Ուրբաթ, 13 Մարտի 2015 20:22
Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականին կազմել է 2,026 մլրդ.դրամ, նախորդ տարվա վնասի փոխարեն
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականին կազմել է 2,026 մլրդ.դրամ, 2013 թվականի 705,6 մլն.դրամ վնասի փոխարեն: 2014 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 1,316 մլն.դրամ, 3-րդ եռամսյակի համեմատ կրճատվելով 99,8%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարվա զուտ շահույթի չափերով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիան»`959,1 մլն.դրամ, նախորդ տարվա 508,6 մլն.դրամ վնասի փոխարեն, (2014 թվականի 4-րդ եռամսյակում այս ընկերության զուտ շահույթը կազմել է 212 մլն դրամ): Երկրորդ տեղում է «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը`405,1 մլն.դրամ, տարեկան աճը`2 անգամ (զուտ շահույթը չորրորդ եռամսյակում կազմել է 112.3 մլն դրամ): Երրորդ տեղում է «Ինգո Արմենիա» ընկերությունը` 399.3 մլն.դրամ, նախորդ տարվա 548,2 մլն.դրամ վնասի փոխարեն (4-րդ եռամսյակում ընկերությունն արձանագրել է 271,1 մլն. դրամի վնաս):
Այնուհետև հաջորդում են` «Նաիրի Ինշուրանսը»` որի զուտ շահույթը կազմել է 305,1 մլն դրամ, տարեկան կտրվածքով կրճատվելով` 40.7% (4-րդ եռամսյակում զուտ շահույթը կազմել է 9,143 մլրդ դրամ): «ՌԵՍՈ» ընկերության զուտ շահույթը 2014 թվականին կազմել է 111.6 մլն.դրամ, 2013-ի 267,8 մլն.դրամ նասի փոխարեն (4-րդ եռամսյակում վնասը կազմել է 76.5 մլն.դրամ): Վեցերորդ տեղում է «Սիլ Ինշուրանսը»` 154.4 մլն դրամ վնասով, բացասական ցուցանիշը տարեկան կտրվածքով խորացնելով 66,7%. (4-րդ եռամսյակում ընկերության վնասը կազմել է 66.9 մլն.դրամ):
Ըստ աղբյուրի, ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 13,3%, մինչև 29.5 մլրդ դրամ: մինչդեռ, ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալն աճել է 15,2%, մինչև 21.5 մլրդ դրամ: Միայն 4-րդ եռամսյակում ընկերությունների ապահովագրական պրեմիաների ծավալներն աճել են միայն 0.2%, մինչև 6.959 մլրդ.դրամ, իսկ հատուցումները նվազել են 12,5%, մինչև 3,7 մլրդ դրամ:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերությունները գործունեություն են ծավալում ապահովագրական 16 դասերով: Բոլոր 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը (միակն է, որն աշխատում է ջրային տրանսպորտի ապահովագրության դասում), որին հաջորդում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ»` 15-դասերով (վարկային ռիսկերի ապահովագրության դասով զբաղվող միակ ընկերությունը): (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.12/14 - 474,97 դրամ / $):