Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2015 18:04

Պետգանձարանի գործարքները 2014 թվականին Հայաստանի պետական բյուջեն համալրել են 1.319 մլն.դրամով

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կնքած գործարքների արդյունքում 2014 թվականին Հայաստանի պետական բյուջեն համալրել են 1.319 մլն.դրամով: Այս մասին ապրիլի 22-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

 

Նրա խոսքով, համաձայն կառավարության կողմից 2007 թվականի ապրիլի 5-ին հաստատված կանոնակարգի, Պետգանձարանն անցյալ տարի կնքել է թանկարժեք մետաղների ու քարերի ընդունման 2 գործարք և վեճառքի 1 գործարք: Դրա հետևանքով պետական ​​պահուստները համալրվել են 1354 արծաթե իրերով, 4445,65 գրամ ընդհանուր քաշով, 253,3 գրամ պլատինով և 1177,4 գրամ արհեստական ​​քարերով:

 

Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2014 թ.-ին Երևանի ոսկերչական «Գնոմոն» գործարանին վերամշակման է տրվել 6155,35 գրամ թանկարժեք մետաղների համաձուլվածքներ: Վերամշակման արդյոնքում Պետգանձարանը վերադարձրել է 1251,8 գրամ պալադիում: Գործարանը վաճառել է նաև 4598,3 գրամ արծաթ:

 

Պետգանձարանում պահվող թանկարժեք մետաղների, քարերի ու իրերի ընդհանուր արժեքը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.5 մլրդ դրամ, այդ թվում, ոսկի - 261,6 մլն. դրամ, արծաթ - 4.8 մլն. դրամ, պլատին - 56.1 մլն դրամ, պալադիում - 13.2 մլն.դրամ: