Երեքշաբթի, 24 Մարտի 2015 09:18

Իշխան Մխիթարյան. Armenian Card-ը պատրաստ է քարտերի շուկայի տեխնոլոգիական ցատկին

Իշխան Մխիթարյան. Armenian Card-ը պատրաստ է քարտերի շուկայի տեխնոլոգիական ցատկին


Իշխան Մխիթարյան. Armenian Card-ը պատրաստ է քարտերի շուկայի տեխնոլոգիական ցատկին ԱրմԻնֆո. Հարցազրույց Armenian Card Ազգային միասնական վճարային համակարգի (ՄՎՀ) տնօրեն Իշխան Մխիթարյանի հետ



Պրն.Մխիթարյան, վերջին ժամանակներում Հայաստանի քարտային շուկայում նկատվում է տեղական ArCa քարտերի քանակի աճի տեմպերի կրճատման և Visa և MasterCard քարտերի քանակի աճի ավելացման միտում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա հաստատուն տրենդ է: Չի՞ ստացվի այնպես, որ մեր հայկական քարտերը վաղ թե ուշ իրենց տեղը կզիջեն միջազգային քարտային համակարգերին: Ավելին, Ռուսաստանի օրինակն ապացուցեց, որ այստեղ կարող են թաքնված լինել որոշակի ռիսկեր, չէ՞ որ պատահական չէ, որ այսօր Ռուսաստանում իրականացվում է սեփական վճարային համակարգ ստեղծելու լայնաամասշտաբ նախագիծ: Բացի այդ, ինչպես հայտնի է, մեր տեղական ArCa քարտերը կարող են միջազգային Visa և MasterCard քարտերի հետ հանդես գալ քոբրենդինգի տեսքով, բայց բանկերն առայժմ այդ մոտեցումը չեն կիրառում: Ինչո՞ւ:



Առայժմ չեմ կարող խոսել մեր տեղական և միջազգային քարտերի միջև գոյություն ունեցող պարիտետի առկայության մասին: Բայց Դուք ճիշտ նկատեցիք, նման միտումներ կան: Հնարավոր է, որ այստեղ կա նաև մեր մեղքը, քանի որ պետք է ավելի ուշադիր լինենք մեր տեղական քարտային պրոդուկտներին: Ես նկատի ունեմ, որ շատ հաճախ բանկերը միջազգային համակարգի քարտեր են տրամադրում այնպիսի հաճախորդների, որոնք դրա կարիքը բոլորովին չունեն: Օրինակ, այսօր մեր հայկական միջին թոշակառուն ամիսը մեկ անգամ իր տան մոտակայքում գտնվող բանկոմատի միջոցով գումարը կանխիկացնելուց բացի այլ տրանսակցիաներ չի կատարում: Իսկ Հայաստանից դուրս տրանսկցիաների մասին խոսելն արդեն ավելորդ է: Ցավոք, այսօր միջին վիճակագրական կենսաթոշակի չափը թույլ չի տալիս, կամ հարմար չի, որպեսզի քարտն օգտագործվի ոչ միայն կանխիկացման նպատակով: Սակայն, իրենց կենսաթոշակային նախագծերում որոշ բանկեր օգտագործում են հատկապես միջազգային քարտերը: Նման իրավիճակ է տիրում նաև որոշ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների աշխատավարձային նախագծերում, որտեղ աշխատողների մեծ մասն ստանում է համեմատաբար ցածր աշխատավարձ: Ցանկացած պարագայում, դա բանկերի ներքին քաղաքականոթյունն է, և, իհարկե, բանկերն ունեն այն ինքնուրույն իրականացնելու լիակատար իրավունք: Այնուամենայնիվ, տեղական քարտերի հատվածը եղել, և մնում է, այն նիշան, որտեղ կարելի է գործարկել քո-բրենդինգային արագ նախագծեր, որոնք ժամանակային և ֆինանսական առումով մեծ ծախսեր չեն պահանջում: Դրանք թե Ինեկոբանկի «Ապառիկ» հայտնի քո-բրենդինգային քարտերն են, թե Ամերիաբանկի նախագծերը Ucom ընկերության կամ «Երևան Սիթի» ռիթեյլերի հետ: Բոլորին միանգամից չես հիշի: Տեղական ArCa քարտերով այդ նախագծերը մեծ ծախսեր չեն պահանջում, ոչ դիզայնի, ոչ էլ քարտի պատրաստման առումով: Համակարգի անդամ շատ բանկեր հարցին մոտենում են իրատեսորեն, թողարկելով ArCa-կենսաթոշակային հատուկ պրոդուկտը, իսկ այդ նույն տեղական քարտերը լայնորեն օգտագործվում են նաև աշխատավարձային նախագծերում, դրանով իսկ սեգմենտավորելով հաճախորդների բազան: Ինչ վերաբերվում է միջազգային վճարային համակարգերի հետ քոբեյջինգային նախագծերի վերաբերյալ հարցին, ապա, օրինակ, MasterCard-ի հետ ունենք մտադրությունների մասին պայմանագիր, որի համաձայն, բանկերը կարող են թողարկել քոբրեյջինգային ArCa-MasterCard քարտեր: Բանկերն այդ մասին գիտեն, բայց առայժմ չի գտնվել այն հատվածը, որին այդ պրոդուկտը կարող է լինել հետաքրքիր: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի նախադեպին, կապված սպասարկումը դադարեցնելու հետ, ապա սցենարները, որոնցով միջազգային համակարգերը որոշեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի առանձին բանկերի նկատմամբ, սեփական ցանցերի շրջանակներում սահմանափակելով նրանց կողմից թողարկված քարտերի սպասարկումը, Հայաստանոմ դա այնքան էլ մեծ իմաստ չի ունենա: Ըստ էության, մեր համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված քարտերը կսասարկվեն համակարգի բոլոր թերմինալներում: Դրանում էլ կայանում է մեր վճարային միասնական համակարգի գլխավոր առավելություններից մեկը – բարձր աստիճանի անկախությունը: Իսկ միջազգային վճարային համակարգերի գործողությունները որոշիչ խթան և անդարձելի քայլ հանդիսացան Ռուսաստանում քարտերի ազգային սեփական վճարային համակարգի ստեղծմանը (այդ գաղափարը շրջանառվում էր դեռ 90-ականերին): Առաջին քայլը եղավ այն, որ ռուսական բանկերի միջև իրականացվող բոլոր տրանսակցիաներն այժմ Ռուսաստանում տեղի կունենան ազգային պրոցեսինգային համակարգի միջոցով, իսկ փոխադարձ հաշվարկները` ՌԴ ԿԲ մասնակցությամբ: Իսկ երկրորդ քայլը ռուսական, տեղական, իսկ հեռանկարում` նաև միջազգային, այլընտրանքային համակարգի ստեղծումն էր…



Նման համակարգ, որը հետագայում դարձավ իսկական, միջազգային, հավանաբար գիտեք, ունի Չինաստանը, դա China UnionPay համակարգն է: Այն չինական բիզնեսին թույլ է տալիս ներթափանցել շատ երկրներ, զարգացնել չինական արտահանումը: Բայց Հայաստանում այն առայժմ չի սպասարկվում:



Ներկա պահին ոչ, բայց եթե հանկարծ կայտնվի իրական բիզնես և China UnionPay համակարգի քարտերով վճարներն ընդունելու անհրաժեշտություն, ապա Հայաստանում մենք կարող ենք դա ապահովել:



Կցանկանայի անցնել քարտային բիզնեսի արդյունավետության թեմային: Դրա վերլուծությունը ցույց է տալիս, որ քարտային ենթակառուցվածքի աճը երկրում որոշակի տնտեսական դժվարությունների հետևանքով դանդաղել է: Սակայն էապես աճել են միջնորդավճարները կամ բանկերի, այսպես կոչված, եկամուտները: Դա կարող է ունենալ երկու պատճառ: Առաջինը, որ քարտային շուկայի ֆիզիկական ենթակառուցվածքն արդեն հագեցվել է այսօրվա պահաջարկով, իսկ երկրորդը`բանկերի կողմից հետագա զարգացման հեռանկարի բացակայությունն է, և որպես հետևանք, վնասներն ավելացնել չցանկանալը: Շուկայի վերջին տարիների զարգացումների ծախսերն այսօր, հավանաբար, ծածկվում են շռայլորեն, և եկել է, այսպես ասած, պտուղները հավաքելու ժամանակը:



Ես հեռու եմ այն մտքից, որ ֆիզիկական ենթակառուցվածքը հագեցվել է և կարծում եմ, որ աճի ներուժ դեռ կա: Բայց այդ աճը տեղի կունենա ոչ այնքան ֆիզիկական, որքան վիրտուալ հարթությունում, այսինքն, ոչ թե ֆիզիկական կետերով, այլ ինտերնետով: Ոչ թե POS-թերմինալեների, այլ ինքնասպասարկման համակարգի միջոցով աճ, որի միջոցով կարելի է բանկային ծառայություններ ստանալ առանց մարդկային միջատության: Եվ այդ մասով եթակառուցվածքը դեռ ունի աճի ներուժ: Իհարկե, վարկային շուկայի նեղացման պայմաններում երկրի բանկային համակարգում առաջացավ միջնորդավճարների կամ ոչ տոկոսային եկամուտների աճ, այդ թվում նաև բազմաթիվ ծառայոթյունների գծով, որոնք նրանք սկսեցին տրամադրել քարտային պրոդուկտներով կապված իրենց հաճախորդներին: Մենք լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, բանկերին տրամադրելով նորանոր տեխնոլոգիական հնարավորոթյուններ: Օրինակ, մեզ մոտ ամբողջովին ավարտվել են ինտերնետով իրականացվող վճարների սերթիֆիկացման աշխատանքները` 3-D Securе տեխնոլոգիաների միջոցով, էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում ապահովելով վճարների անվտանգության բարձրագույն մակարդակ, միաժամանակ նաև մեր քարտապաներին և ինտենետ-մերչանտներին պաշտպանելով ինտերնե-խաբեբաներից: Տեխնոլոգիական մասն արդեն ավարտել ենք, բանկերն արդեն աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի պրոդուկտներն առաջարկվեն այդ տեխնոլոգիաների հիման վրա: Բացի այդ, մենք ավարտել ենք Visa PayWave անկոնտակտ քարտերի ընդունման և թողարկման սերթիֆիկացումը, և այդ տեխնոլոգիաներով հիմնված քարտային պրոդուկտները շուտով դուրս կգան շուկա:



Բանկերն առաջարկում են նոր տեխնոլոգիական պրոդուկտներ, այդ թվում նաև շարժական տեխնոլոգիաների հիման վրա: Կարելի՞ է արդյոք պնդել, որ ճգնաժամը բանկերին մղեց, իհարկե, ոչ բոլորին, տեխնոլոգիական բեկումի:



Իհարկե, մի փոքր պաթոսային է բեկումի մասին խոսել, բայց Դուք իրավացի եք, տեխնոլոգիական ցատկն առկա է: Ես կարտահայտվեմ ավելի համեստորեն – լրացնում ենք կորցրածը: Ինչպես գիտեք, 2013 թվականին մենք գործարկեցինք նոր ծրագրային ապահովումը, որն Armenian Card համակարգի անդամ-բանկերին ընձեռում է մեծ հնարավորություններ, որպեսզի զարգացնեն իրենց քարտային պրոդուկտներն ու էլեկտրոնային կոմերցիան: Հին համակարգը, որը տեղադրվել էր ստեղծման ժամանակ, 2000 թվականին, նման հնարավորություններ, բնական է, չէր ընձեռում: Ինչպես արդեն նշեցի, անցյալ տարի մենք ավարտեցինք երկու մեծ նախագիծ: Այնպես որ, տեխնոլոգիական առումով մենք կառաջարկենք նորանոր պրոդուկտներ, իսկ բանկերն էլ իրենց հաճախորդներին կառաջարկեն նորանոր հետաքրքիր պրոդուկտներ ու ծառայություններ: Կարծում եմ, որ ԵՏՄ-ին միանալը մեր բնակչությանն էլեկտրոնային կոմերցիայի տեսանկունից կընձեռի դեպի ապրանքների ու ծառայությունների ռուսական հսկայական և մաքսատուրքերից ազատ ինտերնետ-շուկա դուրս գալու մեծ հնարավորություն: Իսկ վիրտուալ առևտրի հարթակներում, ինչպես գիտեք, ապրանքներն ավելի էժան են, անգամ բիզնեսի համար նախատեսվածները: Այնպես որ, վճարների զարգացումն արդեն ընթանում է մյուս տեխնոլոգիաների հետ սերտ համագործակցությամբ, հիմնականում` շարժական տեխնոլոգիաների հետ: Այդ ուղղությամբ նույնպես պետք է աշխատենք: Այսինքն, բջջային հեռախոսն սկսում է ավելի ու ավելի ընդգրկվել գնումների գործընթացներում:



Իսկ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել օվերդրաֆտների տոկոսադրույքների իջեցումը: Կամ այն, օրինակ, որ փոքր բանկերը սահմանում են «զրոյական» կանխիկացում, իսկ խոշորներն, այնուամենայանիվ, աշխատում են միջնորդավճարներով: Ինչո՞վ է դա պայմանավորված, մրցակցությունո՞վ, հաճախորդների գրավումո՞վ…



Հնարավոր է, չէի մեկնաբանի բանկերի բիզնես-մարտավարությունը քարտային շուկայում: Կարծում եմ, որ զրոյական կանխիկացումը դա ոչ ճիշտ մեկնարկի սխալներն են: Այդպես սկսվեց 15 տարի առաջ և այժմ դժվար է դրանից հրաժարվելը, չնայած, որոշ բանկեր, այնուամենայնիվ, սկսել են փոխել իրենց պայմաները:



Ի՞նչ եք կարծում, քարտային շուկայի վրա կանդրադառնա՞ արդյոք բանկերի միավորումը: Որոշները մտահոգված են, որ միավորման, կամ մասնակիցների խոշորացման արդյունքում շուկային կարող են թելադրվել մոնոպոլ գներ ու սակագներ: Իրավիճակն, ըստ էության, այնպիսին է, որ մենք, որպես պրոցեսինգային կենտրոն, արդեն միավորել ենք բանկերին, միավորելով միասնական ցանցով: Դրանով առաջացել է բանկերի միջև քարտային ծառայությունների ու պրոդուկտների փոխադարձ լրացման յուրօրինակ հնարավորություն: Օրինակ, բանկերը, որոնք չեն հանդիսանում այս կամ այն վճարային համակարգի անդամ, պայմանագիր կնքելով այդ համակարգերի անդամ հանդիսացող բանկերի հետ, ստանում են այդ համակարգերի քարտերն իրենց բանկոմատներում սպասարկելու հնարավորություն: Շուկայի ֆիզիկական ենթակառուցվածքի համատեղ օգտագործումն, այս առումով, բավականին բարենպաստ է: Օրինակ, վերջերս ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԴՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միավորեցին իրենց ցանցերը: Երկու խոշոր բանկերի համատեղ գործունեությունը, անկասկած, կբարձրացնի արդյունավետությունը շուկայում: Նույն գաղափարախոսությունն է տիրում նաև POS-թերմինալների համատեղ սպասարկման առումով:



Խնդրեմ, հակիրճ ներկայացրեք, թե ինչպե՞ս եք գնահատում Ձեր կողմից ղեկավարվող Armenian Card միասնական վճարային համակարգի գործունեությունն անցյալ տարի, հատկապես տեխնիկապես դժվարին 2013 թվականին, երբ ստիպված էիք համակարգը, փաստորեն, վերագործարկել նոր հարթակում:



Նոր համակարգ տեղափոխվելուց հետո սկսեցինք աշխատել քարտային բիզնեսի նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ: 2014 թվականին իրականացվեց երկու բարդ և խոշոր նախագիծ` Visa և MasterCard վճարային համակարգերի համար 3-D Secure տեխնոլոգիայի սերթիֆիկացումն ու թողարկման վերջնական ավարտը (էկվայրինգայինն ավարտվել էր 2013 թվականին), ինչպես նաև Visa (VISA PayWave) անկոնտակտ քարտերի սպասարկման և թողարկման սերթիֆիկացումը: Շատ աշխատանքներ է տարվել նաև համակարգի անդամ-բանկերի հետ համագործակցության որակը բարձրացնելու ուղղությամբ, ինչի արդյունքները, վերջին հաշվով, զգում են նաև քարտապանները: Մեզ համար կարևոր և նշանակալից իրադարձություն էր ավելի հարմարավետ գրասենյակ տեղափոխվելը, որը համապատասխանում է սերվերային նոր հարթակներում գործելու բոլոր ստանդարտներին, որը կահավորված է միջազգային վճարային համակարգերի, քարտերի թողարկման, դրանք պահպանման և և այլնի համար պահանջվող ստանդարտների նորագույն պահանջներով: Եվ ինչ-որ առումով սիմվոլիկ է, քանի որ այս տարի Armenian Card-ը դառնում է 15 տարեկան:



Ես ափսոսանքով եմ նշում, որ եթե այս 15 տարիներին բանկերը գերարազանց կերպով հաղթահարեցին քարտային ենթակառուցվածքների ստեղծման պրոբլեմը, բայց քարտային շուկայի պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման առումով նրանք դեռ շատ պրոբլեմներ ունեն:



Այնքան էլ համաձայն չեմ Ձեզ հետ: Անցնող տարիներին բանկերում ձևավորվեց քարտային բիզնեսի ոլորտի գերազանց մասնագետների «գվարդիա», որի շնորհիվ հաստատվեց արդյունավետ համագործակցություն: Պրոբլեմը մի փոքր այլ է…, այն գտնվում է սպասարկման կետերում հաճախորդների հետ անմիջականորեն շփվող աշխատողների մակարդակում (ինչպես բանկերում, այնպես էլ առևտրի կետերում): Ես կցանկանայի դիմել մեր բանկերին, խնդրելով, որ ավելի մեծ տեղ հատկացնեն իրենց աշխատակիցների, ինչպես նաև այն մերչանտների կամ էկվայրինգ-գործընկերների պրոֆեսիոնալ պատրաստվածությանը, որոնք անմիջականորեն աշխատոմ են բնակչության հետ: Մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ, երբ բանկերի ֆրոնտ-օֆիսների աշխատակիցները, կամ էլ հատկապես խանութների, այսպես կոչված, «մենեջերները», համառորեն ինձ սովորեցնել այն ամենին, ինչով զբաղվում եմ վերջին տարիներին: Իսկ այդ ամենն այն պատճառով, որպեսզի թաքցնեն իրենց սխալները, թերությունները, կամ էլ, պարզապես, իրենց մասնագիտական ոչ պիտանելիությունը, միաժամանակ առիթը բաց չթողնելով դրանում մեղադրել Armenian Card-ին: Բայց չէ՞ որ ֆրոնտ-օֆիսների աշխատակիցներն այդ ընկերություների, բանկերի կամ սուպերմարկետների դեմքն են: Իսկ դա մտածելու տեղիք է տալիս:



Զրույցը վարեց Էմանուիլ Մկրտչյանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40