Ուրբաթ, 10 Ապրիլի 2015 19:26

Տիգրան Ջրբաշյան. Ես այս ամենին վերաբերվում եմ որպես փորձության, որը երկրին ստիպի ձեռնամուխ լինել «առողջացման գործընթացներին»

Տիգրան Ջրբաշյան. Ես այս ամենին վերաբերվում եմ որպես փորձության, որը երկրին ստիպի ձեռնամուխ լինել «առողջացման գործընթացներին»

 (ԱրմԻնֆո լրատվական գործակալության թղթակից-տնօրեն Էմանուիլ Մկրտչյանի հարցազրույցի շարունակությունը «Ամերիա» ընկերությունների խմբի զարգաման գծով տնօրեն, «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հետ)

Եկեք շարունակենք մեր զրույցն առողջ բանկային համակարգի մասին, բայց, ելնելով երկրում ստեղծված չափազանց բարդ իրավիճակից: Մեր նախորդ զրույցում Դուք, տնտեսությունում առկա ճգնաժամային պայմաններում նույնիսկ, խոսում էիք բանկային վարկավորման աճի մասին, ինչի՞ հաշվին հաջողվեց ապահովել ՀՆԱ-ի աճի գոնե ինչ-որ տեմպեր: Բազմաթիվ փորձագետներ, անուամենայնիվ, հարցականի տակ են դնում այդ վիճակագրությունը, քանի որ առկա է պարադոքսալ մի երևույթ, երբ աճը, չգիտես ինչու, ուղեկցվում է պահանջարկի անկումով, կապիտալ ներդրումների էական կրճատումով և վարկավորման տեմպերի նվազումով:

Բոլոր այդ երևույթները տեղի ունենում են, բայց, ցանկացած պարագայում, չի կարելի  կասկածի տակ դնել երկրի ՀՆԱ-ի վերջին 2-3 տարիների վիճակագրությունը: Կան միջազգային լուրջ մեթոդաբանություններ, իսկ Հայաստանում դրանք լավագույններից են: Ես հիմնովին դեմ եմ ՀՆԱ-ի հաշվարկը կասկածի տակ դնելուն: Լինելով տնտեսագետ, ժամանակին աշխատել եմ ԱՊՀ երկրների մակրոտնտեսական տվյալների հետ, ծանոթ եմ ստանդարտներին: Հայաստանում կիրառվող վիճակագրական մեթոդաբանությունը լավագույններից է ԱՊՀ-ում և Արևելյան Եվրոպայում: Սա ոչ միայն իմ, այլ բազմաթիվ միջազգային փորձագետների կարծիքն է: Դուք առաջինը չեք, ով անվստահորեն է վերաբերվում այդ թվերին: Այդ առիթով մշտապես հնչեցվում են սովորական մարդկանց հաճելի քննադատություններ, քանի որ իրենց առօրյա կյանքում մարդիկ չեն զգում աճը, բայց դա կապված է բացառապես տնտեսության կառուցվածքի, ինչպես նաև ունևորների և չունևորների միջև խորացող շերտավորման հետ: Ավելին ասեմ, ՀՆԱ-ի աճի պայմաններում հնարավոր է նաև բնակչության կենսամակարդակի իջեցում: Այդ մասին վիճակագրությունը նույնպես ասում է, պարզապես, պետք է սովորել այն կարդալ մասնագիտորեն: Բանը նրանում է, որ Հայաստանի տնտեսությունը զարգացել է որոշակի հատվածների հաշվին, զարգացել է նրա որոշակիորեն նոր կառուցվածքը, իսկ հիման մենք մտնում ենք տնտեսական զարգացման նոր փուլ, որը թելադրված է ինչպես արտաքին գործոններով, այնպես էլ ներքի պրոբլեմներով:

Դուք գտնում եք, որ տնտեսության կառուցվածքում տեղի՞ են ունեցել փոփոխություններ, և այն դարձե՞լ է ավելի դիվերսիֆիկացված: Բայց երկրի տրանսֆերտային մեծ կախվածությունը մնացել է, արտարժութային հասույթի մեծ մասը երկիրն ստանում է լեռնահումքային ոլորտից, որի գները նույնպես մեզնից չեն կախված: Այսինքն, արտաքին գործոններից կախվածությունը շարունակում է մնալ բարձր:

Այդ կախվածությունը դեռ կա, բայց կան նաև ձեռքբերումներ, որոնք ժխտել չի կարելի: Օրինակ, վերջին 3-4 տարիների «աստղը»՝ գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսությունում այսօր կիռավող նախագծերի ու տեխնոլոգիաների մակարդակը, միանշանակ, վկայում են մեծ հաջողությունների մասին: Ընդ որում, դա այն փուչիկը չի, որը ժամանակին ձևավորվել էր շինարարության ոլորտում: Այդ «աստղն» ունի արտահանումային կողմնորոշում, ներդրվել են ժամանակակից ունիկալ տեխնոլոգիաներ, ընդ որում՝իրական ներդումներ: Մեր աչք առջև տեղի ունեցավ շինարարության ոլորտի մասնաբաժնի կրճատում: Մեր տնտեսության իրական հատվածը յոթ տարում փոխվեց: Չի կարելի դա չնկատել:

Ես չեմ ասում, որ մենք հասել ենք տնտեսության այնպիսի կառուցվածքի, որը մեզ պաշտպանում է պրոբլեմներից և չի ստեղծում նոր պրոբլեմներ: Բնական է, մենք չստեղծեցինք անպրոբլեմ կառույց, բայց չենք կարող չտեսնել նաև կառուցվածքային հստակ փոփոխությունները, ընդ որում՝ դրական, ինչպես էներգետիկայում, այնպես էլ՝ գյուղատնտեսությունում: Ներկայումս մեր երկրում գործում է ամենաարդյունավետ էներգետիկ արտադրությունը: Եթե համեմատենք էներգետիկայի սպառման ցուցանիշները ՀՆԱ-ի հետ, ապա Հայաստանն ԱՊՀ-ում հայտնվում է առաջին դիրքերում: Կարծում եմ, որ էներգետիկան այն հատվածներից է, որտեղ իրականացվել են լուրջ բարեփոխումներ: Ամերիայի խորհրդատվական խումբն անցյալ տարի պատասխանատու էր էներգետիկ բարեփոխումների արդյունքների վերաբերյալ հետազոտություններ կատարելու համար՝ Համաշխարհային բանկի պատվերով: Դրանք, իրոք, տպավորիչ էին: Վերջերս Վրաստանում կայացած կոնֆերանսում, որտեղ վերլուծվում էին էներգետիկայի, տրանսպորտի և այլ ենթակառուցվածքների նախագծեր, Հայաստանն իր ներդրումային գրավչությամբ և արտահանումային ներուժով առաջատարն էր: Մեծ ներուժ կա նաև վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում:

Մենք վաղուց ենք խոսում բարձր տեխնոլոգիներով տնտեսության մասին, բայց տպավորություն է ստեղծվում, որ ընթանում ենք կրիայի քայլերով: Նման տեմպերով դժվար է դիմանալ մրցակցությանը:

Կան լավ օրինակներ: Չէր խանգարի այդ տեխնոլոգիաները ներգրավել նաև լեռնահումքային ոլորտում: Այստեղ էլ ունենք տեխնոլոգիական թռիչքի հրաշալի օրինակ, ես նկատի ունեմ «Ալբիոն» տեխնոլոգիան, որը ներդրվել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայում: Աշխարհում կա ընդամենը 3 այդպիսի ֆաբրիկա: Մենք մշտապես խոսում ենք էքստենսիվ տնտեսության մասին, իսկ մրցունակ տնտեսություն կարելի է ստեղծել բացառապես ինտենսիվության հաշվին: Շեշտը պետք է դրվի ոչ թե ծավալների, այլ արդյունավետության վրա, առավելություններ ընձեռելով այն ոլորտներին, որոնք կարող են մրցակցել: Ինչո՞ւ գյուղատնտեսությունը: Որովհետև դրա զարգացման համար ունենք կլիմայական ունիկալ պայմաններ: Եվ քանի որ պետությունն ստեղծեց կանխատեսելի պայմաններ, այդ հատվածում արագորեն առաջացավ ինդուստրիալ գյուղատնտասական կլաստեր – ջերմոցներ, արդյունաբերական այգիներ, արդյունաբերական խաղողի այգիներ, ձկնաբուծություն: Դրանք կլաստերներ են, որոնցում կիրառվում են բարձ արդյունավետությամբ տեխնոլոգիաներ: Այդ մասին մեր հետազոտություններում նշել էինք դեռ 2 տարի առաջ: Այսօր ստեղծվում են մոտ 80 ջերմոցային նոր տնտեսություններ: Բացի այդ, դեռ 2001 թվականին Նյու-յորքում կայացած Հայաստանի գծով ՀԲ ներդրումային կոնֆերանսում ես ներկայացրեցի Հայաստանում ինդուստրիալ ագրոարդյունաբերական գոտիներ ստեղծելու վերաբերյալ նախագիծ: Ցավոք, անցել է 13 տարի, և գործը միայն հիմա է սկսել տեղից շարժվել: Այժմ մեզ մոտ սկսվել է ջերմոցային «բում»՝ աճեցվում են 150-200 հա տարածքով այգիներ, ընդ որում, միջազգային լավագույն տեխնոլոգիաներով: Սկսել են կիրառել ջերմային էներգաարդյունավետ պոմպեր, կարգավորվում է թափոնների վերամշակումը: Քանի որ Ամերիայի մեր հետազոտական խումբը հաճախ է մասնակցում ներդրողների նախագծային հետազոտութոյւններին, մենք տեսնում ենք, թե ինչպես է միաժամանակ աճում բիզնեսի հետաքրքրությունը տնտեսության առանձին հատվածների, ինչպես նաև շուկայի նպատակային խորը հետազոտությունների հանդեպ:

Շատ լավ է, եթե մեզ հաջողվի ստեղծել ինդուստրիալ ագրարային արտադրության գոնե մեկ կլաստեր: Բայց ֆերմերները մնում են անպաշտպան, մանր և միջին գյուղական տնտեսությունների զարգացման տեսանկյունից, քանի որ նրանց համար դեռ լուծված չէ ոչ թանկ ֆինանսական միջոցների մատչելիության հարցը, շարունակում է պրոբլեմ հանդիսանալ գրավային ապահովումը, չի աշխատում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգը և այլն:

Գիտեք,  անհնար է 1-2 տարում ստեղծել մրցունակ արտադրություն: Մենք հաճախ ենք բերում Արևմուտքի կամ Եվրոպայի օրինակը, որտեղ ֆերմերական տնտեսություններն արտադրում են էկոլոգիապես մաքուր ոչ ինդուստրիալ ապրանքներ, որոնք գտնում են իրենց գնորդներին: Բայց մենք մոռանում ենք այն հսկայական սուբսիդիաների մասին, որոնք պետությունը հատկացնում է այդ մանր ֆերներներին պահելու համար, աջակցելով իրենց ավանդական ագրարային ավանդույթները: Համաձայնվեք, որ այդ մանր ֆերմերների արտադրանքը սուպերմարկետներում չի վաճառվում: Դա բնական արտադրության այն ոչ մեծ հատվածն է, որը նախատեսված չէ զանգվածային սպառողի համար: Այն շատ թանկ է և Եվրոպայի բնակչության 20%-ից ոչ ավելին կարող է իրեն թույլ տալ օգտվել այդ օրգանապես մաքուր ֆերմերական արտադրանքից: Միգուցե մենք էլ պետք է ավելի լրջորեն վերաբերվենք ֆերմերական տնտեսությունների աջակցման պրոբլեմին և դադարեցնենք դոտացնել, օրինակ, հացահատիկի արտադրությունը, որի մեծ մասը, ցանկացած պարագայում, գնվում է արտասահմանում: Հնարավոր է, որ դա կապված է երկրի պարենային անվտանգության հետ, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչին պետք է մոտենալ հավասարակշռված, քանի որ հացահատիկը Հայաստանում չի կարող լինել մրցունակ, սկզբունքայնորեն: Հարկավոր է սուբսիդավորել Հայաստանին բնորոշ մի շարք բոստանային մշակույթների, պանիրների, տնային երշիկեղենի, մեղրի, մուրաբաների, արտադրությունները, ինչպես նաև այն, ինչ վերաբերվում են օրգանական արդյունաբերական նիշային հատվածին:

Երբ վերլուծում ես բանկային վարկերի շուկան, ապա տեսնում ես, որ «տոքսիկ» վարկերի մեծ մասը կուտակվել է ՓՄՁ ոլորտում: Մի քանի տարի առաջ երկրի ղեկավարությունը բանկերին կոչ արեց ակտիվություն ցուցաբերել այդ ուղղությամբ: Այդ ակտիվությունը, ցավոք, իրեն չարդարացրեց, բերելով բանկերի եկամտաբերության իջեցմանը: Ի՞նչ եք կարծում, անհրաժե՞շտ է արդյոք  ակտիվացնել ՓՄՁ ոլորտի ֆինանսավորումը, որը զարգացած երկրներում կազմում է ազգային եկամտի առնվազն 50%-ը:

Իրավիճակը ՓՄՁ ոլորտում մի փոքր այլ է: Հայաստանում, ստացվել է այնպես, որ ՓՄՁ-ն աշխատում է«В2С» (Բիզնես լայն սպառողի համար) սկզբունքով: Արտադրական ձեռնարկությունների համար մենք չունենք արտադրական շղթա, դրա համար էլ «В2B» (Բիզնես բիզնեսի համար) հատվածը շատ է հետ մնում: Բանը նրանում է, որ մեր խոշոր արտադրողները ենթակառուցվածքային ընկերություններ են, որոնց հիմնական մատակարարները գտնվում են երկրից դուրս: «Ամերիա» ընկերության հետազոտությունները դեռ 2012 թվականին ցույց տվեցին, որ ՓՄՁ ոլորտի խոչընդոտը ոչ թե ֆինանսավորման պրոբլեմն է, կամ հարկային վարչարարությունը, այլ սպառողական պահանջարկի անկումը: Ամբողջ պրոբլեմն այստեղ է: Հետևաբար, կարծում եմ, որ ՓՄՁ ոլորտը պետք է զարգացնել նաև «В2B» սկզբունքով, ինչը թույլ կտա ստեղծել համեմատաբար կայուն ՓՄՁ հատված, որը կսպասարկի խոշոր և միջին բիզնեսը և կազմելով արտադրական շղթայի մաս:

Մի՞թե այդ պատճառով է, որ մի կողմից, խոսում ենք տնտեսական աճի մասին, իսկ մյուս կողմից, կրում ենք տնտեսական ռեցեսիային բնորոշ բոլոր դժվարությունները:

Տնտեսության կառուցվածքն այսօր խոսում է այն մասին, որ երկրում հիմնականում գործում է երկու, փոխաբերական լեզվով ասած, «մարգինալ» հատված: Դա արտաքին վճարունակ պահանջարկով պայմանավորված հատվածն է, ինչպես նաև luxury-ն, այսինքն, շքեղ ապրանքների լյուքս դասի ծառայությունների շուկան և ամենացածր հատվածը: Իսկ ահա միջինհատվածը, որը նախատեսված է միջին վճարունակության համար, բացակայում է: Միջին հատվածը, որպես պահանջարկի հիմնական աղբյուր՝ շատ նեղ է: Այն բավականին փոքր է ԱՊՀ մյուս երկրների, ինչպես նաև Վրաստանի համեմատ: Ներքևից պահանջակ կա, վերևից նույնպես, բայց մեջտեղում՝ գրեթե դատարկություն է: Ահա այստեղ է թաղված շան գլուխը: Ինչպես ասացի, դա կապված է տնտեսության կառուցվածքի հետ, և ամենակարևորը, կապված է եկամուտների բաշխման սխալ կառուցվածքի հետ:

Մենք ունենք ևս մեկ սուր պրոբլեմ, դա մարզերի անհամաչափ զարգացումն է: Դա այն թեման է, որին հազվադեպ ենք անդրադառնում: Օրինակ, Հայաստանի հյուսիսային մասը բոլորովին այլ երկիր է, տնտեսության, արտադրության և սպառման տարբեր կառուցվածքներով: Իսկ հարավը բոլորովին այլ է: Երևանն էլ օազիս է: Մենք պետք է հաշվի առնենք մարզային յուրահատկությունները: Պետք է մշակվեն մարզային տնտեսական զարգացման ծրագրեր, իրենց առաջնահերթություններով: Հայաստանը կարելի է բաժանել տնտեսական 4 գոտիների, և յուրաքանչյուրում պետք է լինի համապատասխան տնտեսական քաղաքականություն – ֆիսկալ, մոնետար, դոտացիոն: Գյուղական համայնքներում տոկոսադրույքների ընդհանուր սուբսիդավորման մեխանիզմը ճիշտը չէ, քանի որ մի բան է դա սուբսիդավորել Արարատյան դաշտում, և այլ բան է՝ Շիրակի մարզում: Տնտեսվարման բոլորովին տարբեր պայմաններ են: Անհնար է ունենալ միատեսակ հարկային դաշտ: Երևանյան և մարզային փոքր և միջին բիզնեսները բոլորովին տարբեր են, ինչպես իրենց էությամբ, այնպես էլ, նույնիսկ, մենթալիտետով: Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ, օրինակ, երկրի ամենադեպրեսիվ շրջանը Վանաձոր քաղաքն է, ոչ թե, Գյումրին, որտեղ ռազմական բազայի առկայությունը ինչ-որ չափով պահանջարկ է ստեղծում, այլ հենց Վանաձորը:

Քանի որ խոսեցինք պահանջարկից, ապա շատ միջազգային փորձագետներ կանխագուշակում են Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացում, որտեղից Հայաստան է ուղղվում մասնավոր տրանսֆերտների մինչև 80%-ը: Այդ առումով կարելի՞ է արդյոք կանխատեսել երկրի համախառն պահանջարկի հետագա նվազում, ինչը չի կարող չանդրադառնալ նաև բանկային համակարգի վրա:

Իրավիճակը միանշանակ չէ:  Այստեղ հիմնական պրոբլեմը նավթի ցածր գները պահելն է: Իսկ որպես հետևանք՝ հնարավոր նաև գազի գների վերանայում, նվազեցման ուղղությամբ: Բայց ինձ թվում է, որ հատակն արդեն հաղթահարվել է: 2015 թվականի համար մենք գնահատում ենք տրանսֆերտների 30% կրճատում: Դրանք ԿԲ կանխատեսումներն են: Իրական կորուստները կկազմեն մոտ 400 մլն.դոլար: Սակայն, մի կողմից, պահանջարկն, իհարկե կնվազի, իսկ մյուս կողմից, Հայաստանն ի վիճակի է մեծացնել իր արտահանումային ներուժը, կապված ԵՏՄ-ին միանալու հետ: Ստեղծվում են նաև վերաարտահանման պայմաններ, դրան էլ գումարած - ներդրումների աճը: Այսինքն, ինձ թվում է, որ մենք արդեն ունենք իրական տրանսֆերտների կրճատումից գոյացած կորուստները վերականգնելու հնարավորություն: Բայց, այնուամենայնիվ, ՀՆԱ-ի կանխատեսվող զրոյակլան աճն առայժմ, հավանաբար, արդարացված է, և հետագայում մենք, ամենայն հավանականությամբ, կբախվենք վարկավորման աճի դանդաղմանը: Իսկ պրոբլեմն այստեղ միայն պահանջարկի կրճատման մեջ չէ, այն նաև բանկերի կողմից հետագա իրավիճակը կանխատեսելու անորոշության մեջ է: Բազմաթիվ պարամետրեր պարզ կլինեն ամռան սկզբին: Բանկային պորտֆելները կարող է փոխել ուղեգիծը: Բայց ես այդ ամենին վերաբերվում եմ որպես փորձության, որը կարող է երկրին ստիպել, նաև բանկային համակարգին, ձեռնամուխ լինել «առողջացման գործընթացներին»: Ընդ որում, պահանջարկին աջակցելու համար պետությունը չպետք է խնայի հանրային ծախսերը, պետք է նվազեցնի հարկային բեռը, ստեղծելով մասնավոր նախաձեռնության և ձեռներեցության զարգացմանն անհրաժեշտ խթաններ:

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40