Գնալով ավելի քիչ ձեռնարկույթուններ են վարկավորման նպատակով դիմում բանկերին, գերադասելով գործ ունենալ վարկային կազմակերպությունների հետ: Այս մասին է վկայում ՎԶԵԲ-Համաշխարհային բանկ Գործարար միջավայրի և ձեռնարկությունների 2008-2013 թվականների գործունեության հետազոտությունը (BEEPS/ԳՄՁԳՀ), որը հիմնված է 360 հայկական ընկերություններում կատարված հարցումների վրա:
Ըստ հետազոտության, ռեսուրսների համար բանկերին դիմելուց հրաժարվելը հիմնականում պայմանավորված է ընթացակարգերի բարդությամբ, ինչպես վարկի հայտի ներկայացման, այնպես էլ տրամադրման առումով: Վարկային կազմակերպոյթուններում, չնայած ավելի բարձր տոկոսադրույքներին, միջոցներ տրամադրելու ընթացակարգն ավելի պարզեցված է:
Այսպես, եթե 2008 թվականին վարկավորման նպատակով բանկին է դիմել հարցվողների 22%-ը, ապա 2013-ին այդ ցուցանիշը հասել է 10%-ի, մինչդեռ, վարկային կազմակերպություններին 2008-ին դիմել 3%-ը, իսկ 2013-ին` 7%-ը: Նույն իրավիճակն է իրում նաև Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որտեղ բանկերին դիմած թիվը 23%-ից իջել է մինչև 15%, իսկ վարկային կազմակերպությւոններին դիմածներինը` 3%-ից ավելացել է մինչև 4%:
Ձեռնարկությունները, ինչպես և նախկինում, որպես առաջին պատճառն են համարում անընդունելի տոկոսադրույքները, ինչին Հայաստանում կողմ է քվեարկել 13%-ը, իսկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` 16%-ը: Երկրորդ պատճառը վարկի ձևակերպման և տրամադրման ընթացակարգերի բարդություն է` 18%, իսկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` 5%: Մինչդեռ, 2008 թվականին այս ցուցանիշը հայկական ձեռնարկույթունների մոտ կազմում էր 6%: Ի դեպ, հայկական ձեռնարկություններից միայն 1%-ն է նշել, որ գրավի նկատմամբ պահանջները բարձր են, իսկ 208-ին այս ցուցանիշը կազմել է 4%:
Հետազոտության մեջ բերված են հետևյալ տվյալները. 2008 թ.-ին վարկավորման նպատակով դիմելն անիմստ է գտել 76% -ը, 2013 թ. այդ ցուցանիշը կազմել է 65%, իսկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2008-ին դիմել է 67%-ը, իսկ 2013-ին` 71% - ը: Շրջանառու միջոցների ֆինանսավորման նպատակով բանկերին դիմած հայկական ձեռնարկությունները կազմել են 45% (2008-ի 41% փոխարեն), իսկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` 65% (2008-ի 63%-ի փոխարեն): Իսկ վարկեր չունեցող ձեռնարկությունները Հայաստանում կազմել են 53%, 2008-ի 43% -ի փոխարեն, մինչդեռ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` 34%-ից ոչ ավելի (2008-ի 27%-ի փոխարեն): Ձեռնարկությունները, որոնք շրջանառու միջոցների ավելի քան 50%-ն ընկնում է վարկերին, Հայաստանում կազմել են 13% (ընդդեմ 2008-ի 23% - ի), իսկ Եվրոպայու և Կենտրոնական Ասիայում` 33% (ընդդեմ 2008-ի 46%-ի): Իսկ նրանք, որոնց մոտ 50%-ից ցածր է, Հայաստանում կազմել են 35% -ը, (ընդդեմ 2008-ի 33%-ի), իսկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` 32% (2008-ի 27%-ի համեմատ):
Փաստորեն, հայկական ձեռնարկությունները, չնայած տնտեսական անբարենպաստ իրավիճակին, հիմնականում հույսը դնում են սեփական ուժերի վրա, իսկ եվրոպական ընկերություններն իրենց պրոբլեմերը հիմնականում լուծում են փոխառու միջոցների հաշվին:
Նշենք, որ ԳՄՁԳ հետազոտությունը իրականացվել է 5 փուլով` 1999, 2002, 2005, 2008 և 2012/13թթ. (Ռուսաստանում վերջին ԳՄՁԳՀ անցկացվել է 2011/12թ.) և ներառում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրները, ինչպես նաև Թուրքիան: ԳՄՁԳՀ-ն անդրադարձ է կատարում գործարար միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակին և սույն ակնարկում ներկայացվում են հիմնական ոլորտների որոշ պարզ ցուցանիշներ: