Երկուշաբթի, 19 Հունվարի 2015 20:28
Անելիք Բանկն 2014 թվականը եզրափակել է 335 մլն. դրամ զուտ շահույթով
ԱրմԻնֆո. Անելիք Բանկն 2014 թվականը եզրափակել է 335 մլն. դրամ զուտ շահույթով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Անելիք Բանկի Վարչության նմախագահ Ներսես Կարամանուկյանը, հավելելով, որ բանկն 2015 թվականը ույնպես մտադիր է եզրափակել շահույթով:
«Անցյալ տարվա արդյունքներով, բանկը դարձավ շուկայի արագ զարգացող մասնակիցներից մեկը, բոլոր ցուցանիշներով արձանագրելով էական աճ, ինչը տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ բանկը փոխեց վարկավորման, ռեսուրսների ներգրավման և վարկերի սպասարկման նկատմամբ իր մոտեցումները»,-նշել է նա, հավելելով, որ բանկը զգալիորեն բարձրացնել է տոկոսային և ոչ տոկոսային եկամուտները, էապես կրճատելով վարչական ծախսերը:
Մասնավորապես, Ն.Կարամանուկյանի խոսքով, բանկի ակտիվները տարեկան արտահայտությամբ աճել են 44.9%, հունվարի 1-ին կազմելով 87 մլրդ.դրամ: Պարտավորությունների գծով աճը կազմել է 54.%, մինչև 72.6 մլրդ.դրամ: Բանկի վարկային պորտֆելը հասել է 58.6 մլրդ.դրամի, տարեկան արտահայտությամբ աճելով 50%:
«2013 թվականի ավարտին բանկն ընդունեց զարգացման նոր ռազմավարոթյուն և, ղեկավարվելով դրանով, նոր տեմպեր հաղորդեց հիմնական ցուցանիշների աճին: Արդեն 2014-ին բանկը կատարեց մի շարք կառուցվածքային փոփոխություններ, հիմնելով մանրածախ ծառայությունների նոր բաժանմունք, բացելով երկու նոր ձևաչափի բոլորովին նոր մասնաճյուղ, ինչպես նաև պլանավորելով նոր մասնաճյուղերի բացում նաև 2015 թվականին, որոնք տեղեկայված կլինեն մայրաքաղաքի խիտ բնակեցված շրջաններում: Բանկն ընդլայնել է նաև մանրածախ և կորպորատիվ պրոդուկտների շարքը»,-ասել է նա:
Ըստ Անելիք Բանկի ֆինանսական հաշվետվությունների, բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 14,4 մլրդ.դրամ (տարեկան աճը` 10,2%), կանոնադրական կապիտալը` 15,3 մլրդ.դրամ (նախորդ տարվա 14,3 մլրդ.դրամի համեմատ): Բանկի կուտակված շահույթը 2014 թվականի արդյունքներով կազմել է 1,1 մլրդ. դրամ, 2013-ի 1,5 մլրդ.դրամի փոխարեն: Բանկն 2014 թվականը եզրափակել է 335 մլն. դրամ զուտ շահույթով, 2013-ի 1,4 մլրդ.դրամի զուտ վնասի փոխարեն: Միայն 2014 թվականի 4-րդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 816,2 մլն.դրամ:
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփակատերն է լիբանանյան Credit Bank S.A.L-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը 89.95%-ից դարձրեց 100%: