Ուրբաթ, 3 Ապրիլի 2015 21:15

ՀՀ ԿԲ. Լոմբարդային ռեպոներից իջնելուց հետո իջան նաև Հայաստանի ֆինանսական շուկայի մյուս տոկոսադրույքները


ԱրմԻնֆո. 2015թ. մարտի 24-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, Խորհրդի նիստը սկսվեց մարտի 24-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները: 2015թ. փետրվարին դիտվել է 0.2% գնանկում: Պարենային ապրանքների կառուցվածքում «Միրգ», «Կաթնամթերք», «Հացամթերք» և «Մսամթերք» ապրանքախմբերի գների աճի ընդհանուր 3.0 տոկոսային կետով և «Բնակարանային, կոմունալ» ու «Հանգստի կազմակերպման» ծառայությունների սակագների աճի՝ ընդհանուր 0.9 տոկոսային կետով նպաստմամբ 12-ամսյա գնաճը փետրվարի վերջին կազմել է 5.4%: 12-ամսյա բնականոն գնաճը ամսվա վերջին կազմել է 4.2%: 2015թ. առաջին եռամսյակի անցած երկու ամիսների ընթացքում գյուղատնտեսության և շինարարության ճյուղերի՝ սպասվածից բարձր աճերով պայմանավորված ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.5%-ով: Վերջինիս պահանջարկի տեսանկյունից նշված ժամանակահատվածում նպաստել է մասնավոր ներդրումների՝ սպասվածից քիչ նվազումը և իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը, որի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա համահունչ է եղել կանխատեսված ուղղվածությանը և գնահատվում է 1.9 ընդլայնող: 2015թ. հունվար-փետրվար ժամանակահատվածի արտաքին առևտրի ցուցանիշների ամբողջական պատկեր դեռևս չկա` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ լիարժեք հավաքագրմամբ, որը հստակեցվելուց հետո կներկայացվի հաջորդ հրապարակումներում: Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները, որոնք մարտին ընթացել են ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի փոփոխություններին համապատասխան. դրանք նվազել են՝ արձագանքելով այդ պահին դեռևս ֆինանսական շուկայում ուղղորդիչ համարվող լոմբարդային ռեպո տոկոսադրույքի նվազմանը, որը տարեսկզբից կտրուկ իջեցվել է և մարտի վերջին սահմանվել 12.0%: Արդյունքում, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը մարտի 19-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 2.0 տոկոսային կետով՝ կազմելով 13.0%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 2.3 տոկոսային կետով՝ կազմելով 14.3%: ՀՀ արտարժույթի շուկայում, նախորդ տարեվերջին ստեղծված լարվածությունը, ԿԲ կողմից կիրառված կտրուկ գործողությունների արդյունքում, 2015թ-ի առաջին եռամսյակում աստիճանաբար թուլացել է, ինչն արտահայտվել է այդ ժամանակահատվածում դրամի փոխարժեքի համեմատաբար կայուն վարքագծով: Այսպես, ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտի 19-ի դրությամբ՝ նախորդ ամսվա համեմատ արժեզրկվել է 0.8%-ով` կազմելով 479.5 դրամ, եվրոյի նկատմամբ արժևորվել է 1.7%-ով՝ կազմելով 530.9 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 7.9%-ով` կազմելով 7.7 դրամ: 2015թ-ի առաջին եռամսյակում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և դրանք հիմնականում համահունչ են եղել կանխատեսված մակարդակներին: Միաժամանակ, հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում շարունակվել են գնանկումային զարգացումները: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. ապրիլի 2-ին հրապարակված պարենի գների ինդեքսը մարտին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է շուրջ 1.5%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 18.7%-ով): ԿԲ դիտարկումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 6.8%-ով (տ/տ 19.6% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կնվազի եռ/եռ 8.0%-ով (տ/տ 14.2% նվազում): Ըստ ԿԲ գնահատումների, առաջին եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի շուրջ 30.0% (տ/տ 50.0% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կարձանագրի եռ/եռ 12.5% նվազում (տ/տ 17.2% նվազում): 2015թ. առաջին եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9.9%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 17.8%-ով: Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Արտաքին հատվածում վերջին զարգացումներն հիմնականում համահունչ են եղել տարեսկզբին արված ԿԲ կանխատեսումներին, ինչի պարագայում թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրոգոտու և թե՛ ՌԴ տնտեսական աճերը գնահատվում են կանխատեսված մակարդակների շրջանակում: Հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչպես և սպասվում էր, պահպանվել են գնանկումային միտումները: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ: Խորհուրդն արձանագրեց, որ 2014թ. ընթացքում դրամավարկային պայմանների շարունակական թուլացման լագային ազդեցությունը պահպանվել է 2015թ. հունվար-փետրվար ժամանակահատվածի տնտեսական ակտիվության վրա: Միևնույն ժամանակ, ԿԲ կողմից նախորդ տարվա վերջին դրամավարկային պայմանների կտրուկ խստացման արդյունքում հաջողվեց կարճ ժամկետում թուլացնել տարեվերջի զարգացումների ազդեցությամբ ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաներում ստեղծված լարվածությունը՝ դրանով իսկ կանխելով այդ դրսևորումների բացասական ազդեցությունը տնտեսական ակտիվության վրա: Հիմնվելով վերոնշյալ զարգացումների վրա՝ Կենտրոնական բանկը տարեսկզբից կտրուկ իջեցրել է լոմբարդային ռեպո տոկոսադրույքը՝ նվազեցնելով շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները: Միաժամանակ, առաջին եռամսյակում ուժի մեջ է մտել բանկերի կողմից ներգրավված երկարաժամկետ միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման զրոյական կամ թույլ մեխանիզմը և իրականացվել են մակրոպրուդենցիալ այլ միջոցառումներ: Մասնավորապես, ՀՀ-ում գործող բանկերի կողմից միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված և բանկերի կողմից թողարկված պարտատոմսերով ներգրավված երկարաժամկետ միջոցները ենթակա են զրոյական կամ նվազեցված դրույքաչափով պարտադիր պահուստավորման: Մակրոպրուդենցիալ միջոցառումների շրջանակներում մեղմացվել են արտաքին վարկանիշերի առկայության դեպքում ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջների և արտահանմամբ զբաղվող վարկառուների արտարժութային վարկերի համար սահմանվող ռիսկի կշիռները: Կատարված փոփոխությունները հնարավորություն կտանկարճ ժամկետում նվազեցնել պարտադիր պահուստավորման արդյունավետ դրույքը և իրական խթաններ ստեղծել բանկերի կողմից երկարաժամկետ ֆինանսավորման միջոցներ ներգրավելու համար: Այսինքն՝ դա իր հերթին դրամավարկային պայմանների թուլացում էր, որը ՀՀ կառավարության և մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, KFW բանկ, Եվրոպական ներդրումային բանկ) հետ մատչելի պայմաններով ֆինանսավորման տարբեր սոցիալական (բնակարաններ երիտասարդ ընտանիքներին, ուսանողական վարկեր և այլն) և առանձին ոլորտների (ՓՄՁ աջակցության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի, բնակարանային ֆինանսավորման և այլն) ծրագրերի իրականացման հետ մեկտեղ կընդլայնի վարկավորման հնարավորությունները և առաջիկայում ևս կնպաստի տնտեսական ակտիվության աճին: ԿԲ կանխատեսումների համաձայն առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի շրջակայքում, իսկ այնուհետև մինչև տարեվերջ կմոտենա նպատակային ցուցանիշին: Տնտեսական զարգացումներին զուգընթաց ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: 2015 թվականի մարտի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել ԿԲ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 1.5 տոկոսային կետով` սահմանելով այն 12.0% և անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%: ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքը սահմանվում է 9.0%:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
18.12.2025
RUB4.770.02
USD381.50-0.07
EUR447.27-0.16
GBP509.420.60
CAD276.890.03
JPY24.48-0.06
CNY54.180.01
CHF479.870.81