Ուրբաթ, 30 Հունվարի 2015 20:40
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի երկրորդ թողարկումը տեղաբաշխվեց ՆԱՍԴԱՔ Արմենիայում
ԱրմԻնֆո. 2015թ.-ի հունվարի 30-ին ՆԱՍԴԱՔ Արմենիայում տեղի է ունեցել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերի (EBRDB2) 2-րդ թողարկման տեղաբաշխումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ընկերության կողմից տեղաբաշխման ներկայացված 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով: Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2.908 մլրդ ՀՀ դրամ, իսկ աճուրդի ընթացքում ձևավորված արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը՝ 17 %: Որպես տեղաբաշխող հանդես է եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, իսկ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է Բորսայի 5 անդամ:
Հիշեցնենք, որ ընկերության պարտատոմսերի առաջին թողարկումը (EBRDB1) ներկայումս ցուցակված է Բորսայի պարտատոմսերի հիմնական ցուցակում (Abond), որի մարումը նախատեսված է 2015թ.-ի փետրվարի 2-ին:
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ 2 մլրդ.դրամի դրամային արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկմումը տեղի էր ունեցել 2014 թվականի փետրվարին, որոնք շրջանառվում են Abond հարթակում, EBRDB2 բորսայական ծածկագրով: Մարման ժամկետն ավարտվում է 2015 թվականի փետրվարի 2-ին: