Ուրբաթ, 6 Փետրվարի 2015 15:14
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփել են համատեղ ակցիայի արդյունքները
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփեցին «Հաջողակ վճարումե համատեղ ակցիայի արդյունքները, որն անցկացվել է 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, բանկի հաճախորդները ակցիայի ընթացքում, հաճախ կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի 52 մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով, ստացել են հնարավորություն ոչ միայն ստանալու արագ սպասարկում, այլ նաև մասնակցելու նվերների խաղարկությանը:
Աղբյուրի համաձայն, ակցիայի մասնակից հնարավոր էր դառնալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով բանկի քարտային/բանկային/ավանդային հաշիվների համալրման և վարկերի մարման, Պետավտոտեսչության տուգանքների մարման, ավտոկայանատեղերի համար վճարման (Parking City), խմբավորված տեսքով կոմունալ վճարումների իրականացման պարագայում: Վերոնշյալ տիպի գործարքներ առավելագույնս իրականացրած 100 հաճախորդներ մասնակցեցին նվերների խաղարկությանը: Այն կայացել է փետրվարի 5-ին բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում առցանց հեռարձակման միջոցով, և ընթացքին հնարավորություն են ունեցել հետևելու բոլոր ցանկացողները: Ակցիայի ընթացքում բանկի վճարային տերմինալների գործարքային ակտիվությունն աճել է ավելի քան 50%-ով: Ֆոտոխցիկը շահել է Մելս Ավագյանը, սմարթֆոնը` Հրանուշ Ստեփանյանը, պլանշետը` Արսեն Հակոբյանը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: