Երեքշաբթի, 24 Մարտի 2015 18:26
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ բանկ`նոր հնարավորություններ նոր կայքում
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ բանկը, հաշվի առնելուվ օնլայն տիրույթում մերօրյա մոտեցումները և զարգացումները, կիրառելով ժամանակակից մոտեցումներ, գործարկել է իր նոր պաշտոնական կայք էջը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, նոր կայքում կիրառված նավիգացիոն ժամանակակից գործիքները հնարավորություն են ընձեռում ավելի արագ և հեշտ գտնել բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ հետաքրքրող տեղեկատվությունը:
Կայքը հնարավորություն կտա հեշտ կողմնորոշվել և գտնել տվյալ պահին անհրաժեշտ ծառայությունը կամ պրոդուկտը, դրա համար անհրաժեշտ է սեղմել ՙտիր քո պրոդուկտը՚ կոճակը և պատասխանել տրվող հարցերին: Հաշվի առնելով տրված պատասխանները` կայքը կառաջարկի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ծառայություններից այն տարբերակը, որն ամբողջովին կբավարարի առաջադրված պահանջներին:
Կայքն այցելուներին հնարավորություն է տալիս բանկի կողմից տրամադրվող վարկային և քարտային ծառայություններից օտվելու համար լրացնել online հայտեր և խնայել ժամանակ, ինչպես նաև www.acba.am կայքից ՙՕնլայն խորհրդատուի՚ միջոցով բոլոր այցելուները կարող են ուղղել բանկային ոլորտին առնչվող իրենց հետաքրքրող հարցերը, և բանկի մասնագետների միջոցով անմիջապես ստանալ իրեց հուզող խնդիրների պատասխանները :
Բանկի նոր պաշտոնական կայքէջից հնարավոր է մուտք գործել նաև էր ACBA ON- LINE հաշիվների առցանց կառավարման համակարգի ACBA Token բջջային հավելվածի կայք և ներբեռնել նշված հավելվածը: Կայքն ունի բջջային հեռախոսների և թաբլեթների համար հարմարեցված տարբերակ, որն առավել հասանելի է դարձնում Բանկի ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվությունը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ բանկը հիմնադրվել է 1995 թվականին Եվրամիության ՙTACIS՚ ծրագրի շրջանակներում: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մաժորիտար բաժնետեր հանդես են գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, SJSC "Sacam International" (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%, որոնցից զատ կապիտալում ներկա են գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: