Հայկական բիզնեսի հիմնական պրոբլեմի ուղղվածությունը վերջին 5 տարիներին քաղաքական անկայունությունից տեղափոխվել է հարկային ճնշումների ոլորտ: Այս մասին է վկայում ՎԶԵԲ-Համաշխարհային բանկ Գործարար միջավայրի և ձեռնարկությունների 2008-2013 թվականների գործունեության հետազոտությունը (BEEPS/ԳՄՁԳՀ), որը հիմնված է 360 հայկական ընկերություններում կատարված հարցումների վրա:
Հետազոտվող 2008-2013 թվականներին առանձնացվել էն բիզնեսին խոչընդոտող 5 գործոնները: Նշված է, որ քաղաքական անկայունությունը Հայաստանում առաջնությունը զիջեց հարկային ճնշումներին, ինչը հանդիսանում է հինգ ամենաէական խոչընդոտներից մեկը բիզնեսի զարգացման համար: Ֆինանսական միջոցների մատչելիության հետ կապված դժվարություններն ավելի զգալի գործոն դարձան, քան 5 տարի առաջ: Հարկային վարչարարությունը տանսյակից «ներխուժեց» ահեղ մարտահրավերների եռյակ: Իսկ մաքսային և առևտրի կանոնները աննշան փոփոխություններով եզրափակեցին առաջին հնգյակը: Ամենաշատ իր դիրքերից թեքեցին հողերի մատչելիության խոչընդոտները: Բայց ամենից շատ թեքվածություն ցուցադրեց հեռահաղորդակցական հակամարգերի ոլորտը, որին զգալիորեն զիջեց տնտեսական հատվածը: Այդ ֆոնի վրա էլկտրաէներգիայի մատակարարումը, չնայած սակագների փոփոխությանը, առայժմ բիզնեսին խոշընդոտող գործոնների թվում պահպանում է 11-րդ տեղը:
Այսպիսով, թիվ 1 խոչընդոտն է հանդիսանում հարկային սակագները, 2-ը`ֆինանսների մատչելիությունը, 3-ը` հարկային վարչարարությունը, 4-ը` քաղաքական անակայունությունը, 5-ը` մաքսային կանոնները, 6-ը` կոռուպցիան, 7-ը` հողերի մատչելիությունը, 8-ը` տրանսպորտը, 9-ը` տնտեսության ոչ ֆորմալ հատվածի մրցակցությունը, 10-ը` աշխատակցների թերի մասնագիտացվածությունը, թիվ 11 խոչընդոտը` էլեկտրաեներգիայի մատակարարումը, որին հաջորդում են` լիցենզիաների տրամադրումը, ՏՏ ոլորտը, աշխատանքային օրենսդրությունը, հանցագործութունները և դատարանները:
Նշենք, որ ԳՄՁԳ հետազոտությունը իրականացվել է 5 փուլով` 1999, 2002, 2005, 2008 և 2012/13թթ. (Ռուսաստանում վերջին ԳՄՁԳՀ անցկացվել է 2011/12թ.) և ներառում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրները, ինչպես նաև Թուրքիան: ԳՄՁԳՀ-ն անդրադարձ է կատարում գործարար միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակին և սույն ակնարկում ներկայացվում են հիմնական ոլորտների որոշ պարզ ցուցանիշներ: