ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար մշակել է նոր ավանդատեսակ` «Ազգային>>:
Հայաստանի ռեզիդենտ չհանդիսացող անձան համար մշակել է «Ազգայինե նոր ավանդատեսակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ավանդը կարելի է բացել 90, 180 կամ 365 օր ժամկետով ՀՀ դրամով` մինչև 17.75%, ԱՄՆ դոլարով` մինչև 6.25%, եվրոյով` 5.45% և ՌԴ ռուբլով` մինչև 11% տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը 500.000 դրամ է, 1000 դոլար/եվրո կամ 50 հազ. ռուբլի:
Հարմարավետության համար բանկն ավանդատուին տալիս է հնարավորություն ստանալու տոկոսագումարները ավանդի ձևակերպման պահին կամ դրա ժամկետի ավարտին:
Բացի առաջարկվող շահեկան պայմաններից բանկը, կախված ավանդի գումարից, ավանդատուներին կտրամադրի նաև MasterCard Gold կամ Visa Platinum վճարային քարտեր, ինչպես նաև հնարավորություն կտա անվճար օգտվելու «Հեռախոս-բանկե ծառայությունից, որի միջոցով հաճախորդը կարող է ավանդի ժամկետի ընթացքում ստանալ տեղեկատվություն ավանդի գումարի և տոկոսագումարների մասին: Ժամկետի ավարտին հաճախորդը կարող է ստանալ գումարն ու կուտակած տոկոսագումարները MasterCard Gold կամ Visa Platinum նվեր-քարտերին աշխարհի ցանկացած կետում առանց բանկ այցելելու:
Ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել բանկ, կարելի է օգտվել Ինտերնետ-բանկինգ ծառայությունից և կատարել առցանց համալրումներ` առանց տնից դուրս գալու, կամ օգտվել բանկի բազմաթիվ բանկոմատներից և ՀՀ տարածքում գործող Telcell տերմինալներից:
Ավելի մանրամասն տեղեկություններ «Ազգայինե ավանդի մասին կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքում` «Ավանդներե բաժնում:
Հիշեցնենք, որ ավանդների տոկոսադրույքների բարձացման միտումը նկատվեց դեռ 2014 թվականի սկզբին: Այսպես, ՊրոԿրեդիտԲանկը դեկտեմբերին ժամկետային ավանդների տոկոսադրույքերը բարձրացրեց մինչև 16-18%, և այդ միտումը 2015 թվականին որդեգրեցին Անելիք Բանկը և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը, մասնավորապես, առաջինը հունվարին ներդրեց «Դրամայինե ավանդատեսակը` 16-16,25%-ով, իսկ երկրորդը փետրվարին ներդրեց` «Կլասիկ-Պլյուսե ավանդատեսակը` 15-17%-դրույքով, ընդ որում, երեք դեպքում էլ խոսքը գնում է կարճաժամկետ ավանդների մասին (1-6 ամիս): Այդ ցանկը, ելնելով վերը շարադրվածից, համալրվում է, ինչի շնորհիվ հնարավոր է, որ կարագանա ժամկետային ավանդների աճը, որոնց տեմպերը դանդաղեցին 2014 թվականին, մինչև չորսամյա վաղեմության մակարդակ (մոտ 13%):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2015 թվականի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 101.8 մլրդ դրամ: Այս ցուցանիշով բանկը գտնվում է առաջատարների հնգյակում: Իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով բանկը գտնվում է առաջատարների եռյակում` 86.1 մլրդ դրամ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: