Երեքշաբթի, 17 Փետրվարի 2015 20:15

Բանկիր. Հայաստանի բանկային համակարգը վերջին երեք տարիներին զարգանում էր էքստենսիվորեն




ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգը վերջին երեք տարիներին զարգանում էր էքստենսիվորեն: Այսօր Երևանում կայացած մամուլի սսուլիսում նման կարծիք է հայտնել Ամերիաբանկի Տնօրինության անդամ և զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքով, բանկերի կողմից ակտիվ վարկավորումը, շուկայական մրցակցության կոշտացման պայմաններում, ուղեկցվեց գործունեության արդյունավետության և շահութաբերության ցուցանիշների նվազումով:



«Արդյունավետության ցուցանիշները բանկային համակարգում այսօր, ընդհանուր առմամբ, բավականին ցածր են, հատկապես փոքր բանկերում, և համակարգի թիվ մեկ խնդիրը – գործունեության արդյունավետության բարձրացումն է»,-գտնում է բանկիրը: Նա նշել է, որ Հայաստանի բանկային համակարգոմ ակտիվների եկամտաբերությունը (ROA) 2014 թվականին կազմել է 1, ինչը բարձր է Արևելյան Եվրոպայի երկրների ցուցանիշներից, բայց զիջում է ԱՊՀ երկրներին: Մասնավորապես, Ադրբեջանի բանկային համակարգի ROA 2014 թվականին կազմել է 1,8, Բելառուսում` 2, Վրաստանում` 3: Տ.Ջրբաշյանը նշել է նաև, որ Հայաստանի բանկային համակարգում սեփական կապիտալի եկամտաբերությունը (ROE) նույնպես զգալիորեն ցածր է, քան ԱՊՀ երկրներում: Հայաստանում այս ցուցանիշը 2014 թվականի արդյունքներով կազմել է 6,9, մինչդեռ Ադրբեջանում այն կազմել է 12,6, Բելառուսում` 14,5, Վրաստանում` 17,5: «Սա, անկասկած, դժվարացնում է բանկերի կողմից լրացուցիչ կապիտալի ներգրավումը, հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկրներում ռիսկերը բոլորի համար էլ գրեթե միևնույնն են, բայց Հայաստանի բանկային հատվածում շահութաբերությունը երկու կամ երեք անգամ զիջում է ԱՊՀ երկրների նույն ցուցանիշներին»,-գտնում է Տ.Ջրբաշյանը: Ինչ վերաբերվում է եկամուտների ու ծախսերի հարաբերակցությանը, ապա, նրա խոսքով, Հայաստանի բանկային համակարգում արդեն ապացուցված միտումն է դարձել այն հանգամանքը, թե որքան մեծ է բանկը, այնքան քիչ են եկամուտների նկատմամբ ծախսերի հարաբերակցությունը: Փոքր բանկերում այս ցուցանիշը կազմում է 60-90: 2013 թվականի այս ցուցանիշը համակարգում կազմեց 55,6, իսկ 2014-ին` 54,4: «Այս ցուցանիշը գրեթե նույնն է նաև տարածաշրջանի մյուս երկրներում, բայց եթե համեմատենք համաշխարհային բանկային համակարգի հետ, որտեղ այս ցուցանիշը, որպես կանոն, չի անցնում 35-37-ից, ապա այն այնքան էլ լավ ցուցանիշ չէ: Այն ցույց է տալիս, որ ԱՊՀ, մասնավորապես, Հայաստանի բանկերի արդյունավետությունը զիջում է համաշխարհային բանկային համակարգի արդյունավետությանը»,-նշել է Տ.Ջրբաշյանը: Նա նաև հավելել է, որ Հայաստանի բանկային համակարգն իր աճի տեմպերով վերջին 3 տարիներին գերազանացել է երկրի ՀՆԱ աճի տեմպերին: Բանկերի վարկային ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ 2014 թվականին կազմել է 40,7: Ակտիվները հասել են ՀՆԱ-ի 75,8-ին, ավանդները` 37,8-ին, ինչը մոտ է Բուլղարիայում և Ռուսաստանում արձանագրված ցուցանիներին, իսկ Վրաստանում դրանք համապատասխանաբար կազմել են` 71 և 36,4: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը կազմել է 488.7 մլրդ դրամ (ավելի քան 1 մլրդ.դոլար, տարեկան աճ`4,2, եռամսյակային անկումը`2.1), ակտիվները կազմել են 3.4 տրլն դրամ (7.2 մլրդ.դոլար, տարեկան աճը` 16.1, եռամսյակային աճը`15,4), վարկային ներդրումները և մյուս փոխառությունները կազմել են 2.1 տրլն դրամ (4.5 մլրդ.դոլար, տարեկան աճը`16,7, իսկ եռամսյակային աճը`10 5), ընդհանուր պարտավորությունները կազմել են 2.9 տրլն դրամ (6.2 մլրդ.դոլար, տարեկան աճը` 18.3, եռամսյակային աճը`18.9), պարտավորությունները հաճախորդների հանդեպ կազմել են 1,7 տրլն դրամ (3.6 մլրդ.դոլար, տարեկան և եռամսյակային աճը`6.3 ): Բանկերի միագումար կուտակային շահույթը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 161.3 մլրդ դրամ (339.6 մլն.դոլար), տարեկան և եռամսյակային անկումը` 0,2-3,7: Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2014 թվականի IV եռամսյակում դրական 10.9 մլրդ դրամից վերածվել է բացասական` 996,5 մլն դրամին (2.1 մլն.դոլար): Եռամսյակային կտրվածքով բանկային հատվածի զուտ շահույթը կրճատվել է 2 անգամ, իսկ 2014 թվականին` 35, մինչև դրական` 27,2 մլրդ դրամը (57.2 մլն.դոլար): (ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքը 12.31.2014թ/ կազմել է 474.97դրամ/դոլար):