Չորեքշաբթի, 4 Մարտի 2015 20:28
Արցախբանկը համալրել է կանոնադրական կապիտալը 4,5 մլրդ.դրամով, նոր բաժնետեր ներգրավելու ճանապարհով, ի դեմս «Հայաստանի բիզնեսի հիմնադրամ» ՓԲԸ-ի
ԱրմԻնֆո. Արցախբանկը համալրել է կանոնադրական կապիտալը 4,5 մլրդ.դրամով, նոր բաժնետեր ներգրավելու ճանապարհով, ի դեմս «Հայաստանի բիզնեսի հիմնադրամ» ՓԲԸ-ի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արցախբանկի մամուլի ծառայությունից, համալրման արդյունքում բանկի կանոնադրական կապիտալը հասել է 11061,150,000 ՀՀ դրամի: Մինչ այդ, 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Արցախբանկի կանոնադրական կապիտալը կազմում էր 6,561 մլրդ.դրամ (առանց տարեկան փոփոխության), ընդանուր կապիտալը` 11,233 մլրդ.դրամ (տարեկան աճը` 1,6%): Արցախբանկը 2014 թվականը եզրափակել է 1,697 մլրդ.դրամ վնասով, մինչդեռ 2013 թվականին արձանագրել էր 1,009 մլրդ.դրամի շահույթ (տարեկան անկումը` 4 անգամ): Տեղին է նշել, որ ՀՀ ԿԲ համապատասխան նորմատիվին համապատասխանելու համար, որ 2017 թվականի հունվարի 1-ից բանկի ընդհանուր կապիտալը պետք է կազմի 30 մլրդ.դրամ, բանկը պետք է ընդհանուր կապիտալը համալրի առնվազն 14 մլրդ.դրամով, նաև շահութաբերության պայմանով:
Նշենք, որ Արցախբանկի նոր մաժորիտար բաժնետիրոջ`«Հայաստանի բիզնեսի հիմնադրամ» ՓԲԸ-ի մասին ոչինչ հայտնի չէ, տեղեկություն չկա նաև ինտերնետում: Ըստ փորձագետների, այդ կառույցը, հավանաբար, ստեղծվել է բանկի կապիտալին մասնակցելու նպատակով:
Աղբյուրի համաձայն, ավելացված կապիտալը հիմնականում կուղղվի Արցախբանկի հեռանկարային զարգացման ծրագրի իրականացմանը: Այն ենթադրում է հաճախորդների սպասարկման մակարդակի բարելավում, ունիվերսալ, մասնավորապես պլաստիկ քարտերով բանկային ծառայությունների խթանում և միկրոֆինանսավորման ծրագրերի միջոցով առավել դիվերսիֆիկացված վարկավորում:
Փոփոխութուններ են կատարվել նաև Արցախբանկի ղեկավարության կազմում: 2015 թվականի փետրվրի 4-ից բանկի Վարչության նոր նախագահ է նշանակվել Արթուր Մխիթարյանը, այդ պաշտոնում փոխարինելով Կամո Ներսիսյանին, որը բանկը ղեկավարում էր հիմնադրման օրից: Մինչ այդ Արթուր Մխիթարյանը հանդիսանում էր Արցախբանկի Խորհրդի անդամ: Ֆինանսա-բանկային համակարգում Մխիթարյանն աշխատում է 1995 թվականից, ղեկավար պաշտոններ զբաղեցնելով Հայաստանի տարբեր բանկերում:
Նշված որոշումներն ընդունվել են Արցախբանկի բաժնետերերի արտահերթ ժողովում, որը տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարին:
Արցախբանկի Խորհուրդը գլխավորում է Հրաչ Կապրիելյանը (ԱՄՆ), նրա տեղակալն է Աշոտ Գոմցյանը (ՀՀ), իսկ խորհրդի անդամներն են`Վարդան Սիրմաքեշը (Շվեյցարիա), Արդեն Սելեֆյանը (Շվեյցարիա), Լևոն Ղազարյանը (ՀՀ) և Արթուր Չորուխյանը (ՀՀ): Արցախբանկի Վարչության կազմում են` Պարույր Գրիգորյանը (գանձապահ), Ռուզան Խաչատրյանը (գլխավոր հաշվապահ), ինչպես նաև Գեւորգ Թեղազարյանը (Թուրքիա) և Վահրամ Բաղդասարյանը (ՀՀ):
Նշենք, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախբանկի մեծամասնական բաժնետերերն են` «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցների բրենդի սեփականատեր Վարդան Սիրմակեսը (Շվեյցարիա) - 43,13%, Հրաչ Կապրիելյանը (ԱՄՆ) - 39.08%, ինչպես նաև Կամո Ներսիսյանը - 11.4% և Արդեն Սելեֆյանը - 5.1%:
Ըստ ԱրմԻֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, իր ընդհանուր կապիտալով Արցախբանկը 15 հորիզոնականն է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում, կանոնադրական կապիտալով – 18 տեղը, ակտիվներով – 13 տեղը, վարկային ներդրումներով - 12 տեղը, պարտավորություններով – 13 տեղը, ժամկետային ավանդներով – 9 տեղը: Արցախբանկի ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումները կազմում են մոտ 73%, որտեղ 50.5%-ը կորպորատիվ վարկերն են, իսկ 49.5%-ը` մանրածախ վարկեր: Կորպորատիվ վարկավորման ծավալով բանկը գտնվում է 15 տեղում, իսկմանրածախ վարկավորման ծավալով` 9 տեղում: Արցախբանկը մի քանի մասնաճյուղ ունի Երևանում, այնուամենայնիվ, մասնագիտանում է ԼՂՀ տնտեսության վարկավորման հատվածում, միաժամանակ իրականացնելով ռազմավարական սոցիալ-տնտեսական ծրագրեր: Բանկն ունի 23 մասնաճյուղ, որոնք հիմնականում կենտրոնացված են ԼՂՀ տարբեր շրջաններում: 2013 թվականին Արցախբանկը կրեց հեղինակության հետ կապված զգալի ծախսեր, Երևանի բնակելի համալլիրներից մեկում հիփոթեքի ֆինանսավորման կապակցությամբ («Տոնուս Քոնսթրաքշն» ՍՊԸ), որի ղեկավարությունը, ըստ բնակարանների սեփականատերերի, կազմակերպել էին բնակարանների վաճառքի արկածխնդիր սխեմաներ: