար բարձրացրել են իրենց կապիտալիզացումը, ինչը վկայում է շուկայում դիրքերի բարելավման լուրջ հավանությունների մասին:

Բանկերի երրորդ խմբին են դասվում ինչպես ընդհանուր կապիտալի, այնպես էլ ակտիվների չափով փոքր բանկերը: Ըստ կապիտալի դրանց բաժինը շուկայում փոքր-ինչ գերազանցում է 10%-ը, իսկ ըստ ակտիվների` աննշան գերազանցում է 11%-ը: Փոքր բանկերի թվում են Անելիք Բանկը, Արցախբանկը, Հայէկոնոմբանկը, Մելլաթ Բանկը: 2017 թվականին սպասվող ցուցանիշին համապատասխանելու համար նրանք պետք է ընդհանուր կապիտալն ավելացնեն առնվազն 2-3 անգամ: Կապիտալիզացման հնարավորությունների տեսանկյունից առավել ամուր դիրքեր ունի Անելիք Բանկը` լիբանանյան բաժնետեր CreditBank S.A.L.-ի ներուժի շնորհիվ, որը վերջերս իր լիակատար վերահսկողության տակ է առել Anelik դրամական փոխանցումների համակարգը և դուստր կառույցներ ունի մի շարք օտար երկրներում: Իրանական Մելլաթ Բանկի ճակատագիրը մեծապես կախված կլինի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվության մակարդակից և Արևմուտքի պատժամիջոցների մեղմումից, որոնք մինչ օրս լրջորեն խոչընդոտում են հայկական դուստր կառույցի զարգացմանը: Հատուկ առաքելություն ունեցող Արցախբանը, որն զբաղվում է ԼՂՀ տնտեսության սպասարկմամբ, ամենայն հավանականությամբ, ունի նոր նորմատիվին համապատասխանելու երեք սցենար. բանկի կապիտալում պետության ներառում` ի դեմս ԼՂՀ-ի, միաձուլում բաժնետիրոջ միջոցով ընկերակից այլ բանկային կառույցի հետ կամ էլ ՀՀ ԿԲ-ից գործունեության հատուկ ռեժիմի ստացում` Լեռնային Ղարաբաղի «գլխավոր բանկի» կարևոր պետական առաքելության առնչությամբ: M&A նկատմամբ լուրջ հետաքրքրություն կարող է հարուցել Հայէկոնոմբանկը` մի շարք կարևոր պարամետրերի շնորհիվ` ավանդաբար լայն մասնաճյուղային ցանցով և Հայաստանում իրականացվող միջազգային վարկային ծրագրերի մեծ մասում ներգրավվածությամբ: Բանկը, չնայած իր ոչ բարձր ցուցանիշներին, ամուր դիրքեր ունի երկրի քարտային շուկայում: Քանի որ որպես բանկի մաժորիտար բաժնետերերից մեկը հանդես է գալիս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, նորմատիվային պահանջի կատարման ցանկացած սցենար հնարավոր է միայն այդ լուրջ ինստիտուցիոնալ ներդրողի համաձայնության և նրա պահանջների կատարման դեպքում, որը, անշուշտ, ներկայացնում է իր կոշտ պայմանները:

Հայաստանի բանկերի չորրորդ պայմանական միկրո-խմբում ներառված են Զարգացման հայկական բանկը, ProCredit Bank-ը, Byblos Bank Armenia-ն և ԲՏԱ Բանկը: Կապիտալի շուկայում դրանց բաժինը կազմում է միագումար ցուցանիշի 7%-ը, իսկ ըստ ակտիվների` միագումար ցուցանիշի 5%-ը: 2017 թվականի նորմատիվային նշագծին հասնելու համար այդ բանկերն ստիպված են լինելու կապիտալն ավելացնել առնվազն 3-6 անգամ: Այս խմբում հատուկ տեղ ունի ProCredit Holding միջազգային ֆինանսական խմբի անդամ հայկական ProCredit Bank-ը, որը ներկայության երկրներում ունի փոքր և միջին բիզնեսի զարգացման` դոնորականին մոտ առաքելություն: M&A-ին բանկի մասնակցությունը քիչ հավանական է, սակայն բանկի հզոր ինստիտուցիոնալ ներդրողների առկայությունը` ի դեմս այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են EBRD և KfW, լուրջ հիմք է տալիս ենթադրելու, որ բանկը կշարունակի գործունեությունը Հայաստանում` կատարելով իր հիմնական առաքելությունը: Չի բացառվում, որ բանկի առաքելությունը և հզոր հեղինակավոր սեփականատերերի առկայությունը կարգավորողին հնարավորություն ընձեռեն հատուկ որոշում կայացնել բանկի վերաբերյալ: Ամեն դեպքում, կարծում են AmRating-ի վերլուծաբանները, ProCredit Bank-ի ելքը հայկական շուկայից անթույլատրելի է, քանզի դա ցավագին հարված կլինի Հայաստանի միջազգային ներդրումային հեղինակությանը: Ավելին, չնայած փոքր և միջին բիզնեսի զարգացման
խոչընդոտներին Հայաստանի ցածր մրցակցային, մենաշնորհված տնտեսական միջավայրում, բանկն առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում բանկային համակարգի ՓՄՁ ֆինանսավորման հատվածում: Ղազախական ԲՏԱ Բանկի ճակատագիրն արդեն մի քանի տարի անհայտ է մնում` այն բանից հետո, երբ դրա երբեմնի հզոր մայր կառույցը դարձավ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի զոհ: Բանկն առ այսօր աշխատում է կարգավորողի հատուկ սահմանափակող ռեժիմի ներքո, չնայած այն հանգամանքին, որ դրա բաժնետերը սանացիայի ոչ դյուրին գործընթաց է անցել Ղազախստանի պետության կողմից: Թե հայկական դստեր վերաբերյալ ինչպիսի որոշում կկայացնի հիմնական բաժնետերը` ի դեմս Սամրուկ-Ղազին պետական հիմնադրամի, հայտնի չէ: Մի կողմից` Հայաստանը դառնում է Ղազախստանի գործընկերը ԵԱՏՄ միավորման գծով, սակայն մյուս կողմից` երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման մակարդակը դեռ հույսեր չի ներշնչում: Ուստի, որպես սցենարներից մեկը չի կարելի բացառել բանկը վաճառելու հավանականությունը` գնորդի առկայության դեպքում: Հիմնական հզոր բաժնետերեր ունի նաև Byblos Bank Armenia բանկը` ի դեմս Byblos Bank S.A.L. լիբանանյան խմբի, որի ակտիվները գերազանցում են 16 մլրդ ԱՄՆ դոլարը, 12 երկրի ընդգրկմամբ, ինչպես նաև EBRD և OPEC հիմնադրամը: Այդուհանդերձ, ինչպես կարծում են վերլուծաբանները, բանկի բաժնետերերի կողմից հայկական դոստր կառույցի աջակցության այսօրվա ցածր մակարդակը կարող է վկայել այն մաիսն, որ նրանք բավականաչափ շահագրգռված չեն նրա զարգացմամբ` Հայաստանի ցածր ներդրումային գրավչության և տնտեսությունում կուտակված խնդիրների առնչությամբ: Այդ դեպքում խոսք կարող է գնալ կամ բանկի վաճառքի, կամ շուկայից սահուն ելքի մասին: Եվ, այնուամենայնիվ, հնարավոր է նաև բանկի կապիտալիզացման բարձրացման տարբերակ` այն դեպքում, եթե բաժնետերերն արդյունքում հանգեն այն բանին, որ ռիսկն արդարացված կլինի, և կատարված ներդրումներն իրենց կիրառությունը կունենան: Զարգացման հայկական բանկի պարագայում կապիտալիզացման աճի խնդիրն առնչվում է, առնվազն, դրա եռապատկմանը: Կապիտալում ռազմավարական և ինստիտուցիոնալ ներդրողների, ինչպես նաև ներդրողների համար գրավիչ մրցակցային առավելությունների բացակայությունը փոքր-ինչ բարդացնում է ԿԲ առաջադրած խնդիրը, որի լուծումը կախված կլինի բացառապես բանկի հիմնական իրական բաժնետիրոջ անհատական մոտեցումից` ի դեմս խոշոր հայ բիզնեսմենի:

AmRating-ի վերլուծաբանները կարծում են, որ կապիտալի նորմատիվի կտրուկ խստացման վերաբերյալ ՀՀ ԿԲ որոշումը բխում է անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունից` ներկայում Հայաստանի տնտեսությունում ձևավորվող նոր ռիսկերին և լուրջ մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, ընդհանուր տնտեսական և ներդրումային իրավիճակի վատթարացմանը Ռուսաստանում` որպես հիմնական առևտրատնտեսական գործընկեր, դրա հետևանքով կրճատվող փոխանցումների ծավալներին, ինչն իր հերթին նվազեցնում է ընդհանուր պահանջարկի մակարդակը երկրում, ինչի հետևանքով դանդաղում են ՀՆԱ աճի տեմպերը: Որպես հետևանք` ի հայտ է գալիս վճարային հաշվեկշռի վատթարացում և արտաքին առևտրի դեֆիցիտի աճ: Միևնույն ժամանակ, միջազգային գործակալությունների կողմից Հայաստանի ինքնիշխան վարկանիշների նվազեցումը կարող է հանգեցնել արտաքին ֆոնդավորման, և, որպես հետևանք, վարկային ռեսուրսների էական թանկացման, ինչը չի կարող չանդրադառնալ բանկային համակարգի վիճակի վրա: Համաշխարհային փոփոխությունների կանխատեսման ցածր մակարդակի առկա պայմաններում Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության երաշխիք կարող է դառնալ հզոր, բարձր կապիտալիզացված բանկային համակարգը:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.12.2025
RUB4.800.02
USD381.70-0.07
EUR448.190.49
GBP510.680.02
CAD277.10-0.39
JPY24.610.13
CNY54.160.04
CHF479.40-0.87