Հինգշաբթի, 12 Մարտի 2015 19:06
ՀՀ ԿԲ լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները 14.5%-ից իջեցրել է մինչև 13.5%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները 14.5%-ից իջեցրել է մինչև 13.5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մարտի 12-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 10-ին, Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 9.5% -ից մինչև 10.5%, միաժամանակ նվազեցնելով լոմբարդային ռեպոների տոկոսադրույքը`17% -ից մինչև 14.5%, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքները բարձրացրեց` 5.25% -ից մինչև 9%: Իսկ ավելի վաղ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էր այս տարվա հունվարի 22-ին`8,5% -ից մինչև 9.5%, իսկ մինչ այդ` 2014 թվականի դեկտեմբեր 23-ին` 6.75% -ից մինչև 8.5%: 2014 թվականի դեկտեմբեր 3-ին ՀՀ կենտրոնական բանկը բարձրացրեց լոմբարդային ռեպոների տոկոսադրույքը`10.25% - ից մինչև 21%, որից հետո, դեկտեմբերի 23-ին ջեցնեց այն մինչև 20%, որը հետագայում նույնպես, հունվարի 22-ին իջեցվեց մինչև 17%: