Անելիք Բանկը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել իր հաճախորդներին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ներդնելով գումար Բանկի նոր` «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակով, ավանդատուները, բացի տարեկան բարձր տոկոսադրույքից, հնարավորություն ունեն շահել դեպի Կրետե կղզի 2 անձի համար նախատեսված ուղեգիր և բազմաթիվ այլ նվերներ։
Ավանդի ներդրման նվազագույն գումարը 100 հազար ՀՀ դրամ կամ 200 ԱՄՆ դոլար է, սակայն նվերների խաղարկությանը կմասնակցեն այն ավանդատուները, ովքեր մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը կներդնեն նվազագույնը 500 հազար ՀՀ դրամ կամ 1000 ԱՄՆ դոլար ավանդ և որոնց ավանդի մնացորդը հուլիսի 15-ի դրությամբ նույնպես կկազմի նվազագույնը 500 հազար ՀՀ դրամ կամ 1000 ԱՄՆ դոլար։ Ավանդի ներդրման ժամկետը 1 տարի է, ՀՀ դրամի դեպքում` 18,5%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` 8,5% տարեկան տոկոսադրույքով:
«2015 թվականին Անելիք Բանկը նշում է հիմնադրման 25-ամյակը և հոբելյանական այս տարում պատրաստել է բազմաթիվ հաճելի անակնկալներ իր հաճախորդների համար: Համաձայն Բանկում ձևավորված ավանդույթի, տարբեր ծառայություններից օգտվող մեր հաճախորդների համար պարբերաբար անցկացվում են նվերների խաղարկություններ: Այս անգամ նվերը նաև խորհրդանշական է: Ներդնելով «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակով` ձեռք բերել ամառային աննախադեպ հանգստի հնարավորություն: Սակայն, բացի դեպի Կրետե կղզի ուղեգրի խաղարկությունից, ավանդատուների համար կխաղարկվեն ևս 15 տարատեսակ նվերներ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և ավելացրել, որ բոլոր շահողներին որպես նվեր կտրամադրվի VISA GOLD HOTEL EXPRESS համատեղ քարտ, ինչը հնարավորություններ կտա նրանց օգտվել աշխարհի բազմաթիվ հյուրանոցների և սպասարկման կետերի զեղչային առաջարկներից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Անելիք Բանկը ժամկետային ավանդների տարեկան աճով դարձել է առաջատար, ընդհուպ մոտենալով առաջատարների տասնյակին: Ընդ որում, նոր տեսակի բանկային ավանդների շնորհիվ բանկը կարողացավ ժամկետային ավանդների պորտֆելը տարեկան կտրվածքով ավելացնել 30%:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է Լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, 2013 թվականի չորրորդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95% -ից հասցնելով 100%-ի: