Ուրբաթ, 13 Մարտի 2015 18:46
Մարտի 9-13-ը բորսայի արտարժութային գործարքներն էապես աճեցին, իսկ արտարժույթի միջբանկային շուկան արձանագրեց ծավալների անկում
ԱրմԻնֆո. Մարտի 9-13-ը բորսայի արտարժութային գործարքներն աճեցին ավելի քան 2 անգամ, իսկ արտարժույթի միջբանկային շուկան արձանագրեց ծավալների 42% անկում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հաշվետու շաբաթվա ընթացքում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 3.5 մլն.դոլար, 481.91 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Գործարքների առավելագույն ծավալներ են արձանագրվել մարտի 13-ին և 10-ին, համապատասխանաբար կազմելով` 1,6 մլն.դոլար և 1,5 մլն.դոլար: Մարտի 11-ին բորսայում արտարժույթով գործարքներ տեղի չեն ունեցել: Նույն ժամանակահատվածում միջբանկային արտարժութային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմել է 10,2 մլն.դոլար, 481,32 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Ընդ որում, շաբաթվա ընթացքում միջբանկային շուկայում իրականացվել են նաև եվրոյով գործարքներ, 50 հազար եվրո ծավալով և 525 դրամ/եվրո փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, մարտի9-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,016 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 23%) 479,98 դրամ մեկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 76,855 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`8,3%), 481,64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,075 մլն.եվրո, 515,62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 3%) և վաճառվել է 15,7 մլն. եվրո (շաբաթվա աճը` 27.6%) 521,11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 578,7 մլն. ռուբլի (շաբաթվա աճը` 12,4%), 7.80 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 196,9 մլն.ռուբլի (շաբաթվա անկումը` 0,6%) 7.99 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
2014 թվականի մարտի 2,8-ը Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30,9 մլրդ դրամ (շաբաթվա անկումը` 2,5%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 51,5 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`25%):
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժույթի շուկայում դիտվեց փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ/դոլարի սահմանագիծը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվեց 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվեց 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսեց արժեզրկվել: Դեկտեմբերի 27-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմեց 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Բորսայում մեկ տարում իրականացվել է 744.5 մլն.դոլարի արտարժութային գործարք, ընդ որում, ամսական ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայում արտարժույթի փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկել է մինչև 560 դրամ/դոլար, դեկտեմբերի 27-ին իջնելով մինչև 470 դրամ/դոլար: 2014 թվականին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընդհանուր հաշվով արժեզրկվեց 40%, հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ առավելագույն և հուլիսի` 406 դրամ նվազագույն սահմանաչափերը: 2015 թվականի մարտի 2-13-ին Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 478 դրամից աճել է մինչև 482 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 534 դրամից նվազել է մինչև 511 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ 7.8 դրամից աճել է մինչև 8.0 դրամ/ռուբլի: