Երկուշաբթի, 9 Մարտի 2015 12:40
Ամերիաբանկի «Կապան» նոր մասնաճյուղը գործարկել է «Ես սիրում եմ Սյունիքը» հատուկ արշավը
ԱրմԻնֆո. Ամերիաբանկի նորաբաց «Կապան» մասնաճյուղը հանդես է գալիս «Ես սիրում եմ Սյունիքը» հատուկ արշավով, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել արտոնյալ պայմաններով ծառայություններից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, արշավի շրջանակներում թողարկվելու են «Ես սիրում եմ Սյունիքը» տոնական վճարային քարտեր, որոնք հնարավորություն կընձեռեն մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ն օգտվել լրացուցիչ արտոնություններից: «Ես սիրում եմ Սյունիքը» քարտը տրամադրվում է միայն Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղում ս.թ. մարտի 6-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես ֆիզիկական անձանց համար առաջարկվում էԲոլոր ավանդների համար՝ գործող տոկոսադրույք +1%, Ինտերնետ-բանկ համակարգ՝ 50% զեղչ, «Ես սիրում եմ Սյունիքը» քարտին կից քարտի տրամադրում: Արշավի շրջանակներում իրավաբանական անձ հաճախորդները ևս կօգտվեն արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններից:
Նորաբաց «Կապան» մասնաճյուղը մատուցում է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին: Մասնաճյուղն իր ժամանակակից տեխնիկական հագեցվածության, հարմարավետ դիրքի, և պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով կապահովի հաճախորդներին բարձր մակարդակով սպասարկելու համար անհրաժեշտ պայմաններ:
«Կապան» մասնաճյուղի բացման արարողության ժամանակ տեղի է ունեցել նաև խաղարկություն` սահմանված 3 մրցանակով` Ամերիաբանկի նվեր-քարտ 50 հազար ՀՀ դրամի, Ամերիաբանկի նվեր-քարտ 100 հազար ՀՀ դրամի և Samsung Galaxy Tab 4 պլանշետ:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական ամփոփագրի տվյալներով, ակտիվ քարտերի թվով Ամերիաբանկն առաջատար տասնյակում է, պլաստիկ գործարքների ծավալով` առաջատարների հնգյակում, բանկոմատների թվով ամրագրվել է 5-րդ հորիզոնականում, սեփական POS-տերմինալների թվով պահպանում է երրորդ դիրքը: Տեղական ArCa քարտերից զատ բանկը թողարկում և սպասարկում է միջազգային Visa и MasterCard քարտեր:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ (նախկին «Հայներարտբանկ» ՓԲԸ, շուկայում գործում է 1996 թվականից, 2006 թվականին փոխել է բաժնետերերին և վերանվանվել
2008 թվականին) ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Որպես բանկի բաժնետեր հանդես է գալիս «Ամերիա Գրուպ CY Ltd»` կապիտալում 100% բաժնեմասով: Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցը, ներառյալ նորաբաց «Կապան» մասնաճյուղը, ունի 11 ստորաբաժանում, որոնցից 6-ը գտնվում է Երևանում, 1-ը` ԼՂՀ-ում և 4-ը` Հայաստանի մարզերում (Քաջարան, Դիլիջան, Վանաձոր-Կապան):