
Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի մեկից 30 մլրդ ՀՀ դրամ սահմանելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի վերջերս կայացրած որոշումը բառացիորեն արթնացրեց տնտեսագիտական փորձագիտական միտքը: Վերլուծաբանների մի մասը կողմ էր այդ որոշմանը, իսկ ոմանք գտնում են, որ ռեգուլյատորի որոշումը կարող է թակարդ հանդիսանալ ճգնաժամի մեջ գտնվող հայրենական տնտեսության միակ մրցունակ ոլորտի համար: Դաշտում կմնան բացառապես խոշոր խաղացողները, բանկային համակարգում մրցակցությունը կնվազի, իսկ դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտների և բնակչության համար կբարդանա ֆինանսական ռեսուրսների նկատամբ մատչելիությունը: Բանկային համակարգում տիրող իրավիճակի, դրա հեռանկարների ու մեր տնտեսոթյան որոշ պրոբլեմների մասին է ԱրմԻնֆո լրատվական գործակալության թղթակից-տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը զրուցում «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն, «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հետ:
Իմ հարցադրման մեջ, չեմ կարող չշեշտել, որ բանկային համակարգի վերաբերյալ իմ հոռետեսական կանխատեսումները, ցավոք, արդարացան: Վերջին երկու-երեք տարիներին համակարգն զգալի դժվարություններ ապրեց, կապված վարկավորման տեմպերի նվազման, չախշատող վարկերի աճի և ֆոնդավորման դեֆիցիտի հետ: Այսինքն, համակարգը, որը միշտ ընթանում էր տնտեսության առջևից, հայտնվեց, ինչպես մի քանի անգամ արդեն ասել եմ, այդ նույն տնտեսության պատանդի դերում: Աստիճանաբար Էապես նվազեց բանկերի հիմնական միջնորդական առաքելությունը, արդյունքում, համակարգն իր զարգացման և կայացման ընթացքում առաջին անգամ շահույթների ու վնասների ընդհանուր ցուցանիշներով տարին եզրափակեց մինուսով: Ձեր կարծիքով, որո՞նք են պատճառները, որ բանկերը խրվեցին վնասների մեջ:
Ես կտրականապես համաձայն չեմ, որ վերջին տարիներին բանկային համակարգը նվազեցրել է իր միջնոդական առաքելությունը տնտեսության մեջ: Ճիշտ հակառակը, վերջին երեք տարիներին բանկային համակարգի դերը տնտեսությունում ու դրա ֆինանսավորման մեջ կտրուկ աճել է: Եվ նման իրավիճակում հայտնվելու պատճառներից մեկն էլ, ես նկատի ունեմ համակարգի ընդհանուր վնասների էական աճը, հատկապես այդ հանգամանքն է: Եթե 2012 թվականին Հայաստանի բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում էր ՀՆԱ-ի 40%-ը, ապա 2014 թվականին այդ ցուցանիշը հասավ 47.7%-ի: Զգալի աճ է արձանագրվել նաև ՀՆԱ-ի և համախառն ակտիվների հարաբերակցության գծով, քանի որ 2012 թվականին համախառն ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում էր 62%, իսկ 2014 թվականին այդ ցուցանիշը հասավ 75.8%-ի: Եթե համեմատեք մեր հարևան, տնտեսական առումով նման, Վրաստանի հետ, ապա այնտեղ նույն ժամաակահատվածում այդ ցուցանիշը 55%-ից աճել է մինչև 70%: Ըստ այդ տվյալների, բանկային համակարգը Հայաստանում, սկզբունքայնորեն, ավելի մեծ դեր է խաղում տնտեսության ֆինանսավորման մեջ, քան Վաստանում: Իսկ ՀՆԱ կառուցվածքում ունեցած ակտիվների մասնաբաժնով այսօր մենք ԱՊՀ երկրների ցանկում գտնվում ենք գրեթե մեջտեղում:
Այսինքն, տնտեսության իրական աճը վերջին երեք տարիներին, հիմնականում, ֆինանսավորվում է բանկային վարկավորման հաշվին: Այլ բան է, որ այդ ամենը զարգանում էր բանկային շուկայում ծավալված կոշտ, ընդ որում՝ էքտենսիվ զարգացման վրա հիմնված մրցակցության պայմաններում: Այդ վերջին հանգամանքի վրա կխնդրեի դարձնել ավելի մեծ ուշադրություն: Այսպես, օգտագործելով կապիտալի պահուստները, որոնք առաջացել էին ճգնաժամի ընթացքում, բանկերն սկսեցին առավելագուն ձևով դրանք օգտագործել, փորձելով աշխատել «լեվերիջի» վրա: Այսինքն, բանկային համակարգը հիմնականում ընթացավ էքստենսիվ, այլ ոչ թե ինտենսիվ զարգացման ճանապարհով, ներդրումներ չուղղելով նոր տեխնոլոգիաներին և նոր պրոդուկտների զարգացմանը, այլ օգտագործելով միայն, այսպես ասած՝ ձեռքի տակունեցած միջոցները: Երեք տարիներին շատ բանկեր այդպես էլ աշխատեցին: Շատերը, բայց ոչ բոլորը: Իսկ այդ աճի որակը միջինից էլ ցածր էր: Ի տարբերություն նույն Վրաստանի, մեր բանկային համակարգի արդյունավետությունը, ինչպես արդեն ասացի, մարժայի նվազման և գնային կոշտ մրցակցության պատճառով ավելի ցածր գտնվեց:
Գոյություն ունի բանկային համակարգի արդյունավետության գնահատման երեք ցուցանիշ, ինչը քաջ հայտնի է մասնագետներին: Դա ROA (ակտիվների եկամտաբերություն) ցուցանիշն է, Cost/Income Ratio (СIR) (վարչական ծախսերի և գործառնական շահույթի հարաբերակցություն) ցուցանիշը և ROE (կապիտալի եկամտաբերություն) ցուցանիշը: Եթե համեմատենք, օրինակ, ROA ցուցանիշը, ապա Հայաստանի բանկային համակարգն ԱՊՀ իր «գործընկերներին» զիջում է 2-3 անգամ: Իսկ եթե հաեմատեք Cost/Income Ratio ցուցանիշը, որը կազմում է 54.4%, ապա ԱՊՀ երկրներում այդ գործակիցը կազմում է 45-47%, իսկ լավագույն գլոբալ բանկերում՝ 35-37%: Շատ կարևոր ցուցանիշ է նաև ROE-ն: Այստեղ ամեն ինչ միանշանակ է, մենք աստիճանաբար իջել ենք, սկսած 2012 թվականից՝ 14%-ից մինչև 7%: Եթե հաշվի չառնենք մեր որոշ խոշոր բանկերի ցուցանիշները (օրինակ, Ամերիաբանկի մոտ այն կազմում է 17.8%), ապա համակարգում ցուցանիշը բավականին ցածր է: Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք սպառել ենք կապիտալի հաշվին էքստենսիվ աճելու հնարավորությունը:
Թույլ տվեք պաշտպանել մեր բանկերին: Անկասկած, երկրի բանկային համակարգում մրցակցությունը շատ մեծ է՝ հանուն յուրաքանչյուր վճարունակ հաճախորդի: Բայց իրերի նման դասավորության պատճառը, ինձ թվում է, կայանում է նրանում, որ վարկային ռեսուրսների և, ընդհանրապես, բանկային ծառայությունների նկատամբ վճարունակ ու առողջ պահանջարկ չկա՝ երկրում տիրող բարդ տնտեսական իրավիճակի պատճառով: Հետևաբար, շատ բանկեր այսօր ի վիճակի չեն ստեղծել շահույթ:
Մենք այդ հարցին դեռ կանդրադառնանք, այժմ ես խոսում եմ մի փոքր այլ բանի մասին: Օրինակ, Վրաստանում ակտիվների մոտ 82%-ն ընկնում է երկու խոշորագույն բանկերին, իսկ մեզ մոտ առաջատարների «հնգյակը» տիրապետում է ակտիվների մոտ 46%-ին: Օրինակ, Ամերիաբանկի նման խոշոր բանկը, որը հաշվետու տարին հիմնական ցուցանիշներով, ակտիվներով և պարտավորություններով, ինչպես նաև վարկային ներդրումներով, եզրափակել է որպես առաջատար, զբաղեցնում է շուկայի 14-15%-ը, մինչդեռ վրացական շուկայի առաջատարի մոտ այդ ցուցանիշները 3 անգամ բարձր է: Այնտեղ մրցակցությունն ավելի ցածր է: Այնտեղ բարձր է նաև նոր տեխնոլոգիաներում, նոր ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու հնարավորությունը, մեծ է նաև մարժան: Ստացվում է, որ մեզ մոտ ստեղծվել է պատային իրավիճակ, մի կողմից, բանկային համակարգն այնքան է աճել, որ դարձել է ՀՆԱ դրայվերը, իսկ մյուս կողմից, դա արվել է համակարգի աշխատանքի արդյունավետության նվազման, հիմնականում, վնասաբերության հաշվին, և մենք 2015 թվականն արդեն դիմավորում էինք հետևյալ հարցով՝ թե ի՞նչ է լինելու հետո: Եվ բախվեցինք CAR-ի(Capital Adequacy Requirement– կապիտալի համարժեքության) հետ կապվածլուրջ պրոբլեմին, որը շատ բանկերի մոտ իջել է, հասնելով նվազագույնի, ցածր արդյունավետության պատճառով, իսկ նման պայմաններում լրացուցիչ կապիտալ ներգրավելն արդեն դժվարանում է, եթե հաշվի առնենք նաև մեր ներկայիս տնտեսական լուրջ ռիսկերը: Շուկայում, միանշանակ, առաջացավ բանկերի 2 խումբ՝ արդյունավետության համապատասխան ցուցանիշներով:
Շատ խիստ եք դատում: Մեր գործակալությունը, օրինակ, առանձացրել է 4 խմբերի:
Բայց դուք այդ խմբերն առանձնացրել եք ոչ թե արդյունավետության ցուցանիշերով, այլ կապիտալի ներգրավման տեսանկյունից: Բանը հենց նրանում է, որ բանկը կարող է կապիտալ ներգրավել միայն այն դեպքում, երբ կապահովի այդ կապիտալի համապատասխան վերադարձը: Եթե վերլուծենք բանկերի գործունեության արդյունավետության բոլոր գործակիցները, այդ թվում՝ մեկ աշխատակցին տրամադրված վարկերի չափը, մեկ աշխատակցի ավանդի չափը, հիմնական կապտալին ուղղված ներդրումների չափերը, երբ այդ ամենը խմբավորենք, ապա պարզ է դառնում, որ չափերն ունեն մեծ նշանակություն: Այսօր փոքր բանկերն, իրականում, փորձում են ունիվերսալ շուկայում մրցակցել խոշոր բանկերի հետ: Դրա համար էլ նրանց մոտ արդյունավետության ցուցանիշները բավականին ցածր են, և հիմնական վնասներն արձանագրվում են հատկապես այդ բանկերում: Փոքր բանկերի մեջ էլ կան այնպիսիները, որոնք ապահովում են արդյունավետության լավ ցուցանիշներ, բայց դրանք մասնագիտացված կամ «նիշային» խաղացողներ են, իսկ իրականում փոքր բանկերը փորձում են մեծերի հետ մրցակցել լայն դաշտում: Բայց, եթե հաշվի առնենք նրանց փոքր չափերը, անգամ նոր տեխնոլոգիաներում և օպերացիոն համակարգերում կատարած ներդրումները, միևնույնն է, նրանց գորածառնությունների արդունավետության մակարդակն սպասվածից շատ ցածր է: Չի աշխատում մասշտաբի էֆեկտը, այն, պարզապես, գոյություն չունի: Հետևաբար, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ փոքր բանկերն իրենց ցածր արդյունավետության պատճառով սկսել են, մի կողմից, «խշռել» կապիտալը, իսկ մյուս կողմից, զգալ ֆոնդավորման սուր պակաս:
Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թվականից 30 մլրդ.ՀՀ դրամ սահմանելու մասին իր որոշման հիմնավորման մեջ ՀՀ ԿԲ այդ հանգամանքը նշել էր:
Բնական է, ԿԲ հասկանում է, որ իրավիճակն այնքան էլ պարզ չէ, ինչը բանկերին մղում է դեպի սիներգիա, միավորում, խոշորացում, սեփական միջոցների արդյունավետ օգտագործում: Վերցնենք, օրինակ, բանկինգի անպիսի կարևորագույն տեխնոլոգիական հատված, ինչպիսին վճարային քարտերն են: Բանկոմատներով ապահովվածության մակարդակով, հարյուր հազար մարդու հաշվարկով, Հայաստանը Սլովակիայի, Բելառուսի, Վրաստանի, Մակեդոնիայի հետ գտնվում է նույն մակարդակում: Թվում է, թե վատ ցուցանիշ չէ: Բայց երբ նայում ես, քանի քարտ է ընկնում մեկ միավոր բանկոմատին, ապա մենք հայտնվում ենք ամենացածր մակարդակում: Մենք ունենք ենթակառուցվածք, բայց չենք կարողանում այն ադյունավետորեն լրացնել: Բնակչության մեկ շնչին ընկնող քարտերի քանակով մենք գտնում են նախավերջին տեղում, մեզնից հետո միայն Մոլդովան է: Կամ, օրինակ, վերցնենք անկանխիկ գործարքների մասնաբաժինը քարտային տրանսակցիաների ընդհանուր ծավալներում: Չնայած, այսօր այդ ցուցանիշն այնքան էլ ցածր չէ, այնուամենայինիվ, ԱՊՀ երկրների մեջ գտնվում ենք վերջին տեղում: Այս ամենը խոսում է այն մասին, թե որքան անարդյունավետ են օգտագործվում այն ներդրումները, որոնք իր տեխնոլոգիաներում իրականացնում է մեր բանկային համակարգը:
Քանի դեռ կար շուկա, քանի կար բավականաչափ բարձր մակարդակի CAR, ոչ մեկին առաձնապես չէր էլ մտահովում արդյունավետությունը: Քանի դեռ ընկերությունն իր CAR-ի հաշվին գեներացնում էր շահույթ, ավելացնում վարկային տեղաբաշխումը, քչերն էին մտածում արդյունավետության կամ ոչ տոկոսային ծախսերի մասին:
Այո, բայց վարկային տեղաբաշխումը մեզ մոտ հիմա էլ է գտնվում միջին համաշխարհային մակարդակում: Հայաստանը ԱՊՀ մյուս երկրներից ոչ ցածր է, և ոչ էլ բարձր:
Այնուամենայնիվ, ասեմ, երբ վերլուծում ես տոկոսային եկամուտներն ու տոկոսային ծախսերը, հատկապես այն, ինչ կապված է CAR-ի հետ, կիրառելով կապիտալը, ստացվում է, որ մեզ մոտ ամեն ինչ լավ մակարդակում է: Իսկ երբ սկսում ես ուսումնասիրել ոչ տոկոսային ծախսերը և ոչ տոկոսային եկամուտները, ապա տեսնում ես, որ այստեղ են թաքնված հիմնական պրոբլեմները, քանի որ ոչ տոկոսային եկամուտները մեզ մոտ շատ ցածր են:
Ճիշտ հակառակը: Վեջին 2-3 տարիներին դրանք աճում են շատ արագ տեմպերով, և ոչ տոկոսային եկամուտների աճի տեմպերը գերազանցում են տոկոսային եկամուտների աճի տեմպերին, ինչը կապված է վարկային շուկայի լճացման հետ: Չէ՞ որ ինչ-որ կերպ պետք է վաստակել:
Թույլ տվեք չհամաձայնվել նման ընդհանուր գնահատականի հետ: Ոչ տոկոսային մաքուր եկամուտի մասին խոսելու համար հարկավոր է խմբերի բաժանել բանկերին: Իրականում, ինչպես ասացի, բանկային համակարգն աճեց, և այդ աճը կենտրոնացած էր հատկապես խոշոր բանկերում: Իսկ փոքր բանկերում աճ չի եղել, և դա էլ է ապացուցում, որ բանկային համակարգում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բանկերի մի խումբ, իր կապիտալով, արդյունավետության գործակցով և ոչ տոկոսային եկամուտներով շատ առաջ է ընկել մյուսներից: Ցավոք, փոքր բանկերը ոչ այնքան ճիշտ ռազմավարություն են ընտրում, փորձելով փոքր կապիտալով մրցակցել մեծերի հետ:
Բացի այդ, բանկերը գնում են շատ լուրջ ոչ տոկոսային ծախսերի, այդ թվում առաջարկելով ծառայություններ, որոնք ոչնչով հիմնավորված չեն ու ոչ մի կերպ չեն խթանի զարգացումը: Ոչ տոկոսային ծախսերը եղել են բավականին շատ:
Իսկ ի՞նչ է, նրանք չէ՞ին հաշվարկել, երբ ներդրումներ էին կատարում ենթակառուցվածքներին, պրոդուտների առաջարկմանը, մասնաճյուղերի ցանցերի զարգացնմանը, մարդկանց:
Նրանք չէին էլ հաշվարկել, որ Հայաստանի բանկային համակարգը չափից դուրս մրցակցային է, այստեղից էլ սկսում է առաջանալ ոչ մեծ բանկերի անարդյունավետության պրոբլեմը, այն բանկերի, որոնք իրենց չափերով ի վիճակի չեն մրցակցել խոշոր բանկերի խմբի հետ: Անարդյունավետ ոչ մեծ բանկերը բախվել են հետևյալ պարադիգմային – ի՞նչ անել: Իսկ այդպես շարունակել՝ նշանակում է մինուսով աշխատել, հետևաբար, կամ պետք է միավորվել, կամ վաճավռել: Մենք, Ամերիաբանկում, կարծում էինք, որ նման գործարքներն ավելի շուտ կսկսվեն, պատրաստ էինք դրանց մասնակցել, մենք արդեն 3 տարի սպասում ենք, որ բանկային համակարգը պետք է գտնի կոնսոլիդացման ուղիները: Իսկ այժմ, երբ իրավիճակը տնտեսությունում բավականին բարդ է, ստիպված ես սպասել նաև NPL կամ չաշխատող վարկերի էական աճին:
Այն վաղուց արդեն ընթանում է, այլ բան է, որ վերջին 2-3 տարիներին ակտիվորեն աշխատել են, այսպես կոչված, «կարուսելները» կամ վարկերի զանգվածային վերաֆինանսավորումը:Բայց դա չի կարող հավերժ ընթանալ, դրա համար էլ բանկերը, ելնելով 2014 թվականի արդյունքներից, ձեռնամուխ եղան իրենց բալանսների դուրսգրմանը և մաքրմանը, արդյունքում, նրանցից շատերը խրվեցին վնասների մեջ:
Այո, այդ գործընթացն ընթանում է, և բանկերի ղեկավարներն սկսում են լրջորեն մտածել, թե ո՞րն է ավելի ձեռնտու – փորձել միավորվել, վաճառել բանկը, թե՞ շարունակել մինուսով աշխատել ու կորցնել բանկը: Կարծում եմ, անկախ կապիտալի գծով ՀՀ ԿԲ ընդունած որոշումամնը, այդ գործընթացը վաղուց էր հասունացել: Այդ ճգնաժամը, հավատացեք, մաքրող է:
ԿԲ այդ որոշումն ընդունեց, ավելի շուտ, այն պատճառով, որ գործընթացն առաջ չէր գնում, թույլ բանկերի բաժնետերերը չէին գնում միավորման, կամ վաճառքի, իսկ ռիսկերը գնալով աճում էին: Դրա համար էլ ռեգուլյատորն ստիպված էր իր որոշմամբ խթանել այդ գործընթացը:
Միանշանակ: Մենք հասկանում ենք, որ այդպես երկար շարունակվել չէր կարող, երբ ընթանում են ճգնաժամային երևույթներ, աճում NPL-ները, և սկսվում կապիտալի գծով բացասական ցուցանիշները: Դա համար էլ ԿԲ-ի բավականին կտրուկ որոշումը լիովին արդարացված էր, քանի որ հնարավոր չէ հաշվի չառնել արդյունավետության, NPL-ի աճի հետ կապված իրավիճակը, եթե անգամ նման որոշումներն, առաջին հայացքից, խախտում են շուկայի ազատական դասավորությունը:Եթե հասկանում ես, թե ինչի դա կարող է հանգեցնել՝ որոշումը ճիշտ էր: Մինչև 2016 թվականի ավարտը մենք կունենանք բանկային այլ համակարգ: Կփոխվի բանկային շուկայի կառուցվածքը: Կարծում եմ, որ շուկայում կմնա 10-12 բանկ: Ընդ որում կընթանա նաև շուկայի սեգմենտավորում:
Այստեղ, կխնդրեի ավելի մանրամասն, որովհետև ինձ թվում է, որ այսօր երկրում տեղ չունեն «նիշային» բանկերը: Չէ՞ որ մենք արդեն խոսեցինք ՓՄՁ ոլորտից...
Տեղ կա, ես դրանում վստահ եմ: Շուկան կլինի բարձր սեգմենտավորված: Կլինի երեք, առավելագույնը չորս, խոշոր ունիվերսալ բանկ, մնացածներն ստիպված կլինեն փնտրել իրենց նիշաները: Հնարավոր է, որ իմ խոսքերում մի փոքր ցինիզմ կա, քանի որ ես հանդիսանում եմ այսօրվա դրությամբ ամենախոշոր բանկի ներկայացուցիչը և հավակնում, որ Ամերիաբանկը հայտնվի այդ ունիվերսալ խոշոր բանկերի խմբում: Նման դիրքորոշումը մի փոքր հավակնոտ տեսք ունի, բայց այն հիմնված է իրական ցուցանիշների վերլուծության վրա: Մենք բավականին լրջորեն ենք վերլուծում համակարգն ու նրա յուրաքանչյուր մասնակցին, փոփոխությունների դինամիկան, կանխատեսում յուրաքանչյուր բանկի վարքագիծը, հնարավոր զարգացումները: Դրանով էլ ես հիմնավորում եմ իմ տեսակետը:
Կարծում եմ, որ շատ բան կախված է հենց բաժնետեերից, մեր շուկայի զարգացման վերաբերյալ նրանց ռազմավարական տեսլականից:
Այո, բայց եթե չկա բավականաչափ գրավիչ ROE, ապա չի լինի նաև նեդրված կապիտալ: Կան տեխնոլոգիաներում կատարված ներդրումների լուրջ օրինակներ, բայց արդյունքը ցածր է, քանի որ ապահովված չի եղել մասշտաբի էֆեկտը: Տեխնոլոգիաներում կատարվող ներդրումներն արդարացված են միայն այն ժամանակ, երբ բանկերի չափերը բավականաչափ մեծ են: Դրա համար էլ այժմ կընթանա միավորման գործընթաց, որից հետո կսկսվեն տեխնոլոգիական զարգացման գործընթացները: Մենք դուրս ենք գալիս որակական նոր մակարդակ, պետք է լուծվեն հեռահար բանկինգի, օպերացիոն համակարգերի, պրոցեսինգի, ինչպես նաև միջազգաին քարտային համակարգերի հետ փոխհարաբերությունների հարցերը: Այս ամենը գնալով սկսում է ավելի մեծ դեր խաղալ: Անգամ մենք, լինելով խոշոր բանկ, ոչ միշտ ենք կարողանում մեզ թույլ տալ ներդրումներ կատարել տեխնոլոգիական նախագծերում:
Եկեք վերադառնանք նիշաներին: Առայժմ ես դրանք չեմ նկատում: Այսինքն, դրանք կան, բայց շատ ռիսկային են, նեղ ու բավարար չեն նիշային բլոկների աշխատանքի համար:
Նիշաներ կան ցանկացած տնտեսությունում – որոշակի հատվածներ, որտեղ կարելի է կենտրոնանալ: Օրինակ, միկրովարկավորման շուկան, դա այն է, ինչն ընկած է վարկային կազմակերպությունների և ունիվերսալ բանկերի գործառույթների միջև:
Բայց համաձայնվեք, որ այդ հատվածում, առողջ պահանջարկի բացակայության պայմաններում, հատկապես մասշտաբի էֆեկտն է շատ անհրաժեշտ: Կորուստները և NPL-ներն այստեղ շատ մեծ են, հատկապես տնտեսական ստագնացիայի պայմաններում: Իսկ տնտեսական աճի զրոյական կանխատեսումը փոքրիկ Հայաստանի համար, ես կասեի, ոչ թե ստագնացիա է, այլ իսկական ռեցեսիա:
Այո, այստեղ էլ է անհրաժեշտ մասշտաբի էֆեկտը, քանի որ մասշտաբի հաշվին են միկրոֆինանսավորող բանկերն ի վիճակի լինում ծածկել իրենց վնասները: Այդ նիշայում կարող են հայտնվել վարկային կազմակերպություններ, որոնք կարող են հետագայում խոշորանալ: Չեմ զարմանա, եթե դրանցից մի քանիսն սկսեն միավորվել բանկերի հետ, կազմակերպելով նոր մասնագիտացված նիշաներ: Երկրորդ հատվածը դա սպառողական վարկավորումն է: Դա հատուկ հատված է, իր ռիսկերով ու տեխնոլոգիաներով, որը նույնպես մասշտաբ է պահանջում: Բայց դա նիշային հատված է: Կլինեն ընկերություններ, որոնք կզբաղվեն ներդրումներով – ներդրումային բանկերը: Այդպիսի դրական օրինակ մեր շուկայում արդեն կա: Միանշանակ է, որ մեր բանկային համակարգն իր կառուցվածքով կլինի ավելի բարդ: Բանկերի թիվն ավելի քիչ կլինի, բայց համակարգը կլինի բարդ: Բացի 3-4 «ամենակեր» բանկերից, որոնք իրենց մասշտաբով կաշխատեն ամեն տեղ, բոլոր նիշաներում, մնացածն իրենց կներկայացնեն ու կմրցակցեն որոշակի հատվածներում: Չի բացառվում տարածաշրջանային մասնագիտացված բանկերի առաջացումը: Արդյունքում, 2016 թվականի վերջին կունենանք արդյունավետության այլ ցուցանիշներ, իսկ 2016 թվականի ընթացքում կմեկնարկի բանկերի կապիտալացման ակտիվ գործընթացը: 2018 թվականի համար ես կանխատեսում եմ, որ էապես կբարձրանա հետաքրքրությունը Հայաստանի բանկային համակարգում ներդրումներ կատարելու ուղղությամբ, ընդ որում՝ արդյունավետության բարձրացման հետևանքով, ինչը կբերի տնտեսության ֆինանսավորման նոր ցիկլին:
Արդեն կա փոքր բանկերի մի խումբ, որը կորցրել է իր մրցունակությունը, բանկինգի ոչ մի հատվածում չունենալով մրցակցային առավելություն: Կարելի՞ արդոք կանխատեսել այդ բանկերի սանացիայի գործընթաց:
Չեմ կածում, որ գործը կհասնի սանացիային: Քանի որ գոյություն չունեն գնելու համար ոչ պիտանի ակտիվներ, հարցը միայն գնի մեջ է: ԿԲ որոշումը բաժնետերերին կմղի՝ չձգձգել ժամանակը և արդեն այսօր մտածել այն մասին, թե ինչը կարող է իմաստ ունենալ, դեռ այսօր, ձեռնամուխ լինելով իրենց բանկային ակտիվների վաճառքին, նորմալ գներով:
Չնայած բանկային վերահսկողությունը մեզ մոտ բարձր մակարդակի վրա է, այնուամենայնիվ, բազմաթիվ կիսագրպանային բանկերի ակտիվների որակը բարելավման կարիք ունի, հետևաբար, որոշ խոշոր բանկեր խուսափում են ձեռք բերել ոչինչ չարժեցող ակտիվներ:
Համաձայն չեմ, չեմ կարծում, որ Հայաստանում կան բացասական գին ունեցող բանկեր: Չնայած, իսկ ի՞նչ է բացասական գինը: Դա կապիտալի մուլտիպլիկացիան է՝ մեկից ցածր: Հետո ի՞նչ: Նորմալ է: Մենք ականատեսը կդառնանք կապիտալի մեկից ցածր մուլտիպլիկացիային: Տվյալ փուլում դա բոլորովին բնական է: Այսօրվա շուկան գնորդի շուկան է, հաշվի առնելով ստեղված իրավիճակը: Այսօր ոչ թե վաճառողը, այլ գնորդն է թելադրում գները: Ասեմ ավելին, այն բաժնետերերը, որոնք կփորձեն հետաձգել այդ որոշումը, վաղը կարող է իրենց ակտիվներն ստիպված կլինեն վաճառել ավելի ցածր գնով, քան նրանք, ովքեր այսօր կգնան այդ քայլին: Եվ բնական է, որ գները, որոնք մեզ՝ գնորդներիս համար ընդունելի էին 3 տարի առաջ, այսօր արդեն այդպիսին չեն: Որքան գնա, այնքան առավելութուններն ավելի շատ կթեքվեն գնորդի կողմը, քանի որ տեղի կունենա պորտֆելների, ընդհանուր վիճակի վատթարացում և հետաքրքրությունը կլինի ավելի պակաս, իսկ ժամկետները կսկսեն սեղմել: Դրա համար էլ, չի բացառվում, որ այսօր բաժնետերերը կարող են ստանալ ավելի քիչ, քան ակնկալում էին: Նրանք ստիպված կլինեն համաձայնվել ավելի պակաս գնի հետ, բայց, ցանկացած պարագայում, ոչ ոք շուկան չի լքի կորուստներով: Եթե մակրոտնտեսական միջավայրը բարդանում է, աճում է անորոշության մակարդակը, աճում են նաև ռիսկերը, հետևաբար, այդ ամենն, անկասկած, ներդրվում է բանկային ակտիվների գներում: