ԱրմԻնֆո. . 2014 թվականի արդյունքներով Ամերիաբանկը, հիմնական ցուցանիշներով, ամրապնդել է առաջատարի իր դիրքերը: Այսօր Երևանում կայացած մամուլի սսուլիսում նման կարծիք է հայտնել Ամերիաբանկի Տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը: Մասնավորապես, բանկի ակտիվները 2014 թվականին աճել են 27, 2015 թվականի հունվարի 1-ին կազմելով մոտ 400 մլրդ. դրամ: Ընդհանուր պարտավորություններն աճել են 29, մինչև 357,4 մլրդ դրամ, պարտավորությունները հաճախորդների հանդեպ` 23, մինչև 208,7 մլրդ դրամ:
Բանկը զգալիորեն մեծացրել է նաև իր վարկային պորտֆելը`մոտ 63, մինչև 281,7 մլրդ դրամ (ներառյալ ՓՄՁ վարկերը, որի աճը կազմել է 73, մանրածախ վարկերը`2,6 անգամ և հիփոթեքային վարկերը 67): Բանկն 2014 թվականը եզրափակել է 7.1 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան աճը` 18: Այս ցուցանիշներով Ամերիաբանկն առաջին հորիզոնականն է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում: «2014 թվականի արդյունքներով Ամերիաբանկն աճ է արձանագրել նաև ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով, ինչը վկայում է կայուն զարգացման և բնակչության բարձր վստահության մասին: Բանկի այս ցուցանիշն աճել է 27, 2015-ի հունվարի 1-ին կազմելով ավելի քան 86 մլրդ դրամ, իսկ ընթացիկ հաշիվներն աճել են 11», - նշել է Գ. Թառումյանը: Միևնույն ժամանակ, աելացել է նաև բանկի հաճախորդների բազան, մասնավորապես, ֆիզիկական անձանց թիվն աճել է 23, իսկ կորպորատիվ հաճախորդներինը`17: Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է տրամադրում բանկային լուծումների համապարփակ փաթեթի տեսքով: Բանկի բաժնետերերն է Ameria Group CY Ltd. ընկերությունը, որը մասնաբաժինը բանկի կապիտալում կազմում է 100: