Ուրբաթ, 20 Մարտի 2015 18:26
Մարտի 16-20-ը բորսայի արտարժութային գործարքների տեմպերը չեն նվազել, իսկ արտարժույթի միջբանկային շուկան արձանագրեց ծավալների անկում
ԱրմԻնֆո. Մարտի 16-20-ը բորսայի արտարժութային գործարքներն աճել են մոտ 2 անգամ, իսկ արտարժույթի միջբանկային շուկան արձանագրեց 22% անկում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հաշվետու շաբաթվա ընթացքում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 6.480 մլն.դոլար, 479.65 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Գործարքների առավելագույն ծավալներ են արձանագրվել մարտի 17-ին` 3.130 մլն.դոլար, իսկ մարտի 18-ին բորսայում արտարժույթով գործարքներ տեղի չեն ունեցել: Նույն ժամանակահատվածում միջբանկային արտարժութային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմել է 8.0 մլն.դոլար, 481,32 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, մարտի9-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքները հաճախորդների հետ) բանկերի կողմից գնվել է 76.9 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 11.5%) 478.68 դրամ մեկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 74.3 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`4%), 480.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5.6 մլն.եվրո, 515,62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 21%), 505.98 դրամ/եվրո միջին փոխարժեքով և վաճառվել է 15,3 մլն. եվրո (շաբաթվա անկումը` 2.5%) 510,63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 686.9 մլն. ռուբլի (շաբաթվա աճը` 18.7%), 7.77 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 184.7 մլն.ռուբլի (շաբաթվա անկումը` 6.2%) 7.97 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
2014 թվականի մարտի 9-15-ը Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 50.7 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ ՀՀ դրամով վարկերի ծավալը կրճատվել է 8.4%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 1.6%:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժույթի շուկայում դիտվեց փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ/դոլարի սահմանագիծը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվեց 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվեց 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսեց արժեզրկվել: Դեկտեմբերի 27-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմեց 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Բորսայում մեկ տարում իրականացվել է 744.5 մլն. դոլարի արտարժութային գործարք, ընդ որում, ամսական ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայում արտարժույթի փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկել է մինչև 560 դրամ/դոլար, դեկտեմբերի 27-ին իջնելով մինչև 470 դրամ/դոլար: 2014 թվականին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընդհանուր հաշվով արժեզրկվեց 40%, հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ առավելագույն և հուլիսի` 406 դրամ նվազագույն սահմանաչափերը: 2015 թվականի մարտի 2-20-ը Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 478 դրամից աճել է մինչև 480 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 534 դրամից նվազել է մինչև 513 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ 7.8 դրամից աճել է մինչև 8.3 դրամ/ռուբլի: