Հինգշաբթի, 26 Փետրվարի 2015 15:06
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է թվով 54-րդ՝ «Անի» մասնաճյուղը, որը գտնվում է Գյումրի Անի թաղամասի 7-րդ փողոցի, 5/2 հասցեում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ: Փետրվարի 26-ից մինչև մարտի 20-ը ներառյալ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի նորաբաց «Անի» մասնաճյուղում հաճախորդները կստանան վարկեր և վարկային գծեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը հիմնադրվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մաժորիտար բաժնետեր հանդես են գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole
S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, SJSC "Sacam International" (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%, որոնցից զատ կապիտալում ներկա են գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի` ապահովելով 3 դիրքն ըստ մասնաճյուղային ցանցի ընդգրկման: