Հինգշաբթի, 16 Ապրիլի 2015 17:42
Էմմանուիլ Մկրտչյան

Տիգրան Դավթյան. Բնակչությանը փոստ-բանկային ծառայություններ մատակարարելու ծրագրի իրականացացումը բեկումնային կլինի Կոնվերս Բանկի համար

Տիգրան Դավթյան. Բնակչությանը փոստ-բանկային ծառայություններ մատակարարելու ծրագրի իրականացացումը բեկումնային կլինի Կոնվերս Բանկի համար

Իրավիճակը Հայաստանի բանկային համակարգում շարունակում է մնալ բարդ: Ոլորտի գլխավոր ցուցանիշները թելադրում են համակարգը վերափոխելու անհրաժեշտությունը, և այդ ուղղությամբ կիրառված առաջին հիմնադիր քայլը ՀՀ ԿԲ դեկտեմբերյան որոշումն էր՝ բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն նորմատիվը վերանայելու մասին, որը 2017 թվականից պետք է կազմի 30 մլրդ.դրամ: Շուկայում առկա իրավիճակի, ինչպես երկրի առաջատար բանկերից մեկի՝ Կոնվես Բանկի զարգացման հեռանկարների մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակից-տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը զրուցում Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի հետ:

Պրն.Դավթյան, վերլուծելով անցյալ տարվա արդյունքները գալիս ես եզրակացության, որ չաշխատող վարկերի (NPL - Non-performing loan) աճիմիտումը չի դադարում և երկրի բանկային համակարգը, փաստորեն, 2014 թվական, ընդհանրապես, եզրափակեց բացասական ցուցանիշով: Բայց մենք նկատեցինք ևս մի հանգամանք, NPL-ները կորպորատիվ հատվածից, ինչպես դա տեղի ունեցավ 2009 ճգնաժամային տարում, սկսեցին կրկին տեղափոխվել մանրածախի հատված, ինչպես նաև նկատվեց դրանց ընդհանուր աճն այդ երկու հատվածներում: Եվ երբ մանրածախի հատվածը վարկերի անվերադարձելիության տեսանկյունից նվազեցրեց արդյունավետությունը, ռիսկերը, փաստորեն, սկսեցին հավաքվել բոլոր պորտֆելներում: Գուցե ես շատ հոռետես եմ, այդ դեպքում ուղղեք ինձ:

Դուք լիովին իրավացի եք, և բանն այստեղ ոչ թե հոռետեսության, այլ իրական վիճակի մեջ է: Իսկ ինչո՞ւ, ճիշտն ասած, չպետք է աճեն չաշխատող, ժամկետանց վարկերի ծավալները: Թող որևէ մեկն իրատեսորեն գնահատի և ցույց տա պատճառը, թե ինչու չպետք է աճեն: Չէ որ 2013 թվականին երկրում նկատվեց վաճառքների անկման տրենդ, իսկ 2014 թվականին վաճառքերն արդեն սկսեցին թափով ընկնել, հատկապես փոքր և միջին բիզնեսի ոլորտում: Մեր բանկն ունի հաճախորդներ, որոնց մոտ վաճառքների անկումը հասել է 70-80%-ի: Այսինքն, NPL-ի աճի նախադրյալները մեզ համար դեռ այն ժամանակ էին հասկանալի, դրա համար էլ մեր բանկը 2013 թվականի վերջին էապես վերանայեց ռիսկերի քաղաքականությունը, խստացրեց վարկավորման պայմանները, վերանայեց, այսպես կոչված, ապահովման գործակիցը, այսինքն, վարկի գումարի և գրավի առարկայի գնահատման համարժեքությունը (LTV - Loan-to-value ratio): Հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի տնտեսական վիճակը, մենք վերանայեցինք նաև յուրաքանչյուր մարզի հնարավորությունները, բնակչության և իրավաբանական անձանց վարկունակության առումով, դրա հիման վրա ճշգրտելով վարկային գործակիցները: Շատ պոտենցիալ վարկառուներ դժգոհում էին մեր վարկավորման պայմաններից, ինչը հասկանալի էր: Բայց մենք հասկանում էինք, որ ճգնաժամ է, որ այն ոչ թե ավարտվում, այլ խորանում է: Վերջին հարվածը բանկային համակարգն ստացավ դեկտեմբերին, երբ նկատելիորեն արժեզրկվեց ազգային արժույթը, որից հետո կտրուկ բարձրացան դոլարային վարկառուների վարկային բեռնվածությունները: Դրա հետ մեկտեղ, էական կորուստներ ունեցան նրանք, ովքեր իրենց ապրանքներն իրացնում էին Ռուսաստանի շուկաներում, ռուբլու կտրուկ արժեքրկման հետևանքով, իսկ տրանսֆերտներով ապրող անձինք զգացին կյանքի մակարդակի իրական անկում:

Դուք ճիշտ նկատեցիք, որ հիմնական վտանգը թաքնված է մանրածախ վարկավորման շուկայի չվերարդաչձվող վարկերի աճի մեջ, քանի որ այստեղից էլ սկսվում է դոմինոյի էֆեկտը, երբ ընկնում է բնակչության վճարունակությունը, նվազում է պահանջարկը: Ամբող աշխարհում է այդ ամենը տնտեսություններին տհաճություններ է խոստանում: Հիշեք ամերիկյան և ճապոնական ճգնաժամերը, որոնք սկսվեցին պահանջարկի և գնողության անկումով, ինչն ուժգնորեն անդրադարձավ ընկերությունների ֆինանսական վիճակի վրա: Իսկ հիմա էլ մենք ենք գտնվում այդպիսի տհաճ իրավիճակում: Այդ ալիքին դիմակայելու միակ հնարավորությունը վարկային բլոկի պահպանողության բարձրացումն է, ինչը մենք ժամանակին արեցինք, էապես խստացնելով ռիսկերի կառավարման քաղաքականությունը: Բայց, դրա հետ մեկտեղ շարունակում ենք աշխատել բանկին հավատարարիմ հաճախորդների հետ, շարունակում ենք նրանց խորհուրդներ տալ, վերաֆինանսավորել, տրամադրել շահավետ փաթեթային ռեսուրսներ: Իրավիճակը, այնումենայնիվ, դժվար կանխատեսելի է, բայց բոլորովին էլ անհույս չէ: Պետք է բոլորս համախմբվենք և հաղթահարենք այս դժվարին ժամանակները:

Կոնվերս Բանկի զուտ շահույթը 2014 թվականին աճել է ավելի քան 5 անգամ, հասնելով 2,4 մլրդ դրամի կամ 5 մլն.դոլարի: Ընդ որում, հաշվեկշռային (նախահարկային) շահույթն աճել է գրեթե 3 անգամ, հասնելով 3,055 մլրդ դրամի: Անցյալ տարի բանկը կարողացավ ավելացնել օպերացիոն եկամուտը, միաժամանակ նվազեցնելով ծախսերի հիմնական հոդվածները: Այսպես, բանկի գործառնական եկամուտը 2014 թվականին աճել է 30%, կազմելով 9,7 մլրդ դրամ, զուտ տոկոսային եկամուտն աճել է 23,5%, մինչև 6.3 մլրդ դրամ, զուտ գործառնական եկամուտն աճել է 45%, մինչև 3.4 մլրդ.դրամ, զուտ եկամուտն արտարժութային գործարքներից տարեկան կտրվածքով աճել է 38.7%, մինչև 1.1 մլրդ դրամ, իսկ զուտ կոմիսիոն եկամուտները՝ 21.4%, կազմելով 1.7 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, վարչական և գործառնական ծախսերը նվազել են 10%, մինչև 5.9 մլրդ դրամ, ընդ որում, գործառնական ծախսերն ավելի շատ են նվազել: Բանկը նաև արձանագրել է ակտիվների զգալի աճ - 22,5%, մինչև 149 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 23,1%, մինչև 126 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թ-ին աճել է 19.8%, մինչև 23 մլրդ.դրամ: Նշված ցուցանիշներով բանկը տեղ է զբաղեցնում առաջատարների տասնյակում: Չնայած այն հանգամանքին, որ 2014 թվականը դվարին տարի էր բանկային համակարգի համար, Կոնվերս Բանկը կարողավ մեծացնել իր վարկային պորտֆելը և ժամկետային ավանդները: Այսպես, բանկի վարկային պորտֆելն աճել է 22.4%, մինչև 102.8 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները՝ 11.1%, մինչև 68.2 մլրդ դրամ, և այս ցուցանիշներով նույնպես բանկը գտնվում է առաջատարների տասնյակում: Երկրի տնտեսության վարկավորմանը բանկն ուղղել է մոտ 49.4 մլրդ դրամ (վարկային պորտֆելի 48%-ը), տարեկան աճը՝ 23,6%, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 53.4 մլրդ դրամ (5-րդ տեղը շուկայում, վարկային պորտֆելի 52% -ը) տարեկան աճը՝ 21.1%: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներով նույնպես բանկը գտնվում է առաջատարների տասնյակում, որոնց ծավալը կազմել է 41,3 մլրդ դրամ, տարեկան աճը՝ 15,7%, ընդ որում իրավաբանական անձանց ժամկետային ավանդներն աճել են ընդամենը 4%, մինչդեռ իրավաբանական անձանց ցպահանջ պարտավորություններն աճել են 40%, իսկ ֆիզիկական անձանց ցպահանջ պարտավորությունները՝ 19.6%: Կոնվերս բանկի կողմից միջազգային ծրագրերի շրջանակներում ներգրավված միջոցները 2014 թվականին աճել են 3%, իսկ դրանց մասնաբաժինը բանկի ընդհանուր պարտավորություններում կազմում է ավելի քան 9%: Բանկի վարկային պորտֆելն, ըստ ոլոտների, դիվերսիֆիկացված է հետյալ ձևով. գերիշխում են սպառողական վարկերը՝ 32.4% (բացարձակ աճը՝ 17%) և հիփոթեքային վարկերը՝21.2% (աճը՝ 25,6%, 1-ին տեղ), որոնց հաջորդում են՝ առևտրի հատվածը՝ 11.7% (աճը՝ 33.1%), արդյունաբերության հատվածը՝ 10% (աճը՝ 62.7%), շինարարության հատվածը՝ 9.4% (անկումը՝ 5.7%), գյուղատնտեսության ոլորտը՝ 2 7% (աճը՝18,4%), տրանսպորտի և կապի ոլորտը՝1.6% (անկումը՝ 62.2%), հասարակական սննդի և ծառայությունների ոլորտը՝ 1.4% (աճը՝2,5%): ՓՄՁ ոլորտի մասնաբաժինը կազմում է վարկային պորտֆելի 10%-ը, բացարձակ արժեքի 3.1% անկումով: 2014 թվականի արդյունքներով Կոնվերս բանկի ROA-ն կազմել է 1.82% (2013-ի 0.66% փոխարեն), ROE-ն կազմել է 12,46% (2013-ի 5.11%-ի փոխարեն), մինչդեռ այս մեծությունների միջին շուկայական ցուցանիշները համապատասխանաբար կազմել են՝ 0.89% և 5.68 %: «Կոնվերս բանկ» հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» ընկերությունը (95%) և Հայ Առաքելական եկեղեցին (5%): Բանկն ունի 33 մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է մարզերում:

Բանկային հատվածի ցուցանիշները խոսում է գյուղատնտեսության ոլորտում վարկավորման ծավալների աննշան աճի մասին: Տնտեսական վիճակագրությունը նույնպես վկայում է ագրոհատվածի զարգացումը՝ գյուղապրանքների վերամշակման գծով: Այսինքն, տնտեսությունում կան «կզյակներ», որտեղ դեռ անելիքներ կան: Բայց մեր ուշադրությունը գրավեց կառավարության որոշումը, որի համաձայն փոքր գյուղատնտեսական վարկերը (մինչև 2 մլն.դրամ) կարող են դիտարկվել որպես սպառողական վարկեր: Դրանով նրանք ավտոմատ կերպով տեղափոխվում են դրամային վարկերի խումբ, քանի որ սպառողական վարկերն օրենքով տրամադրվում են միայն ազգային արժույթով: Իսկ ինչպե՞ս վարկերը տրամադրել դրամով, եթե բանկերի համախառն պարտավորությունների մոտ 70%-ը ձևավորված է դոլարով և եվրոյով: Այդդեպքում  ո՞ւր նետել արտարժությաին ռիսկերը, որոնք մեկ անգամ չէ, որ «թափ են տվել» երկրի ողջ բանկային համակարգը:

Ագրոհատվածը, առաջին հերթին, ինդուստրիալ, իրականում մի փոքր վերելք է ապրում, բայց այն չի կարող լուծել գյուղատնտեսության ոլորտի հետ կապված բոլոր սուր պրոբլեմները: Բայց այն ունի մեծ ներուժ, որը մինչ օրս թույլ է օգտագործվում: Խոսքն առաջին հերթին գյուղական տնտեսությունների մասնատվածության մասին է, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության անարդյունավետության, կոոպերացիայի բացակայության, տնտեսությունների թույլ տեխնոլոգիական և տեխնիկական հագեցվածության մասին: Գյուղում կոոպերատիվներ, մեքենա-տրակտորային համալիրներ ստեղծելու մասին վաղուց է խոսվում, բայց առայժմ գործը տեղից չի շարժվում: Գյուղացին միայնակ է, նա չգիտի, թե ինչ անի իր հողակտորի հետ, հույսը դնելով այն ոչ մեծ եկամուտի վրա, որով կերակրում է ընտանիքը, այն էլ այն դեպքում, երբ եղանակը բարենպաստ է լինում: Լավ է, որ վերջին ժամանակներս զանգվածային ձևով ջերմոցներ են սարքում, բայց դա էլ չի կարող լինել պրոբլեմի բազային լուծումը: Իսկ ֆերմերական տնտեսություններն ու փոքր-միջին բիզնեսը գյուղում և մարզերում, ընդհանրապես, անհրաժեշտ է զարգացնել հիմնովին: Առանց այդ հիմքի երկրի տնտեսությունը չի դիմանա: Մեր ապագան – 2 հատվածների զարգացումն է, դրանք ֆերմերներն են և ՓՄՁ ոլորտը: Այստեղ էլ ես կփորձեմ պատասխանել երկրորդ հարցին: Լավ, մենք փորձում ենք ֆերմերին պաշտպանել արժութային ռիսկերից, գյուղում տրամադրվող փոքր վարկերը դասակարգելով որպես սպառողական: Եվ ի՞նչ, արդյոք դրանով լուծվում է պրոբլեմը: Իհարկե ոչ: Իսկ որևէ մեկը հարց տվե՞լ է, թե ինչպիսին է այդ վարկերի պահուստավորումը, որևէ մեկը պատրա՞ստ է բանկում դնել դրամային ավանդ, նորմալ, միջին տոկոսադրույքով, այլ ոչ թե 18-20 տոկոսով, քանի որ, եթե հաշվի առնենք մարժան, ապա հիմարություն կլինի մեր պայմաներում ֆերմերին վարկավորել տարեկան 30%-ով: Մենք, բանկերս, հո մեզ թշնամի չենք, չէ՞ որ մենք հասկանում ենք, որ դոլարային վարկերը պարունակում են արտարժութային մեծ ռիսկեր, և մենք նաև հասկանում ենք, որ այդ ռիսկերը մեծացնում են չվճարները և փչացնում հաշվեկլշիռները: Լավ, մեզ պարտավորեցրին վարկավորել դրամով, այդ դեպքում ցույց տվեք, թե որտեղից այն վերցնել: Մենք փորձում ենք տրամադրել դրամով, բայց չէ որ բանկերն էլ իրենց ռիսկերն ունեն: Երբ ինձ մոտ պարտավորությունների մեծ մասը դոլարով է, ապա ինչպե՞ս կորող եմ վարկավորել դրամով: Արդյունքում, բանկերը կդադարեն ֆինանսավորել նաև այդ հատվածը, կամ պետք է մի կերպ տակից դուրս գան, այդ վարկերը ձևակերպելով ոչ որպես սպառողական: Այսինքն, դա այնքան էլ լավագույն լուծում չէ:

Վերջին 23 տարիներին էապես ընկել է բանկային գործառնությունների արդյունավետությունը: Առաջին հերթին ես նկատի ունեմ բանկերի տոկոսային եկամտաբերության հետ կապված վնասները: Ի՞նչ անել: Չէ՞ որ գոյություն ունեցող տնտեսական իրավիճակում դա կարծես թե բնական գործընթաց է, բայց հարցը նրանում է, թե ինչպե՞ս կանգնեցնել այդ անկումը, եթե չկա ապագայի տեսլական ու անհասկանալի է, թե ե՞րբ կավարտվի ճգնաժամը:

Ես ինքս կպատմեմ բանկի ռիսկային աշխատակցի հետ Վիենայում կայացած իմ հանդիպման մասին: Ռիսկերի կառավարման բավականին փորձառու մասնագետը մեր կողմից Բազել3-ի քննարկման ընթացքում մի միտք արտահայտեց, որը մտորումների տեղիք է տալիս: Հարցը նրանում է, թե ինչու պետք է բաժնետերերն իրենց միջոցներով համալրեն բանկերի կապիտալը, եթե վերջիններնս պահանջների խոտացման և ռիսկերի վարչական «ճնշման» պայմաններում դառնում են ցածր արդյունավետ: Չէ՞ որ կապիտալի ցածր եկամտաբերությունը (ROE) բանկերին դարձնում է անհետաքրքիր, ներդրողների համար: Նա ասաց, որ այժմ բանկերը վերածվում են ֆինանսական և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություների, որ բաժնետերեը պետք է հույսը դնի բացառապես հստակ մարժայի վրա, և ոչ ավելին: Այսինքն, ռիսկերը, փաստորեն, հասցվում են նվազագույնի, ինչի հետևանքով ընկնում է նաև բանկինգի եկամտաբերությունը: Ես անձաբ վատ եմ պատկերացնում, թե ինչպես դա կաշխատի, թե ինչպես կարող են բանկերը գործել առանց տարբեր մակարդակի վարկային ռիսկերի: Այդ դեպքում բանկերը կորցնում են իրենց հիմնական նշանակությունը, դադարելով լինել արդյունավետ միջնորդը՝ տնտեսությունում առկա ազատ ֆինանսական ռեսուրսները բաշխելու հարցում: Համենայն դեպս, Բազելյան կոմիտեի նոր կանոնները կտանեն դրան: Բանկը կսկսի հեռանալ դասական բանկինգից, վերածվելով ծառայություններ մատուցող կազմակերպույթան: Հետևաբար, նրանց հիմնական եկամուտը կստեղվի միջնորդավճարներից և դրա նման այլ ծառայություններից, այլ ոչ էլ տոկոսային եկամուտներից: Մեզ մոտ, Հայաստանում նույնպեսROE մակարդակն, արդեն, այնքան էր ընկել, որ ոչ մի բաժնետեր պատրաստ չէր կապիտալում ներդրումների կատարմանը, եթե չլիներ բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափերի մասին ԿԲ հայտնի որոշումը: Այժմ ռեգուլյատորը շուկային ուղղեց հստակ մեսիջ՝ միավորվեք, կուլ տվեք միմյանց և ուժեղացրեք ձեր դիրքերը, քանի որ մեզ դժվարին ժամանակներ են սպասում:

Դուք արդեն դիտարկե՞լ եք միավորման կամ կուլ տալու հնարավորությունները:

Մեր բանկի բաժնետերերն արդեն մեկ տարուց ավելի դիտարկում են ինչպես միավորման, այնպես էլ կուլ տալու հնարավորությունները:            

Չե՞ք մտածում արդյոք վերադառնալ Կովերս Բանկի և Փոստբանկի միավորման սխեմայի իրականացման պլանին՝ ոչ տոկոսային եկամուտները կտրուկ մեծացնելու համար:

Դուք հարցադրումը ճիշտ չեք դնում: Մենք որևէ պլանների վերադառնալու կարիք չունենք, ու ոչ մի սխեմաներից էլ չենք հրաժարվել: Խոսքը գնում էր Փոստբանկի ծառայությունների մասին, որոնք մենք հաջողությամբ թեստավորեցինք, և դրանց ներդրման պլաններն արդեն 99% համաձայնեցրել ենք ԿԲ հետ: Ինչո՞ւ էինք այդ երկար թեստավորում և այդքան երկար պատրաստվում դրան: Որովհետև փորձում էին ստեղծել, մեր կարծիքով, Հայաստանի համար ամենաարդյունավետ մոդելը: Կարծես թե արդեն գտել ենք: Իսկ սխեման այսպիսին է  բանկը բանկային ծառայություններ է մատուցում փոստային բաժանմունքներում, իսկ փոստը, ի դեմս Հայփոստի, մնում է նույն ձևով - որպես փոստային օպերատոր: Այսպիսով, փոստային բաժանմունքներում մարդիկ կսկսեն ստանալ բանկային ծառայությունների լայն տեսականի: Եկամուտներն ու ծախսերը կկիսենք փոստի հետ, համատեղ բիզնեսի հիման վրա:

Մի քանի փոստային բաժանունք արդեն վերակազմավորվել է մայրաքաղաքում, ի՞նչ անելիքներ կան հետագայում:

Ներկայումս Հայաստանում կա 900 փոստային բաժանմունք: «Հայփոստը» մտադիր է օպտիմալացնել իր փոստային ողջ համակարգը, ինչի արդյունքում բազմաթիվ փոստային բաժանմունքներ կփակվեն: Փակված բաժանմունքների փոխարեն կգործի շարժական փոստը: Չէ որ բազմաթիվ գյուղերում, մանավանդ փոքր, անիմաստ է փոստային բաժանմունք պահելը, դրա համար էլ այդ տեղերի բնակչությանը կսպասարկի շարժական փոստը: Բայց մեր համատեղ գործին դա չի վերաբերվում: Իսկ ինչ վերաբերվում է բանկային ծառայություններին, ապա ընդունվել են կարևոր որոշումներ: Մոտ 500 փոստային բաժանմունքներ մի քանի տարում աստիճանաբար կվերակազմավորվեն փոստ-բանկային մասնաճյուղերի: Մենք ենթադրում ենք, որ այդ դեպքում մեր բանկը կունենա երկրում մասնաճյուղերի ամենաճյուղավորված ցանցը, որը կազմված կլինի երեք հիմնական ձևաչափերից: Դրանք Կոնվերս Բանկի մասնաճյուղերն են, որոնք տրամադրում են ծառայությունների լայն շրջանակ, երկրորդը – միջին ձևաչափի փոստբանկային մասնաճյուղերն են, ինչպես նաև ոչ մեծ փոստբանկային բաժանմունքները, որոնք բանկային ծառայություններ կմատուցեն հիմնականում ֆիզիկական անձանց: Այստեղ, իհարկե, մենք կօգտվենք գյուղատնտեսության զանգածային վարկավորման առավելություններից, եթե թույլ տան տվյալ ամանակահատվածի տնտեսական պայմանները, ինչպես նաև նվազեն ռիսկերը:

Կոնվերս Բանկն էական ներդրումներ է կատարում բանկինգի նորագույն տեխոլագիաներում: Արդյո՞ք ճգնաժամը չի խոչընդոտում այդ գործընթացին, պատրաստվո՞ւմ եք շարունակել այդ գործընթացը: Ինչպե՞ս է այդ նորամուծություններն ընկալում հաճախորդը, արդյո՞ք հեշտորեն:

Այո, մենք կշարունակենք զգալի միջոցներ ներդնել բանկային սերվիսի նոր տեխնոլոգիաներում: Մենք այդ առումով փորձում ենք, այսպես ասած, լինել առաջամարտիկ: Գիտեք, մենք գործարկել ենք դրամական փոխանցումների «Կոնվերս-տրանսֆեր» համակարգը – շարժական փոխանցումներ և շարժական վճարումներ: Երիտասարդությունը շատ է հետաքրքրված, հաճախորդների թիվը գնալով աճում է: Պիլոտային մասն արդեն անցել է, փորձարկեցինք – լավ է աշխատում: Արդեն սկսել են գործել վաճառքի մի քանի կետեր: Կա ևս մի քանի հետաքրքիր գաղափար, և մենք շարունակում ենք դրանց իրականացումը: Արտասահմանից հրավիրել ենք մասնագետների: Պլանները շատ են:

Վերջին երկու տարիներին Կոնվերս Բանկը ներդրեց մի շարք ինովացիոն նախագծեր, որոնք կապված են ինտերնետ-բանկինգի և քարտային տեխնոլոգիաների հետ: Գործարկվեց շատ հետաքրքիր մի պրոդուկտ - Visa Virtual Account վիրտուալ քարտը: Հաճախորդն ստանում է CVV2 ծածկագիրը, ինչպես նաև քարտի բոլոր պարամետրերը, բայց առանց պլաստիկ քարտի: Դա բոլորին էլ հարմար է, ով մեծ թվով գնումներ է կատարում ինտենետի միջոցով: Այդ ոչ թանկ պրոդուկտն ավելի շատ նախատեսված է երիտասարդներին, որոնք լայնորեն օգտվում են ինտերնետ-խանութների ծառայություններից: Առանձնահատուկ ուշադրություն է ներկայացնում նաև Կոնվերս Բանկի Transfer քարտը: Հաճախորդն այդ քարտի վրա կարողէ արտասահմանից ուղղակի ստանալ գումար: Մյուս նման ծառայությունը VPP - Visa Direct-ն է, որը գործարկվել է Visa վճարային համակարգի հետ միասին: Կոնվերս Բանկում ստանալով Visa համակարգի քարտը, կարելի է ակնթարթորեն գումար ստանալ Visa համակարգի մեկ այլ քարտից, ցանկացած աշխարհամասից: Visa քարտապանները կարող են Կոնվերս Բանկի բանկոմատներից դրամական միջոցներն ակնթարթորեն ուղարկել մեկ այլ Visa քարտապանի, ընդ որում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Դրամական փոխանցումների ոլորտում առաջին անգամ Հայաստանում ներդրվել է դրամական փոխանցումների  Converse Transfer սեփական, հայկական, համակարգը: Բանկը լրջորեն զբաղված է գործընկեր-բանկերի թվի ընդլայնումով, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Իսկ հետագայում ակնկալվում է, որ համակարգը դուրս կգա, այսպես կոչված, հեռավոր արտասահման: Կոնվերս Բանկը մեծ նշանակություն է հատկացնում նաև էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը, հաճախորդների տրամադրելով էլեկտրոնային կոմերցիայով զբաղվելու հարթակ – ստեղծվում է վիրտուալ Pos-թերմինալ: Բանկն անցել է VISA և MasterCard համակարգերի հատուկ սերթիֆիկացումը: Ինտենսիվորեն զարգացնում է Հայաստանում իր նախադեպը չունեցող՝ մոբայլ-բանկինգը և մոբայլ-փեյմենթը: Հաճախորդը հնարավորություն է ստանում բջջային հեռախոսի օգնությամբ ստուգել ոչ միայն իր հաշվի մնացորդը և տեղեկություն ստանալ հաշվի մասին, այլ լիարժեքորեն այն կառավարել, ապրանքների ու ծառայությունների դիմաց կատարելով վճարումներ: Սմարթֆոնի միջոցով կարելի է կատարել փոխանցումներ, վճարել հաշիվները: Համակարգն աշխատում է առանց շարժական կապի օպերատորի ներգրավման, սեփական հավելվածների միջոցով, որոնք կապված են հաճախորդի անձնական հաշվին:

Վերադառնանք գյուղատնտեսական վարկավորմանը: Ունենալով այդքան շատ մարզային մասնաճյուղեր, չե՞ք մտածում արդյոք գյուղատնտեսական մանր լիզինգի զարգացման ուղղությամբ: Չէ՞ որ դա գերազանց սեգմենտ է:

Այո, բայց այստեղ կա ԱԱՀ հետ կապված լուրջ օրենսդրական պրոբլեմ: Մենք փորձում ենք մեր հարգելի կառավարությանը բացատրել, որ մինչև ԱԱՀ-ն չհանվի լիզինգի վրայից, այդ հատվածը չի կարող զարգանալ: Ռուսաստանում դա հասկացան մի քանի տարի առաջ և հանեցին, իսկ մեր կառավարությունն ու օրենսդիրներն ավելի շատ մտածում են ֆիսկալ համալրման, քան ֆերմերության զարգացման մասին, որը մինչ օրս աշխատում է պապենական նեթոդներով – բահով ու քլունքով: Իսկ դա շատ կարևոր է, որպեսզի ֆերմերին հնարավորություն տրվի ձեռք բերել գոնե թեթև գյուղտեխնիկա: Լիզինգային գոծարքներից ԱԱՀ հանման վերաբերյալ հայեցակարգն առաջարկվել է դեռ 10 տարի առաջ, բանկերն այդ ուղղությամբ սերտորեն աշխատում էին, բայց ոչ մի կերպ չի հաջողվում պատը ճեղքել: Գոնե միայն գյուղատնտեսական տեխնիկայի, արդյունաբերական սարքավորումների, բժշկական որոշ ոչ մեծ սարքավորումների համար կարելի էր անել բացառություն: Շատ կարևոր է նաև լիզինգի առարկայի մաշվածության արագացված հաշվարկումը: Ամեն ինչ իզուր էր: Պետությունը պետք է հասկանա լիզինգի առավելությունը, չէ որ դրա զարգացումը տնտեսության համար կունենա հսկայական մուլտիպլիկացիոն ազդեցություն:

Եվ վերջին հարցը. Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել մինչև 2017 թվականն ընդհանուր կապիտալի համալրման հարցը:

Մենք ունենք 3 տարբերակ: Առաջինը միավորման միջոցն է, ընդ որում, մենք համաձայն ենք, որպեսզի մեզ միավորվող բանկի բաժնետերերը մնան որպես մինորիտար բաժնետերեր: Երկրոդ տարբերակը – կուլ տալն է, եթե բաժնետերերը ցանկանան վաճառել իրենց մասնաբաժինները՝ կվճարենք: Իսկ 3-րդ տարբերակը, եթե առաջիկա 2 տարիներին չգտնենք գնելու համար հարմար բանկ, ապա կապիտալը կհամալրենք շահույթի և հիմնական բաժնետիրոջ ներդրումների հաշվին:

Ինչպե՞ս չեք գտնի: Ոչ արդյունավետ բանկ չե՞ք պատրաստվում գնել:     

Ամեն ինչ գնի մեջ է: Եթե լինի հարմար բանկ, արդարացի գնով, կգնենք, կդարձնենք արդյունավետ, ինչին կնպաստի նաև մասշտաբի էֆեկտը: Ընդ որում, մասնաճյուղերի ցանցի առկայությունը, ինչպես հասկացաք, մեզ այնքան էլ չի հետաքրքրում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
29.12.2025
RUB4.910.01
USD381.46-0.01
EUR448.71-0.43
GBP514.860.30
CAD278.58-0.23
JPY24.400.01
CNY54.450.01
CHF482.74-0.38