Հինգշաբթի, 9 Ապրիլի 2015 17:00
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դյուրացրել է դեսպանատներ բանկային հաշիվների մասին տեղեկանք ներկայացնելու գործընթացը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դյուրացրել է դեսպանատներ բանկային հաշիվների մասին տեղեկանք ներկայացնելու գործընթացը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բոլոր հաճախորդները բանկային հաշիվների շրջանառության և մնացորդի վերաբերյալ դեսպանատուն ներկայացնելու համար տեղեկանք կարող են ստանալ նաև օնլայն հայտի միջոցով:
Դրա համար անհրաժեշտ է բանկի ինտերնետային կայքի Օնլայն հայտեր բաժնում լրացնել «Հայտ դեսպանատան համար» ձևը:
Ինչպես հայտնել են բանկում, այս հնարավորության շնորհիվ հաճախորդը բանկ կարող է այցելել մեկ անգամ՝ միայն տեղեկանքը վերցնելու համար, ինչը «էականորեն խնայում է հաճախորդների ժամանակը»: Բանկային հաշիվների մասին տեղեկանքը կարելի է ստանալ հայտի լրացման արդեն իսկ հաջորդ օրը` վճարելով համապատասխան սակագինը:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը: Բանկի բաժնետերերն են` Credit Agricole S.A. - 15,56%, SJSC «Sacam International» ընկերությունը (Credit Agricole S.A անդամ) - 12,44%, ինչպես նաև գյուղական փոխօգնության 10 մարզային Միություններ: