Երկուշաբթի, 2 Փետրվարի 2015 16:35

Moody’s-ից հետո Fitch գործակալությունն է իջեցրել է Հայաստանի վարկանիշը, որը կրկին պատրաստվում էր դուրս գալ կապիտալի միջազգային շուկա


ԱրմԻնֆո. Fitch վարկանիշային գործակալությունը Հայաստանի օտարերկրյա և ազգային արժույթի թողարկային դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-»-ից իջեցրել է մինչև «B+»՝ կայուն կանխատեսմամբ: «BB-»-ից մինչև «B+» է իջեցվել նաև օտարերկրյա և ազգային արժույթով ավագ անապահով արժեթղթերի վարկանիշը: Երկրի արտարժութային առաստաղը BB-ից իջեցվել է մինչև «BB-», իսկ արժույթի թողարկային դեֆոլտը մնացել է B մակարդակի վրա: Այս մասին է նշվում գործակալության զեկույցում:

Գործակալության վերլուծաբանները նշում են, որ Հայաստանը ենթարկվում է ռուսական տնտեսության բացասական ազդեցությանը («BBB»/կանխատեսումը` «Բացասական»): Նշվում է, որ 2015 թվականին Հայաստանի տնտեսությունում չափավոր ռեցեսիա է ակնկալվում՝ Ռուսաստանի տնտեսության վատթարացման հետ կապված որոշակի ռիսկերի և ազգային արժույթի վրա հետագա ճնշումների հետևանքով: Սպասվում է ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտի հետագա ավելացում`արտասահմանում աշխատող քաղաքացիների մասնավոր դրամական փոխանցումների հոսքերի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից արտահանման պահանջարկի կտրուկ կրճատման արդյունքում: Տրանսֆերտների մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմում է մոտ 15%, ինչը 2014 թվականին կրճատվել է մոտ 30%, քանի որ դրամական փոխանցումների հիմնական ծավալները հոսում են Ռուսաստանից: Ներմուծման վրա նավթի գների իջեցման ազդեցությունը զգալիորեն կկայունացնի դոլարը, միաժամանակ կնվազեցնելով Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքների միջազգային գները: Հանքարդյունաբերության ոլորտի ապրանքների արտահանումից գոյացած եկամուտները` հատկապես պղնձի մասով, զգալիորեն կնվազեն: Գործակալությունը կանխատեսում է, որ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պահուստները կշարունակեն նվազել, ինչը հատկապես նկատելի էր դեկտեմբերին:

Միջին քաշ: Պետական պարտքի դինամիկան շատ զգայուն է արժեզրկման ռիսկերի նկատմամբ, քանի որ պետպարտքի մոտ 80%-ը տրամադրված է արտարժույթով: 2014 թվականին պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ բարձրացել է մինչև 50%, հիմնականում, արտարժույթի փոխարժեքի իջեցման հետևանքով: Սպասվում է, որ այդ ցուցանիշն առաջիկա տարիներին կարող է մնալ կայուն, սակայն, այդ ենթադրությունը բխում է փոխարժեքի կայունացումից: Նշվում է իրավիճակի վատթարացում: 2010 թվականից երկիրն իրականացնում է պահպանողական հարկաբյուջետային քաղաքականություն, և մենք սպասում ենք, որ կառավարությունը կշարունակի զսպել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3% մակարդակում: Հայաստանը շատ է կախված ռուսական գազի մատակարարումից, Ռուսաստանում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումներից, ինչպես նաև ռազմական աջակցությունից, ինչը նրան զգալիորեն կախման մեջ է դնում Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական փոփոխություններից: 2015 թվականից ԵՏՄ-ին միանալն էլ ավելի կուժեղացնի Հայաստանի տնտեսական, ֆինանսական և ինստիտուցիոնալ կապերը Ռուսաստանի հետ: Չնայած Գյումրիում կատարվածին, մենք ակնկալում ենք, որ երկկողմ սերտ հարաբերությունները կպահպանվեն, որոնք կանդրադառնան նաև տնտեսության վրա: Ֆինանսական համակարգը բարձր աստիճանի դոլարայնացված է, հետևաբար, տնտեսության վրա կազդի նաև հայկական դրամի փոխարժեքի բացասական անկումը: Ազգային արժույթի և տնտեսական անկումը կպայմանավորեն չաշխատող վարկերի ծավալների ավելացումը, ինչը կանդրադառնա կապիտալի բավարարության ներկայիս դրական ցուցանիշների վրա: ՀՀ ԿԲ ավելացրեց բանկերի կապիտալի նորմատիվային նվազագույն պահանջները, ինչն այդ հատվածում կարող է բերել որոշակի կոնսոլիդացման:

Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը «B+» մակարդակում կանդրադառնա առանցքային հետևյալ գործոնների վրա, մասնավորապես, ԿԲ վերջին 2 ամսում երկու անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մինչև 9,5%, իսկ հայկական դրամի փոխարժեքը 2014 թվականին իջավ 17%: Բարձր ներմուծումային գների արդյունքում 2015 թվականին սպասվում է մինչև 6,5% գնաճ (ԿԲ նպատակային միջակայքը` 2,5-5,5%), չնայած, որ գների համեմատաբար դանդաղ բաձրացումը պետք է զսպի այս գործոնի ազդեցությունը: 2014-2017 թվակաների ֆինանսավորման ընդլայնման շրջանակներում Հայաստանն ունի ԱՄՀ-ից ստացված վարկ` 119,1 մլն.դոլար, կդառնա քաղաքական խարիսխ:

Ակնկալվում է, որ Հայաստան կշարունակի կատարել ցուցանիշների կատարման նկատմամբ պահանջները և աջակցոթյուն ստանալ միջազգային խոշոր ֆինանսական կազմակերպություններից, առաջին հերթին, մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման նպատակով: Գործարար կոնյունկտուրան Հայաստանում բարենպաստ է`համապատասխան վարկանիշ ունեցող երկրների համեմատ, ինչը ցույց է տալիս Համաշխարհային բանկի բիզնեսի վարման ինդիկատորը: Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը զսպում է երկրի վարկանիշը, քանի որ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հետ կապված լարվածոթյունը պարունակում է լայնամասշտաբ հակամարտության վերածվելու ռիսկեր: Իսկ այդ իրավիճակի կարգավորումն առաջիկայում չի ակնկալվում:

Հիմնական գործոները, որոնք կարող են առանձին կամ միասին բերել վարկանիշային բացասական գործողությունների: Ավելի նշանակալից, քան ակնկալվում է, բացասական ազդեցությունը Ռուսաստանի տնտեսական և քաղաքական իրադարձություններից, որոնք ազդում են ՀՆԱ աճի վրա: Արտաքին հոսքերը և փոխարժեքը, Արտաքին պահուստների թուլացման շարունակությունը, ինչը կարող է բերել վարկունակության և իրացվելիության ցուցանիշների վատթարացման: Ֆիսկալ ցուցանիշների էական թոլացումը, որը կարող էր պայմանավորված լինել ՀՆԱ կառուցվածքում դրա մասնաբաժնի ավելացումով:

Հիմնական գործոնները, որոնք առանձին կամ համատեղ կարող են բերել դրական վարկանիշային գործողության: Ռուսաստանի հետ կապված ռիսկերի կրճատումը, ինչը կպայմանավորեր արտաքին ճնշումները: ՀՆԱ նկատամբ պարտքի նվազումը, հասցնելով համադրելի թողարկողների միջին մակարդակին: Ադրբեջանի հետ լարվածության թուլացումը, ինչպես նաև մյուս հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը:

Վարկանիշները և դրանցով պայմանավորված կանխատեսումները զգայուն են որոշակի ենթադրությունների առումով: Fitch-ը ելնում է Հայաստանում սոցիալական և տնտեսական կայունության պահպանումից և Ադրբեջանի հետ ԼՂՀ հետ կապված լարվածության բացակայությունից: Fitch-ը ելնում է Ռուսաստանի հետ լավ հարաբերոթյունների պահպանումից, հաշվի առնելով այդ հարաբերությունների տնտեսական և դիվանագիտական նշանակությունը: Fitch-ը ելնում է նրանից, որ համաշխարհային տնտեսության ցուցանիշներըն, ընդհանոր առմամբ, կհամապատըասխանեն գործակալության տնտեսական գլոբալ կանխատեսումներին, և որ դրամական խթանումներից ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դուրս գալը տեղի կունենա սահուն ձևով, ինչպես նաև Հայաստանը կպահպանի մուտքը դեպի արտաքին շուկաներ, չնայած, աշխարում առկա ֆինանսական մեծ տատանումներին:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին միջազգային վարկանշային Moody's Investor Service գործակալությունը նվազեցրել է Հայաստանի առաստաղային վարկանիշը` «Ba2»-ից մինչև «Ba3»: Վարկանիշների կանխատեսումը «կայունից» իջել է «բացասական»: Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները, Ռուսաստանի բացասական ազդեցության խորացումը, ներդրումային թույլ ակտիվությունը և առևտրի սահմանափակոմները Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ, որի անդամն է Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից: Այս կապակցությամբ Moody's-ը նվազեցրել է նաև տեղական արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը` Baa3-ից մինչև Ba1, օտարերկրյա արժույթով` Ba1-ից մինչև Ba2, արտարժոյթով ավանդների համար` Ba3-ից մինչև B1: Իսկ օտարերկրյա արժույթով կարճաժամկետ ավանդների գծով էմիտենտի ունակության գնահատականը գործակալության կողմից մնացել է նույնը` NP (Not Prime):

Միևնույն ժամանակ, հունվարի 28-ին ՀՀ կառավարության նիստում առաջարկվեց որոշման նախագիծ, որի համաձայն, Հայաստանը մտադիր է երկրորդ տրանշով դուրս գալ սուվերեն, դոլարային, արժեկտրոնային պարտատոմսերի միջազգային շուկա: Առաջին թողարկումը տեղի էր ունեցել 2013 թվականի սեպտեմբերին, 700 մլն.դոլար ծավալով և 7 տարի մարման ժամկետով: Ըստ երկրի ֆինանսական իշխանությունների տվյալների, նշված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկըտ 4 անգամ գերազանցեց առաջարկը: Պարտատոմսերի եկամտաբերությունը արժեկտրոնների համար կազմեց 6% կամ 6,25% մարումով: Թողարկման անդերրայթերներն էին` Deutsche Bank AG, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc, իսկ խորհրդատոներնմ էին` Cleary Gottlieb Teen & Hamilton LLC ընկերությունները:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի մոտ 500 մլն.դոլարն ուղղվեց ռուսական ստաբիլիզացիոն վարկի մարմանը, որը տրամադրվել էր 2009 թվականին: Ըստ AmRating ազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանների, Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցումը միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից էապես կբարձրացնի սուվերեն պարտատոմսերի տոկոսադրույքերը, մինչև 10-12%: Իսկ դա էլ իր հերթին կբերի երկրի պարտքային ծանրաբեռնվածության էական աճին: Միայն դեբյուտային պարտատոմսերի մարման նպատակով երկիրը պետք է մինչև 2020 թվականը տոկոսների հետ միասին վճարի 42 մլն.դոլար: Պարտքային բեռը կարող են թեթևացնել միջազգային վարկային կազմակերպոթյուններից` ԱՄՀ և ՀԲ, ստացված փոխառությունները: Սակայն, հնարավոր է, որ այդ կազմակերպությունների օգնությունը լինի զուսպ, քանի որ Հայաստանն արդեն կատարել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը, միանալով ԵՏՄ-ին, միանալով մի կազմակերպոթյան, որի առաջատար երկրի տնտեսությունը հայտնվել է խորը ռեցեսիայի պայմաներում:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Ալեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլարԱլեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլար
ՌԴ փոխվարչապետ. ՌԴ փոխվարչապետ. "Թրամփի ճանապարհը" կնպաստի նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի կապվածությանը
Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ըՀայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ը
Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ ՕվերչուկՀարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ Օվերչուկ
Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Փորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէՓորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէ
Ակնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBankԱկնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBank
Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակըԿոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը
Հարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերըՀարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերը
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքումՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում
Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղիԵրկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի
Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակTeam-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ով
ՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետովՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետով
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումըՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումը
Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսՓաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես
Ռուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերինՌուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
11.09.2025
RUB4.50-0.01
USD382.750.26
EUR447.21-0.30
GBP517.32-0.42
CAD275.70-0.31
JPY25.87-0.06
CNY53.730.02
CHF478.68-0.69